Հատուկ կարիքներով երեխաների բուժումն ու ժամանցըˋ մեկ վայրում - Mediamax.am

exclusive
8764 դիտում

Հատուկ կարիքներով երեխաների բուժումն ու ժամանցըˋ մեկ վայրում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 1-ից «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող հերթական ծրագրով Նորք-Մարաշում իր գործունեությունն է մեկնարկել հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական, հմտությունների զարգացման եւ խնամքի նորաբաց կենտրոնը: Կենտրոնի շահառուներն են հաշմանդամություն ունեցողˋ ծայրահեղ բարդ եւ միջին վիճակում գտնվող 140 երեխաներ: Խնամքի կենտրոնի գործունեության մասին Մեդիամաքսը զրուցել է պատասխանատուների, ինչպես նաեւ շահառուների ծնողների հետ:

 

«Փորձը ցույց է տալիս, որ մեզանում առավել ծանր հաշմանդամություն ունեցող երեխաների մեծն մասն իրենց առողջական, ֆիզիկական, հենաշարժողական, մտավոր, հուզական-նյարդային առավել բարդ խնդիրներից ելնելով՝ զրկված են բնականոն կյանքի ընթացքից, մանկության հնարավորինս լիարժեք ընկալման հնարավորությունից եւ շփումից: Նրանց մի մասը ստիպված է ողջ օրն անցկացնել տանըˋ մեկուսացված, կամ բժշկական հիմնարկներում ու հատուկ հաստատություններումˋ իրենց հասնող սակավ բուժական կամ վերականգնողական  թերապիաները ստանալով, որը բավարար չէ անհրաժեշտ  արդյունքների հասնելու կամ եղածը պահպանելու համար»,- Մեդիամաքսի հետ զրույցում  նշում է ծրագրի համակարգողներից Մարինա Պարազյանը:

 

Մարինայի դուստրը եւս նմանատիպ խնդիր ունի: Հայաստանում չգտնելով որեւէ հաստատություն, ուր հնարավոր կլինի կազմակերպել դստերն անհրաժեշտ վերականգնողական եւ զարգացման ծառայություններըˋ Մարինան անձամբ սկսել է ուսումնասիրել եվրոպական փորձն ու տարբեր հանդիպումների, սեմինարների ընթացում մշակել ծրագիր, որն իր մատուցվող ծառայություների թվով ու բազմաֆունկցիոնալ տեսակով դեռեւս միակն է մեր երկրում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արդեն իսկ գործող կենտրոնում կկազմակերպվեն միջին վիճակի 10 երեխայի ալտերնատիվ թերապեւտիկ եւ զարգացնող պարապմունքներˋ շաբաթական 2 օր տեւողությամբ, իսկ առավել ծանր հաշմանդամություն ունեցող 80 երեխայի համարˋ մեկ տարիˋ շաբաթը 3 օրˋ 4 ժամ տեւողությամբ կկազմակերպվի վերականգնողական աշխատանք, որին կկցվի նաեւ երեխայի ցերեկային 4 ժամվա խնամքը, ժամանցն ու կենցաղային, առօրյա հմտությունների զարգացումը»,- պատմում է Մարինան:

 

Երեխաները այցելում են կենտրոն օրը մեջ՝ օրական երկու հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխում կա 18-20 երեխա, կենտրոնն օրական սպասարկում է շուրջ 40 երեխայի, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական դայակ: Կենտրոնի շահառու հանդիսացող երեխաները 1,5-12 տարեկան տարիքային խմբում են: Խմբերը բաժանվում են ըստ երեխաների խնդիրների սպեկտրի:Կենտրոնում առավել շատ ներգրաված են հենաշարժողական խնդիրներով երեխաներ, բայց մեծ տոկոս են կազմում նաեւ մտավոր խնդիրներով, զարգացման խորը հապաղում  կամ աուտիզմ ունեցող երեխաները:

 

Կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանի փոխանցմամբˋ երեխաների հետ աշխատում է էրգոթերապեւտ, ֆիզիոթերապեւտ, լոգոպեդ, արտթերապեւտ, կա կավագործության հատուկ պարապմունք, իսկ որոշ երեխաների դեպքում շեշտը դրվելու է նրանց հատուկ ունակությունների զարգացման վրա, ինչը հնարավորություն կտա հետագայում ապահովել նաեւ նրանց ապագան:

 

«Յուրաքանչյուր երեխա ունի անհատական գնահատումˋ ելնելով նրա կարիքներից ու հնարավորությունից եւ, ըստ այդ գնահատման, ունենալու է իր անհատական ծրագիրը: Ամերիկյան մեթոդով գնահատումը թույլ է տալիս տեսնել երեխայի կարողությունները, գիտելիքներ, վարքագիծը, ինքնասպասարկման հմտությունը, շփումն ու հաղորդակցությունը, որը դառնում է ծրագրի հիմքը: Մեր նպատակն երեխայի համաչափ զարգացումն է: Զուգահեռ նախատեսում ենք նաեւ ինտենսիվ սոցիալիզացիայի ծրագիր, որպեսզի մեր շահառու երեխան իրեն լիարժեք զգա ոչ միայն կենտրում, այլեւ կենտրոնից դուրս»,- ասում է տնօրենը:

 

«Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ կենտրոնները պետք է հատուկ հարմարեցված լինեն երեխաների կարիքներին: Բավական երկար փնտրտուքից հետո Նորք Մարշ համայնքում գտանք այս տունը, որը շատ նման է արտասահմանյան նմանատիպ կառույցներին, ունի անհրաժեշտ շենքային պայմաններ, բակ ու լողավազան, որտեղ հնարավոր է վերականգնողական աշխատանքներից բացի կազմակերպել երեխայի զարգացման եւ ժամանցի լիարժեք ընթացքը»,- ասում է Մարինան ու կիսվում սեփական փորձով,- «Աղջկաս համար ստիպված էի ողջ օրը քաղաքի մի կետից մյուսը վազելˋ ֆիզիոթերապեւտի, հոգեբանի կամ մյուսի մատ, արդյունքում երեխան հոգնում է, ծնողն ահռելի ժամանակ ու գումար ծախսում, ինչը, մեր երկրի պայամններում, բավական բարդ է ու ոչ բոլոր ծնողներին է հասու: Այս մոդելը մեզ թույլ է տալիս բոլոր լուծումները գտնել մի վայրում»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Զարգացման ու զբաղվածության ծրագիրˋ ծնողների համար

 

Ծրագրի համակարգողները մտածել են նաեւ շահառուների ծնողների մասին: Այն ժամանակահատվածը, երբ երեխան պետք է անցկացնի կենտրոնում, ծնողը կարող է սպասել կենտրոնին կից առանձին տանը, որտեղ նրա համար եւս ստեղծված են կեցության անհրաժեշտ պայմաններ: Ծնողների կամ խնամատարների համար նախատեսված մասնաշենքում նրանց սպասում են հոգեբանական հատուկ թրեյնինգներ, իսկ ցանկացողների համար՝ նաեւ անգլերեն լեզվի եւ համակարգչային դասընթացներ:

 

«Որպեսզի երեխայի հետ տարված աշխատանքն ապարդյուն չլինի, մենք մեծ աշխատանք պիտի կատարենք նաեւ ծնողի կամ խնամատարի հետ: Բացի հոգեբանական թրեյնինգից, զարգացնելով իրենց գիտելիքներն ու հնարավորությունները, ծնողները կկարողանան միանալ մեր թիմին, ինչի արդյունքում մենք ավելի ամուր կլինենք, իսկ երեխաների մայրերը կունենան աշխատելու հնարավորություն եւ ինչ-որ չափով կհոգան իրենց ու երեխայի կարիքները: Նախատեսում ենք նաեւ կարի ֆաբրիկա բացել, որտեղ եւս կաշխատեն շահառուների ծնողներն ու կկարեն կենտրոնին անհրաժեշտ հատուկ խաղալիքները»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ արտասահմանում նմանատիպ ծրագրեր կազմելիս շեշտն ավելի շատ դնում են ծնողական զարգացման վրա,- «Սա է առաջ տանող միջոցներից մեկը.  ոչ մի վարչական աշխատող չի կարող ավելի ճիշտ ու հասցեական լուծումներ գտնել այս երեխաների կարիքների համար, ինչպես նրանց ծնողները»:

 

Առկա խնդիրների մասին

 

Խոսելով խնդիրների մասինˋ Մարինան նշում է, որ առաջնահերթ մտածում են բարերարներ գտնելու ու կենտրոն եկող երեխաների ճանապարհածախսի խնդիրը լուծելու մասին.

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քանի որ հիմնական շեշտը դնում ենք անապահով ընտանիքների երեխաների վրա, որքան էլ կենտրոն այցելությունն անվճար լինի, շատ ծնողներ դժվարանում են գտնել ճանապարհի խնդիրը լուծելու միջոցը: Պետք է մտածենք այս ուղղությամբ, այլապես շատ երեխաներ կզրկվեն կենտրոն այցելելու հնարավորությունից»,- նշում է նա:

 

Փոքր քայլերով գրանցած հաջողության մասին

 

Կենտրոնի շահառուներից 7-ամյա Գայանեն 3 տարի մասնակցում է «ՍՈՐՍ» հիմնադրամի ղեկավարության կողմից կազմակերպվող վերականգնողական ծրագրերին: Արդյունքում աղջիկն այսօր կարողանում է ինքնաարտահայտվել, ավելի լավ կառավարել իր մարմինը, լուծվել են նաեւ նախկինում առկա վարքային մի շարք խնդիրներ:

 

«Առաջ չէր կարողանում աստիճաններով բարձրանալ, հիմա հաղթահարել է այդ փուլը: Այժմ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի սկսի խոսել: Մեկ-երկու բառ ասում է, բայց ամեն ինչ հասկանում: Լոգոպեդն աշխատում է խոսքի զարգացման վրա: Եթե այս տեմպով ընթանանք, երկու տարուց մտադիր ենք դպրոց տանել: Գայանեի հետ ինտենսիվ աշխատանք է տարվում նաեւ սոցիալիզացիայի ուղղությամբ»,- ասում է Մարինան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանեի մայրը մեզ հետ զրույցում խոսում է  կենտրոնիˋ «ամեն ինչ մեկ վայրում» առավելության մասին ու նկատում, որ բացի փոքրիկի վերականգնողական ու զարգացման ծրագրից, ինքը եւս ազատ ժամանակ ու աշխատանքի հնարավորություն ունի, ինչն այլ պարագայում անհնար էր:

 

Ապագայի մասին

 

«Եվրոպայում  նմանատիպ կենտրոնների ծրագրային մոդելները լայն տարածում ունեն: Մեր նախագծի իրագործումը սկիզբ կհանդիսանա Հայաստանում եւս այս մոդելի տարածման համար: Մեր հիմնական նպատակն է, որ այս նախագիծը կրի երկարաժամկետ բնույթ, եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի ղեկավարության, ծնողական հանձնաժողովի եւ աշխատակազմի ջանքերը հիմնականում կուղղվեն դրան: Եթե Հայաստանում երեք-չորս նման կենտրոն լինի, կարող ենք ասել, որ մենք հաջողել ենք այս ոլորտում»,- եզրափակում է Մարինա Պարազյանը:

 

Սիրանուշ Եղիազարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին