Լիտվայի փորձը եկավ Վայոց Ձոր՝ Լիդիանի օգնությամբ - Mediamax.am

5401 դիտում

Լիտվայի փորձը եկավ Վայոց Ձոր՝ Լիդիանի օգնությամբ


Էրիկաս Պետրիկասը եւ Լիդին ընկերության նախագահ Հովարդ Սթիվենսոնը
Էրիկաս Պետրիկասը եւ Լիդին ընկերության նախագահ Հովարդ Սթիվենսոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկաս Պետրիկասը
Էրիկաս Պետրիկասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ալոյանը եւ Էրիկաս Պետրիկասը
Հայկ Ալոյանը եւ Էրիկաս Պետրիկասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զիլվիլե Յանաուսկայտեն
Զիլվիլե Յանաուսկայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայկ Ալոյանը
Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկաս Պետրիկասը
Էրիկաս Պետրիկասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էգլե Նեմանայտեն
Էգլե Նեմանայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Լիդիան Արմենիա ընկերությունը՝ Հայաստանում Լիտվայի դեսպանություն աջակցությամբ Ամուլսարի հարակից համայնքներում իրականացնում է Եվրոպական ճանապարհային անվտանգության փորձը ներդնելու ծրագիր:

 

Ծրագրի շրջանակներում Լիդիան Արմենիան Ամուլսարի հարակից համայնքներում իրականացնում է երթեւեկության անվտանգությանն ուղղված միջոցառումների շարք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքի շինարարությանը զուգահեռ շրջակա համայնքներում տնտեսական ակտիվությունը կբերի նաեւ երթեւեկության ակտիվացման:

 

Լիդիան Արմենիան Ջերմուկ քաղաքի մուտքի եւ դպրոցի մոտ նախկին՝ անսարք լուսացույցները փոխարինել է թվային եւ թարթիչ լուսացույցներով, ինչպես նաեւ տեղադրել մինչ այդ նշված տարածքներից բացակայող երթեւեկության նշաններ:

 

Լիտվական USB Safe Reflector ընկերությունից ձեռք են բերվել անվտանգության անդրադարձիչներով ապահովված դպրոցական պայուսակներ, որոնք երկար տարիներ, որպես պարտադիր պահանջ, առկա են մի շարք եվրոպական երկրների դպրոցականների պայուսակների կամ հագուստի վրա:

Հայկ Ալոյանը Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեպտեմբերի 1-ին եւ 2-ին Լիդիան Արմենիան ու Լիտվայի դեսպանությունը շուրջ 600 նման պայուսակներ նվիրեցին Ջերկումի, Գնդեվազի եւ Կեչուտի դպրոցականներին, իսկ Լիտվայի ճանապարհային վարչության փորձագետներ Էգլե Նեմանայտեն եւ Զիլվիլե Յանաուսկայտեն համայնքների դպրոցներում վարեցին ճանապարհային անվտանգությանը նվիրված հատուկ դասընթաց՝ երեխաներին բացատրելով նաեւ անվտանգ պայուսակների եւ անդրադարձիչների օգտագործման կարգը:

Էգլե Նեմանայտեն Էգլե Նեմանայտեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը նշել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ ճանապարհային անվտանգությանն ուղղված միջոցառում են իրականացնում Հայաստանում.

 

«Հայաստանի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք: 2015-ին երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողով ստեղծվեց, որի շրջանակներում դիտարկում ենք համագործակցության շուրջ 14 ոլորտ: Այս ծրագիրն էլ մի փոքր կաթիլ է, որը բավական կարեւոր է երեխաների անվտանգության համար: Տարիներ առաջ, երբ Լիտվայում նման նախագիծ էր իրականացվում, ինքս առաջին քննադատներից էի, հիմա՝ այն տարածողներից, քանի որ հասկացել եմ դրա կարեւորությունը: Այս նախագծի շնորհիվ Լիտվայում էապես նվազել է վրաերթի հետեւանքով մահացությունների թիվը: Ուրախ կլինեմ, որ Հայաստանում էլ գա այն օրը, երբ ոստիկանը քաղաքացուն փողոցում կանգնեցնի ոչ թե նկատողության կամ տուգանքի համար, այլ՝ անվտանգության անդրադարձիչ նվիրելու»:

Էրիկաս Պետրիկասը Էրիկաս Պետրիկասը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկաս Պետրիկասը շնորհակալություն է հայտնել Լիդիան Արմենիա ընկերությանը՝ համագործակցության եւ Լիտվայի փորձը որպես օրինակ ընդունելու համար:

 

«Հասարակության անվտանգությունը առաջնային խնդիր է մեր ընկերության համար: Ամուլսարի ոսկու հանքի աշխատակիցները գիտեն, թե որքան կարեւոր է մեզ համար յուրաքանչյուրի առողջությունն ու անվտանգությունը: Այսօր մենք փորձում ենք անվտանգության չափանիշներ ներդնել նաեւ մեր առօրյա կյանքում: Այս ծրագիրը եւս բխում է Լիդիան Արմենիայի սոցիալական պատասխանատվության քաղաքականությունից: Վստահ ենք, որ ծրագիրը կնպաստի երեխաների անվտանգությանը, հասարակությանը կսովորեցինի ճանապարհային անվտանգության տարրական քայլերն ու հիմք կդնի ճանապարհային անվտանգության նոր մշակույթին»,-ասել է Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Հայկ Ալոյանը Հայկ Ալոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին:

 

Դպրոցների տնօրենները եւս՝ ուսուցչական կազմի, աշակերտների ու նրանց ծնողների անունից շնորհակալություն են հայտնել ծրագրի հեղինակներին՝ հույս հայտնելով, որ համայնքների կրթական հաստատությունները կշարունակեն մնալ Լիդիան Արմենիա ընկերության ուշադրության կենտրոնում:

 

«Վայոց Ձորում շատ կազմակերպություններ են աշխատում, բայց դպրոցի հանդեպ նման վերաբերմունք եւ ուշադրություն միայն Լիդիան Արմենիայի կողմից ենք տեսնում»,- նկատել է Ջերմուկի կրթահամալիրի տնօրեն Արմինե Արսենյանը:

 

Ամուլսարի ոսկու հանքի հարակից համայնքներում ճանապարհային անվտանգությանն ուղղված ծրագրի այս փուլում Լիդիան Արմենիան ներդրել է 7 մլն դրամ՝ խոստանալով, որ ծրագիրը հետագայում կիրականցվի նաեւ հանքին հարակից այլ համայնքներում:

 

Ամուլսարի հանքավայրի շինարարությունը մեկնարկել է վերջերս: Ներկայումս այն համարվում է Հայաստանի ամենախոշոր ներդրումը, որի ծավալը հասնում է շուրջ 370 մլն դոլարի: Ընկերությունը ոսկու արտադրությունը նախատեսում է մեկնարկել երկու տարի հետո:

 

Նշենք, որ մեկ տարի առաջ, 2015թ. սեպտեմբերի 1-ին, Լիտվայի տրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարարության ավտոմոբիլային տեսչության փորձագետներն անվտանգ երթեւեկության բաց դաս էին անցկացրել Արթիկ քաղաքի թիվ 8 դպրոցում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին