«Լեռնային պար»-ի երկրորդ ծնունդը - Mediamax.am

exclusive
5390 դիտում

«Լեռնային պար»-ի երկրորդ ծնունդը


Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը
Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանը
Տիգրան Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը
Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը
Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը
Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանը
Տիգրան Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը
Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ը
«Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի կենտրոնից ոչ հեռու՝ Գեղարվեստի կոմբինատում, քանդակագործ Տիգրան Արզումանյանը վերականգնում է 2013 թ.-ին ապրիլին Երեւանի «Դվին» հյուրանոցի տարածքում ավերված «Լեռնային պար» արձանախումբը:

 

Հենց այս նույն կոմբինատում ՝ 1979 թ.-ին, քանդակագործը սկսել էր հավաքական կերպար ներկայացնող արձանախմբի ստեղծումը, որն ավարտին հասցնելու համար պահանջվեց շուրջ 4 տարի: Այսօր նա նորոգում է շուրջ 4 տոննա կշռող պղնձաձույլ արձանի գողացված եւ վնասված հատվածները:

 

«1973 թ.-ին «Լեռնային պար» արձանախմբի փոքր տարբերակը ներկայացրեցի Հայաստանի Նկարիչների միությունում բացված աշնանային ցուցահանդեսին: Ցուցահանդեսից հետո քննարկումներ ծավալվեցին արձանախմբի մեծ տարբերակը ստեղծելու եւ այն քաղաքի հայտնի վայրերից մեկում տեղադրելու մասին: Անցան տարիներ, եւ երբ մեկնարկեց «Դվին» հյուրանոցի շինարարությունը, ինձ առաջարկվեց քանդակել արձանախմբի մեծ տարբերակը: 1984 թ.-ին այն տեղադրվեց հյուրանոցի տարածքում»,- Գեղարվեստի կոմբինատ այցելած  Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է Տիգրան Արզումանյանը: Նրա խոսքերով, նախնական գաղափարի համաձայն, արձանախումբը պետք է լիներ բրոնզից, սակայն հետո նախընտրություն տրվեց պղնձին:

 

Անկախությանը հաջորդած տարիներին, երբ «Դվին» հյուրանոցը աստիճանաբար դադարեց գործել, դրա շուրջ ցանկապատ կառուցվեց, եւ մոռացության մատնվեց նաեւ արձանախումբը: Հեղինակի խոսքերով, այդ տարիներին նա բազմիցս է դիմել քաղաքային իշխանություններին՝ քանդակն քաղաքի առավել ապահով վայր տեղափոխելու խնդրանքով: Այս ընթացքում քանդակագործին անընդհատ հավաստիացնում էին, թե շուտով սկսվելու է հյուրանոցի վերականգման աշխատանքներն ու «Լեռնային պար»-ի համար ավելի հարմար վայր չի կարող լինել:

Տիգրան Արզումանյանը Տիգրան Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սակայն մինչ քաղաքային իշխանություններն ու քանդակագործը մտորում էին արձանը նոր վայր տեղափոխելու մասին, «Լեռնային պար»-ի պղնձաձույլ մասերը գողացվեցին:

 

Իրավապահ մարմինները գործ հարուցեցին, սակայն, Տիգրան Արզումանյանի խոսքերով, մինչեւ այժմ մեղավորները չեն հայտնաբերվել:

 

«Միջադեպից երկու ամիս անց ոստիկանության կենտրոնի բաժնի քննչական բաժնի պետը ինձ նամակ ուղարկեց, թե գողոնի բրոնզաձույլ կտորները հայտնաբերված չեն եւ գործը համարվում է փակված: Ոստիկանությունն անգամ չէր ճշտել, որ արձանը բրոնզաձույլ մասեր չուներ: Ձեւական մի բան էին արել»,- նկատում է քանդակագործը:

Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը Տիգրան Արզումանյանն ու իր «Լեռնային պար»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Լեռնային պար»-ն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը կազմել է արձանին հասցված վնասի գնացուցակը, համաձայն որի այն վերականգնելու համար անհրաժեշտ է 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: 

 

Ինչպես Մեդիամաքս-ը հաղորդել էր այս տարվա հուլիսին, «Դվին» հյուրանոցի տնօրինությունը քանդակագործին խոստացել էր հոգալ արձանի վերականգման ծախսերը: Տնօրինությունը Տիգրան Արզումանյանին տրամադրել է արձանը վերականգման համար անհրաժեշտ նյութերը, եւ 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

 

«Բոլոր պայմանները կան մինչեւ տարեվերջ վերականգման աշխատանքներն ավարտելու համար»,- ասել է քանդակագործը:

 

Թե որտեղ կտեղադրվի արձանը վերականգնումից հետո, դեռեւս հայտնի չէ:  Տիգրան Արզումանյանի խոսքերով, այժմ «Դվին» հյուրանոցի տարածքում իրականացվում են շինարարական աշխատանքներ, եւ հյուրանոցի տնօրինությունը ցանկություն է հայտնել, որպեսզի դրանց ավարտից հետո արձանը տեղադրվի նախկին տեղում:

Տիգրան Արզումանյանը Տիգրան Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ինձ թվում է, որ հյուրանոցում շինարարական աշխատանքները դեռ մի քանի տարի կշարունակվեն: Մինչեւ քաղաքապետարանն ու «Դվին»-ի տնօրինությունը որոշում կայացնի արձանի տեղադրման վայրի մասին, արձանը կպահենք այստեղ՝ Գեղարվեստի կոմբինատում», - ասել է քանդակագործը:

 

Եկատերինա Պողոսյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին