«Բարի եկար Լիբանան». Մաս 2-րդ - Mediamax.am

exclusive
3571 դիտում

«Բարի եկար Լիբանան». Մաս 2-րդ


Այնճարը
Այնճարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարը
Այնճարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարը
Այնճարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին Այնճարը
Հին Այնճարը

Լուսանկարը` Mousaleranjar.com

Դասախոսություն «Սարգիս Զէյթլեան» կենտրոնում
Դասախոսություն «Սարգիս Զէյթլեան» կենտրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարը՝ ներկայում
Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարը՝ ներկայում
Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարը՝ ներկայում
Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիբանանը եւ Սիրիան բաժանող լեռը` Այնճարի տան պատշգամբից
Լիբանանը եւ Սիրիան բաժանող լեռը` Այնճարի տան պատշգամբից

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղաքաղաքը շուրջօրյա հսկող տեսախցիկների սենյակը
Գյուղաքաղաքը շուրջօրյա հսկող տեսախցիկների սենյակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին
Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին
Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարի կաթողիկե եկեղեցին
Այնճարի կաթողիկե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարի քաղաքապետ Կարո Փամպուկյանը
Այնճարի քաղաքապետ Կարո Փամպուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բարի եկաք Այնճար»: Խոշոր հայերեն տառերով գրված այս մեծ ցուցանակն է մեզ դիմավորում Բեքքայի դաշտավայրով անցնող միջպետական ճանապարհից ձախ թեքվելիս:

 

Այնճարը հայաբնակ գյուղաքաղաք է, որը գտնվում է Բեյրութից 50 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքից Այնճար հասնելը պահանջում է մոտ 2 ժամ, եթե հաշվի առնենք խցանումները եւ ճանապարհի անցակետերին զինվորականների կողմից մեքենաների մշտական ստուգումները: 

 

Գյուղաքաղաք մուտք գործելով՝ կենտրոնական հրապարակում տեսնում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: Այնճարի փողոցներում, տների բակերում գյուղաքաղաքի դրոշի կողքին անպայման կտեսնեք նաեւ հայոց եռագույնը: Շուրջդ ամեն ինչ շնչում է հայկականությամբ:

 

«Բարի եկար փոքրիկ Հայաստան»,- ողջունելով ինձ՝ ասում են այնճարցիները: Հայաստանից ժամանած ցանկացած հյուրի մասին լուրն այստեղ շատ արագ է տարածվում: Հայաստանը երազի եւ իրականության տեսիլք է այն բազմաթիվ այնճարցիների համար, որոնք դեռ առիթ չեն ունեցել գեթ մեկ անգամ լինել այնտեղ:

Այնճարը Այնճարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնճարցիները խրոխտ են ու հպարտ: Նրանք զավակներն են անկոտրուն կամքի տեր այն մուսալեռցիների, որոնց մասին գրել է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը «Մուսա Լեռան 40 օրը» հայտնի վեպում: 1915թ. մեր ժողովրդին պատուհասած ողբերգության ժամանակ Մուսա լեռան հարակից յոթ գյուղերի հայերը, հրաժարվելով բռնել պարտադրված գաղթի ճամփան, բարձրանում են Մուսա լեռը՝ կենաց-մահու պայքար տալով թուրքերի դեմ: Մուսա լեռան ինքնապաշտպանությունը, որի 100-ամյակը լրանում է այս տարվա սեպտեմբերին, մեր ժողովրդի պատմության ամենատպավորիչ հերոսամարտերից մեկն է:     

Այնճարը Այնճարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրականում մուսալեռցիների՝ թուրքերին ցույց տված տպավորիչ դիմադրությունը տեւել է ոչ թե 40, ինչպես գրել է Վերֆելը, այլ 55 օր, որից հետո Միջերկրականի ծովեզերքով անցնող ֆրանսիական նավը նկատել է Մուսա լեռան գագաթին մուսալեռցիների պարզած փրկության դրոշը եւ օգնության հասել նրանց: Ավելի քան 5000 մուսալեռցի, մահվան ճիրաններից ազատվելով, տեղափոխվում է Եգիպտոս, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1919թ., նրանցից շատերը վերադառնում են իրենց գյուղերը:

 

Սակայն ճակատագրի բերումով մուսալեռցիները ստիպված են լինում լքել իրենց բնօրրանը երկրորդ անգամ, երբ 1930-ականների վերջին Ալեքսանդրետի սանջակը հանձնվում է Թուրքիային: Մուսալեռցիները, դրսեւորելով քաղաքացիական բարձր գիտակցություն, բողոքի ցույցեր են կազմակերպում՝ դեմ արտահայտվելով այս որոշմանը, սակայն ապարդյուն: Հաշվի առնելով նոր դիմադրություն կազմակերպելու համար անբարենպաստ պայմանները եւ նախընտրելով չենթարկվել թուրքական հպատակությանը՝ մուսալեռցիները, այս անգամ կամավոր, սակայն մեծ դժվարությամբ, լքում են իրենց հայրենի բնօրրանը՝ բռնելով դեպի Սիրիա եւ Լիբանան տանող ճանապարհը: 1939թ. Այնճարում հաստատվում է ավելի քան 5000 մուսալեռցի (1205 ընտանիք):  

Հին Այնճարը Հին Այնճարը

Լուսանկարը` Mousaleranjar.com

Այդ իրադարձություններից տասնամյակներ անց մուսալեռցիները չեն մոռանում պատմությունը: Նրանք փորձում ավելի հետեւողականորեն ուսումնասիրել այդ իրադարձությունները: Իմ այցի օրերին Այնճարի «Սարգիս Զէյթլեան» կենտրոնում Մուսալեռան հերոսամարտի 100-րդ տարելիցին նվիրված դասախոսություն էր ընթանում, որին ներկա էին քաղաքի երեւելիներն ու երիտասարդները: Մուսալեռան ինքնապաշտպանությունը բազմակողմանի ուսումնասիրած պարոն Եսային պատմում է նոր մանրամասներ եւ դրվագներ այդ հերոսամարտից:

Դասախոսություն «Սարգիս Զէյթլեան» կենտրոնում Դասախոսություն «Սարգիս Զէյթլեան» կենտրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Դասախոսության ավարտից հետո դուրս եկանք փողոց: Քաղաքապետարանի, Կոմիտասի, Նարեկացու փողոց… Անգամ փողոցների անունները հայկական են: «Իրոք, կարծես փոքրիկ Հայաստան լինի»,- մտածում եմ: Վեց թաղամասերի բաժանված, դպրոցներ, վարժարան, առաքելական, կաթողիկե, ավետարանական եկեղեցիներ ունեցող գյուղաքաղաքը միակն է ամբողջ Բեքքայի դաշտավայրում, որն ունի հստակ, արեւմտյան քաղաքաներին բնորոշ հատակագիծ: Մուսալեռցիների համար խորհրդանիշ համարվող արծվի տեսք ունեցող հատակագիծը կազմվել է 1939թ.՝ ճարտարապետ Հակոբ Քեշիշյանի նախագծով:

Այնճարը՝ ներկայում Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Քայլում ենք Այնճարի փողոցներով: Մայրամուտ է: Իրար հաջորդում են սպիտակ քարե պատերով եւ կարմրագույն քարե տանիքներով մեկ կամ երկուհարկանի համեստ առանձնատները: Մարդիկ երեկոներն անցկացնում են խնամքով մշակված տնամերձ այգիներում, զրուցում հարեւանների հետ:

 

Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: «Մեսրոպի աղջիկը չէ՞»,- լսվում է պարտեզի կողմից: «Հրամմեցէ՛ք»,- ներս է հրավիրում քաղցրահունչ ձայնով այնճարցի տիկինը: Մինչ ընկերուհիս ջերմորեն զրուցում է տանտիկնոջ հետ, ես նայում եմ պարտեզում զրուցող այնճարցիներին: «Ինչքան ջերմություն կա այստեղ: Երեւի հենց այս նույն ձեւով 100 տարի առաջ մուսալեռցիները երեկոյան հավաքվում էին մեկի տանն ու զմայլվում Մուսա լեռով»,- մտածում եմ:

Այնճարը՝ ներկայում Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Լիբանանում քաղաքացիական պատերազմը, Այնճարն ավելի մարդաշատ էր: Անկայունությունը, սոցիալ-տնտեսական դժվարությունները ստիպել են շատ այնճարցիների մեկնել Հյուսիսային Ամերիկա եւ Եվրոպա՝ այնտեղ ստեղծելով այնճարցիների սփյուռքը:

 

«Հայկական մեծ սփյուռքից բացի, մենք ունենք նաեւ այնճարցիների սփյուռքը, որը միշտ պահում է կապը հայրենի գյուղաքաղաքի հետ»,- պատմում է Այնճարի քաղաքապետ Կարո Փամպուկյանը: 

 

1800 հեկտար տարածություն զբաղեցնող Այնճարը շատ է տարբերվում աղմկոտ, խցանումներով ծանրաբեռնված մայրաքաղաք Բեյրութից: Այստեղ անհամեմատ զով է, շատ են կանաչապատ տարածքները, խնամված պուրակներ:

Այնճարը՝ ներկայում Այնճարը՝ ներկայում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այն ժամանակ, երբ հայերը հաստատվեցին այստեղ, Այնճարը ճահճային լքված շրջան էր: Այսպես կանաչապատ չէր»,- պատմում է ընկերուհիս՝ Ռաքել Քենտիրճյանը, որի պապիկը 12 տարեկան էր, երբ հաստատվեց Այնճարում: Այնճարն իր խնամվածությամբ շատ է տարբերվում անգամ հարեւան գյուղերից, որոնց բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են:

 

*******

Երբ հանդիպում կամ զրուցում ես կենսուրախ ու հյուրասեր այնճարցիների հետ, դժվարությամբ ես պատկերացնում, որ այս մարդիկ ապրում են մեղմ ասած ոչ ապահով առօրյայով: Այնճարը չափազանց մոտ է Սիրիայի հետ սահմանին: Երեկոյան, պատշգամբում նստած, կարելի է լսել Լիբանանի եւ Սիրիայի  սահմանը բաժանող լեռան այն կողմում պայթող ռումբերի ձայները:

Լիբանանը եւ Սիրիան բաժանող լեռը` Այնճարի տան պատշգամբից Լիբանանը եւ Սիրիան բաժանող լեռը` Այնճարի տան պատշգամբից

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այնճարցին՝ մուսալեռցին, մշտական արթուն պայքարի մեջ է: Քաղաքացիական պատերազմի տարիներին Այնճարը, Բեյրութից հեռու գտնվելով, ներքաշված չէր ռազմական գործողությունների մեջ, սակայն մենք մշտապես վերահսկում էինք իրավիճակը մեր գյուղի սահմանների մոտ: Այսօր էլ գյուղը պաշտպանում ենք հավաքական գիտակցությամբ: Գյուղի անվտանգությունը մեր բոլորիս խնդիրն է»,- ասում է Կարո Փամպուկյանը՝ մեզ ուղեկցելով մի սենյակ, որտեղ ցույց է տալիս գյուղաքաղաքը 24 ժամ շարունակ նկարահանող 55 տեսախցիկները:

Գյուղաքաղաքը շուրջօրյա հսկող տեսախցիկների սենյակը Գյուղաքաղաքը շուրջօրյա հսկող տեսախցիկների սենյակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռումբերի պայթյունների ձայնին հաճախ գալիս են փոխարինելու գյուղաքաղաքի հարսանյաց հանդեսների սրահից արձակվող հրավառության ձայները: Բուն Այնճարում չես զգում տանգապի, խուճապի տրամադրություններ: Մուսալեռցիները սովոր են ապրել՝ ամեն օրն անցկացնելով պայքարի մեջ, բայց չմոռանալով ուրախանալու մասին: Գյուղաքաղաքի առաքելական Սուրբ Պողոս եկեղեցում ականատես ենք լինում երիտասարդ հայ զույգի պսակադրության արարողությանը:

Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին Սուրբ Պողոս առաքելական եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

Գյուղաքաղաքի մյուս մասում՝ Կաթողիկե եկեղեցում, հայ մանկիկի մկրտության արարողություն է: Մինչեւ ուշ գիշեր այնճարցիները կարող են պարել, ուրախանալ: Հավաքույթներն այստեղ շարունակվում են մինչեւ լուսադեմ: Կյանքը շարունակվում է, եւ ամեն բացվող օրվա հետ մուսալեռցու համար շարունակվում է նաեւ պայքարը:

Այնճարի կաթողիկե եկեղեցին Այնճարի կաթողիկե եկեղեցին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հայոց ցեղասպանության 100-ամյակը մեզ համար անկյունադարձային է: Մենք հիշում ենք եւ պահանջում: Ճանաչումից հետո կա հատուցում»,- ասում է քաղաքապետը:

Այնճարի քաղաքապետ Կարո Փամպուկյանը Այնճարի քաղաքապետ Կարո Փամպուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սարգիս Զեյթլէան» կենտրոնում կրկին մարդաշատ է: Այս անգամ ռազմահայրենասիրական երգերի երեկո է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բացօթյա բեմում կանգնած բարձրահասակ, հաղթանդամ երիտասարդը, իր երաժիշտ ընկերների հետ միասին, երգում է: Երգում է խրոխտ ու հաստատակամ, կարծես դա երգ չէ, այլ երդում, որ ամեն մուսալեռցի, ամեն հայ տալիս է ինքն իրեն ամեն օր: 

 

«Ախ էն երկրի հողին մատաղ, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,

Սիրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ,

Արարատի գլխին դրոշ պիտի՛ դնենք վաղ թե ուշ,

Հրով լինի, սրով լինի, պիտի՛ գնանք վաղ թե ուշ:»  

Շարունակելի

Երեւան-Այնճար

Եկատերինա Պողոսյան

Շարքի 1-ին մասը կարող եք կարդալ այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին