Twitter-ի փոխնախագահի «սելֆին» Սերժ Սարգսյանի հետ - Mediamax.am

6538 դիտում

Twitter-ի փոխնախագահի «սելֆին» Սերժ Սարգսյանի հետ


Րաֆֆի Կրիկորյանը եւ Սերժ Սարգսյանը
Րաֆֆի Կրիկորյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` https://twitter.com


Երեւան: Մեդիամաքս: Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Կրիկորյանն այսօր Երեւանում հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ լուսանկարվել է նրա հետ իր բջջային հեռախոսի միջոցով:

Այս մասին իր թվիթերում հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` տեղադրելով համապատասխան լուսանկարը:

 

Առաջիկա օրերին Մեդիամաքս-ը կներկայացնի իր հարցազրույցը Րաֆֆի Կրիկորյանի հետ:

 

Րաֆֆի Կրիկորյանն այս շաբաթ Հայաստանում է` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին