Կարեն Դեմիրճյանի հուշարձանը գրեթե պատրաստ է - Mediamax.am

exclusive
16383 դիտում

Կարեն Դեմիրճյանի հուշարձանը գրեթե պատրաստ է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` https://hy.wikipedia.org

Լուսանկարը` Մեդիամաքս


Պետական, քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը շուտով պատրաստ կլինի:

 

Հուշարձանի վրա աշխատող քանդակագործ Տիգրան Արզումանյանը Մեդիամաքսին պատմել է, որ առաջիկա 1-2 ամսում ավարտին կհասցնի աշխատանքները:

 

2014 թ. ապրիլի 30-ին Երեւան քաղաքի ավագանին համաձայնության էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 եւ հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում, որտեղ ներկայում տեղադրված է հուշարձանի կառուցման հուշաքարը:

Լուսանկարը` https://hy.wikipedia.org

Դեռեւս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվել է մայրաքաղաքների փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով եւ այնտեղ տեղադրել նրա հուշարձանը: Վերջին տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը երեք անգամ մրցույթ էր հայտարարել, սակայն ներկայացված նախագծերից եւ ոչ մեկը հավանության չէր արժանացել: Վերջին մրցույթի ժամանակ խորհուրդը հաստատել էր քանդակագործ Տիգրան Արզումանյանի առաջարկած տարբերակը: 

 

Ներկայում քանդակագործը քարի մշակումներ է անում արձանի դեմքի եւ ձեռքերի հատվածների վրա: Հուշարձանի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է: 

 

«Հուշարձանի քարն Արցախի սպիտակ մարմարն է: Բարձրությունը՝ 3. 70 մետր: Արձանի վրա գրվելու է Կարեն Դեմիրճյանի անունը, ուրիշ ոչինչ»,  - Մեդիամաքսին  պատմել է քանդակագործը:  

 

Տիգրան Արզումանյանը նշել է, որ թեեւ մոտիկից չի ճանաչել Կարեն Դեմիրճյանին, բայց, ինչպես եւ շատերը, նրան հիշում է որպես «Կարեն Շինարար»:

 

«Թռուցիկ հանդիպումներ ենք ունեցել Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական մասնաճյուղում, երբ այնտեղ գլխավոր նկարիչ էի աշխատում: Ես նրան հիշում եմ որպես «Կարեն Շինարար»: Հենց այդպես էլ պատկերել եմ՝ կանգնած եւ ձեռքը քարերի վրա դրված»,- ասել է Տիգրան Արզումանյանը:

 

Քանդակագործի խոսքերով, Դեմիրճյանի ընտանիքի անդամները տեսել են արձանի նախնական տարբերակը: Նրանք հետևում են հուշարձանի կառուցման ընթացքին, եւ վերջնական տարբերակը նրանց անպայման ներկայացվելու է:

 

Արձանը նախատեսվում է տեղադրել 2017 թ.ապրիլի 17-ին, երբ նշվելու է Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը:

 

Եկատերինա Պողոսյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին