«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս I - Mediamax.am

exclusive
13388 դիտում

«Ավրորա»-ի ետնաբեմում. մաս I


Վերոնիկա Զոնաբենդը եւ Վարդան Գրեգորյանը
Վերոնիկա Զոնաբենդը եւ Վարդան Գրեգորյանը

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»

Լուսանկարը` «Ավրորա»/«100 կյանք»


Ապրիլի 24-ին Երեւանում կայացավ «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի անդրանիկ մրցանակաբաշխությունը, որը կարեւոր իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության համար:

 

Մեդիամաքսը, համագործակցելով «Ավրորա»/«100 կյանք» նախաձեռնությունների հետ, ներկայացնում է ֆոտոռեպորտաժներ, որոնք պատմում են մրցանակաբաշխության եւ դրան նախորդած այն դրվագների մասին, որոնք «կադրից դուրս» էին մնացել:

 

 

«Ավրորա»-ի բոլոր հյուրերը ապրիլի 22-ին հրավիրված էին Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ ընդունելության: Հենց այստեղ հանդիպեցին ու ջերմ գրկախառնվեցին «Ավրորա»/«100 կյանք» նախաձեռնությունների համահիմնադիր Վարդան Գրեգորյանը եւ UWC Dilijan քոլեջի կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

 

Ընդունելության հյուրերի թվում էր ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Մայքլ Դուկակիսը: Նա մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին եւ քայլեր ձեռնարկել դրա ճանաչմանը նպաստելու ուղղությամբ:

 

 

Եթե «Ավրորա»-ի հյուրերի շրջանում գեղեցկության մրցույթ անցկացվեր, անկասկած, հաղթող կճանաչվեր Ջոզեֆին Կուլեան, որն այս նկարում սելֆի է անում Forbes-ի հեղինակ Բրայան Ռաշիդի հետ: Բայց Ջոզեֆինը ոչ միայն գեղեցիկ, այլեւ խիզախ ու նպատակասլաց կին է: Նա հիմնադրել է Samburu Girls հիմնադրամը, որը հարյուրավոր կանանց է փրկել Քենիայում տարատեսակ բռնություններից:

 

 

«Ավրորա»-ի հավակնորդներ Մարգարիտ Բարանկիցեն եւ Սայիդա Ղուլամ Ֆաթիման:

 

 

Լրագրող Մարկ Գրիգորյանը շտապում է ընդունելության, որպեսզի զրուցի աշխարհի տարբեր ծայրերից Երեւան ժամանած քաղաքական եւ հասարակական գործիչների հետ:

 

 

Ո՞վ է այս ռոմանտիկ զույգը: Տղամարդը ամերիկահայ ռոք-երաժիշտ Դերեք Շերինյանն է: Նա համագործակցել է Էլիս Քուփերի, Բիլի Այդոլի, Ինգվի Մալմսթինի հետ, հինգ տարի ստեղնային գործիքներ է նվագել Dream Theatre խմբում, հանդես է եկել Black Country Communion սուպերխմբում:

 

 

Ֆրանսիայում բնակվող դերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն է:

 

 

Ռազմիկ Փանոսյանը Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների ծրագրի ղեկավարն է: Հունվարին Գյուլբենկյան հիմնադրամը ներկայացրեց «Հայերը 2115թ.-ին. 21-րդ դարի ռազմավարական ուղղությունները» զեկույցը, որը ստեղծվել էր Ռազմիկ Փանոսյանի եւ նրա գործընկերների ջանքերով:

 

 

Այս նկարն արված է Մարզահամերգային համալիրի նախասրահում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության մեկնարկից առաջ: Շատերն էին մոտենում Շավարշ Կարապետյանին ու լուսանկարվում լեգենդար եւ համեստ հերոսի հետ, ով թեեւ շոյվում էր, բայց եւ ակնհայտորեն ամաչում էր նման ուշադրությունից:

 

 

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը զրուցում է շվեյցարահայ գրող եւ լրագրող Վիգեն Չիթերյանի հետ: Բացառված չէ, որ նրանք քննարկում են Վիգենի վերջին՝ «Բաց վերքեր» գիրքը, որը պատմում է Հայոց Ցեղասպանության մասին:

 

Լուսանկարները` «Ավրորա»/«100 կյանք»

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին