«Բարի եկար Լիբանան». Մաս 3-րդ - Mediamax.am

exclusive
2845 դիտում

«Բարի եկար Լիբանան». Մաս 3-րդ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիբանանը հայ եկեղեցու խոշորագույն կենտրոններից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Լիբանանում են տեղակայված նաեւ Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոսի (Կաթողիկոս պատրիարք Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց) եւ Մերձավոր Արեւելքի ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահի նստավայրերը:

 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հարկադրված էր Սիսից Լիբանան տեղափոխվել Հայոց ցեղասպանության եւ Կիլիկիայի հայության տեղահանման հետեւանքով:

 

Կաթողիկոսությունն ապաստան գտավ Բեյրութի Անթիլիաս թաղամասում, որտեղ հաստատվեց եւ վերակազմակերպվեց 1930թ.՝ դառնալով Սփյուռքի կարեւորագույն օջախներից մեկը: Իր ամբողջ պատմության ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն ակտիվորեն ներգրավված է եղել հայ ժողովրդի հոգեւոր, կրթական, մշակութային եւ սոցիալական կյանքում: Հայոց ցեղասպանությունից հետո այն իր անմիջական մասնակցությունն է բերել Սփյուռքի ձեւավորման եւ կազմակերպման գործում:

 

Մեդիամաքսի թղթակիցն այցելել է Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարան, ինչպես նաեւ Բիքֆայա՝ Սուրբ Աստվածածին առաքելական վանական համալիր, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի ամառային նստավայրն է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բիքֆայայում գտնվող Սուրբ Աստվածածնի առաքելական վանքը կառուցվել է 1952թ.: Ձմռանը կաթողիկոսության դպրեվանքի սաները առավոտյան եւ երեկոյան այստեղ ժամերգություն են անցկացնում: Վանքում կատարվում են մկրտության, պսակադրության արարողություններ, սակայն ավելի հազվադեպ, քան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Տոնական օրերին դպրեվանքի բարձր դասարանների սաների համար այստեղ կազմակերպվում են դասախոսություններ հայ եկեղեցու սրբերի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանական համալիրն ունի հրաշալի պարտեզ, որը խնամում են դպրեվանքում ուսանող տղաները: Այստեղ աճեցվում է բանջարեղեն եւ միրգ: Սեպտեմբերի սկզբին դպրեվանքի սաները հավաքում են խաղողը եւ ձմեռվա համար չամիչ պատրաստում: Դպրեվանքի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր չորեքշաբթի առավոտյան դպրեվանքի սաները չամիչ են ուտում: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանքի միաբանության շենքը կառուցվել եւ շահագործման է հանձնվել անցյալ տարի: Միաբանությունն ունի 40 սենյակ, որտեղ բնակվում են եպիսկոպոսները, ծայրագույն վարդապետները, վարդապետները եւ աբեղաները:

Լուսանկարը` Մեդիամաքս

2013թ. կառուցված Սրբոց Նահատակաց խորանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեհարանը, որտեղ Վեհափառ Հայրապետն ընդունում է կաթողիկոսարան այցելող հյուրերին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դպրեվանքի շենքը: Այստեղ ապրում եւ ուսանում է շուրջ 60 աշակերտ՝ 12-19 տարեկան:

 

Նրանք այստեղ սովորում են հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, ընթերցում Հին եւ Նոր կտակարանները: Դպրեվանքում դասերը սկսվում են առավոտյան ժամը 9:00-ին եւ տեւում մինչեւ 14:00-ը: Այնուհետ աշակերտները պատրաստում են հաջորդ օրվա դասերը, մասնակցում ժամերգությանը: Այս դպրեվանքում են պատրաստվում հայ եկեղեցու ապագա հոգեւոր գործիչները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիգոր Լուսավորչի աղբյուրը:  Ձախ կողմում Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, աջում՝ Մեսրոպ Մաշտոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանական համալիրի բակը կարծես բացօթյա թանգարան է, որտեղ տարբեր քանդակների, արձանների միջոցով ներկայացվում է հայ ժողովրդի անցյալը, ներկան եւ ապագան:   

 

Այս քանդակը ներկայացնում է հատված Հայոց ցեղասպանության ջարդերից: Հայ մայրերը գրկել են իրենց զավականերին: Սպիտակ քարի կողքով անցնող կարմիր գիծը խորհրդանշում է արյան արցունքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայ մայրերի քանդակի հարեւանությամբ տեղադրված է հայ ժողովրդի պայքարի եւ հաղթանակի ոգին խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիրի փոքր մանրակերտը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սպիտակ մարմարե պատի վրա պատկերված են Երեւանի սրտում գտնվող Հանրապետության հրապարակը, Մատենադարանի, Օպերայի շենքերը, Արցախի խորհրդանիշ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը՝ ազդարարելով հայ ժողովրդի ստեղծարար ուժն ու լուսավոր ապագան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույն պատին կարելի է տեսնել Ցեղասպանության հետեւանքով  հայ ժողովրդի մարդկային կորուստները ներկայացնող քարտեզը: Որքան խոշոր եւ մուգ են քարտեզի վրայի կարմիր շրջանակները, այնքան այդ բնակավայրում մեծ է եղել հայ զոհերի եւ գաղթականների թիվը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քարտեզի հարեւանությամբ տեղադրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթ փաշայի հայտնի նամակից մի հատված, որտեղ նա հստակ նշում է հայ ժողովրդին բնաջնջելու մտադրության մասին: Նամակի այդ հատվածը ներկայացված է չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ արաբերեն:     

Լուսանկարը` Մեդիամաքս

Համալիրն ամբողջանում է Արարատի մեծ պատկերով: Չարենցյան տողերով՝ «որպես անհաս փառքի ճամփա» տանող Մասիսի պատկերին հասնելու համար հյուրերը պետք է բարձրանան սպիտակ աստիճաններով:  

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վանական համալիրի հրապարակի կենտրոնում է Զավեն Խդշյանի՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ կառուցած քանդակը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը եւ հայության երախտագիտությունը Լիբանանի պետությանը եւ ժողովրդին:

 

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին հուշարձանը մասամբ ոչնչացվել է, այնուհետ՝ վերականգնվել: Արձանը պատկերում է ծնկի իջած մորը, որը, ձեռքերը երկինք պարզած, աղոթում եւ փառք է տալիս Տիրոջը՝ հայ ժողովրդի փրկության համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բիքֆայայից ուղեւորվում ենք Անթիլիաս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար: Կառուցվել է 1936թ.:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եկեղեցու կողքին կառուցվել է Հայոց ցեղասպանության նահատակների մատուռը, որի ներսում ամփոփված են Դեյր Զորի անապատից բերված հայ նահատակների մասունքները: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրը:

 

Երեւան-Բիքֆայա-Անթիլիաս

Շարունակելի

Եկատերինա Պողոսյան

Կարող եք կարդալ նաեւ շարքի 1-ին եւ 2-րդ մասերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին