ԱՄՆ Ինդիանայի համալսարանում կանցկացվի «Կովկասյան կապեր» գիտաժողով - Mediamax.am

5183 դիտում

ԱՄՆ Ինդիանայի համալսարանում կանցկացվի «Կովկասյան կապեր» գիտաժողով


ԱՄՆ Ինդիանայի համալսարանում կանցկացվի «Կովկասյան կապեր» գիտաժողով
ԱՄՆ Ինդիանայի համալսարանում կանցկացվի «Կովկասյան կապեր» գիտաժողով

Լուսանկարը` http://images.huffingtonpost.com/


Երեւան: Մեդիամաքս: 2014թ. ապրիլի 4-5-ին ԱՄՆ Ինդիանայի համալսարանում կկայանա «Կովկասյան կապեր» գիտաժողովը, որը նվիրված կլինի "այն հաստատություններին, լեզուներին, մշակույթներին եւ պատմությանը, որոնք միավորում (ինչպես նաեւ բաժանում) են Հարավային Կովկասի տարբեր բնակավայրերը եւ մարդկանց”։

Գիտաժողովի կազմակերպիչներն են Հարավային Կովկասի Ամերիկյան հետազոտությունների ինստիտուտը եւ Բլումինգտոնում տեղակայված Ինդիանայի համալսարանի Ներքին Ասիական ուսումնասիրությունների Ավագ հետազոտությունների ինստիտուտը։

 

Հիմնական ելույթով հանդես կգա դոկտոր Հարշա Ռեմը (Կալիֆորնիայի համալսարան, Բերկլի): Մյուս զեկուցողներն են դոկտոր Էդ Լազերինին (Ինդիանայի համալսարան),  դոկտոր Քրիստինա Մարանցին (Տաֆտի համալսարան) եւ դոկտոր Կեւին Տյուիտը (Մոնթրեալի համալսարան):

 

Ելույթները կընդգրկեն Կովկասի եւ շրջակա բնակավայրերին, երեւակայական Կովկասին, մշակութային կապերին, խաչմերումներին եւ ծայրամասերին վերաբերող թեմաները։

 

Գիտաժողովի մուտքն ազատ է, այն հասանելի կլինի նաեւ օնլայն տարբերակով www.arisc.org կայքում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին