Փակ դռներով 30-ամյակի շեմին. «Ագուլիսը» փնտրում է բարի մարդկանց - Mediamax.am

exclusive
6575 դիտում

Փակ դռներով 30-ամյակի շեմին. «Ագուլիսը» փնտրում է բարի մարդկանց


Քրիստ եւ Լիլիթ Մանարյանները
Քրիստ եւ Լիլիթ Մանարյանները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ագուլիս» թատրոնում
«Ագուլիս» թատրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ագուլիս» թատրոնում
«Ագուլիս» թատրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս


64-ը լրացած, բայց ստեղծագործելուց ու աշխատանքից չհոգնած ռեժիսոր Երվանդ Մանարյանը երիտասարդների հետ մաքրեց, թատրոնի տեսք տվեց Աբովյան 29 շենքի նկուղին, ու 1988-ին փոքրիկ հանդիսատեսին հրավիրեց  «Ագուլիս» թատրոն՝ դիտելու «Ծույլիկ փայտահատը» ներկայացումը: Տարածքը փոքր էր, բայց երեխաների համար՝ սիրելի: Հաղթահարելով մութ ու ցուրտ տարիները՝ 2015-ի կեսերին «Ագուլիս»-ը փակեց դռները:

 

«30 տարի չի վերանորոգվել: Ամեն ինչ պետք է փոխվի: Եթե հիմա պատերից տախտակները հեռացնենք, մի բան փլվելու է հաստատ: Երբ պատերազմ էր, մութ էր, ցուրտ էր, թատրոնը գործում էր: Մեզ պահում էր այն լավատեսությունը, որ կար եւ կա մեր մեջ: Բայց այսօր 90-ականների տրամադրությամբ շարժվելը ճիշտ չէ: Այն ժամանակ մոմի լույսով էինք խաղում եւ երեխաներին ասում՝ տեսեք, գայլը մրսում է, որովհետեւ ցուրտ է: Նույնիսկ ներկայացումներն էին հարմարեցվում այդ ժամանակներին. գայլն ու նապաստակն ընկերանում էին, որովհետեւ պետք էր միասին դուրս գալ այս վիճակներից: Այսօրվա երեխային չես համոզի մոմ վառելով եւ տաք թեյ բաժանելով, որ չմրսի ներկայացման ժամանակ: Մենք այդքան պայքարեցինք, տառապեցինք, որ մեր երեխաները մի քիչ ավելի լավ ապրեն:  Մեր կոլեկտիվում 90-ականների լավատեսությունը միշտ առկա է, բայց արտահայտչամիջոցները, տեխնիկական միջոցները պետք է վերանայվեն: Չի կարելի այն ժամանակների էսթետիկան շարունակել: Մինչեւ հիմա դա է եղել: Հերիք է»,- ասում է Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ Մանարյանը, որին հայրը վստահել է թատրոնի գլխավոր ռեժիսորի եւ տնօրենի աշխատանքը:

«Ագուլիս» թատրոնում «Ագուլիս» թատրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ագուլիս»-ն առաջիններից էր, որ հյուրախաղերով մեկնեց Արցախ: Քրիստ Մանարյանի պնդմամբ՝ «Ագուլիս»-ը նաեւ եզակիներից մեկն է, որը գործել է շուրջ 30 տարի՝ որեւէ մեկից օգնություն չխնդրելով ու չստանալով: Թատրոնը նախատեսված է առավելագույնը 60 հանդիսատեսի համար: Տոմսն արժե 500 դրամ: Ամեն ելույթից դերասանները ստանում են 1000 դրամ: Մեծ դժվարություններով թատրոնը գոյատեւում էր: «Բայց անթույլատրելի է, երբ հանդիսատեսն է բողոքում»,- ասում է թատրոնի գլխավոր ռեժիսորը:

«Ագուլիս» թատրոնում «Ագուլիս» թատրոնում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիթ Մանարյանի համար «Ագուլիս»-ը երկրորդ տուն է: Պապի աջ ձեռքն է: Մանկության տարիներին խաղում էր, հետո սկսեց օգնել՝ սցենար գրել ու բեմադրել: Փակ աչքերով կարող էր ասել՝ թատրոնում ինչը՝ որտեղ է: Հիմա կիսամութ ու քանդված թատրոնում դժվարությամբ է գտնում սիրելի տիկնիկները: «Այնքան ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ վիճակում է հիմա թատրոնը: Որքան էլ ընտանիքը, ընկերները, դերասանները մասնակցեին, այս ամենը մի մարդու՝ պապիկի վրա է եղել: Նա մինչեւ հիմա պատրաստում է գրեթե բոլոր տիկնիկները, գրում է, բեմադրում է, խաղում է: Երբ դերասաններից մեկը հիվանդ էր լինում, չէր գալիս, պապիկը ինչպես իսկական պրոֆեսիոնալ, փոխարինում էր, ամեն ինչ գիտեր ծայրից-ծայր: Նա իրոք ապրում էր բեմում»,- ասում է Լիլիթն ու ծիծաղելով ավելացնում՝ « եթե պապիկը բիզնեսմեն լիներ, ամեն ինչ գուցե այլ կերպ դասավորվեր»:

Լուսանկարը` Մեդիամաքս

29 տարի «Ագուլիս»-ը գործում է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի նկուղում: Այս փետրվարի 16-ին կառավարությունը որոշեց տարածքը 10 տարով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել թատրոնին: Խաղացանկն ու ստեղծագործական խնդիրները մի կողմ դրած՝ թատրոնի ղեկավարությունը միջոցներ է փնտրում 63 քառակուսի մետր տարածքը նորոգելու համար:

 

«Փնտրում ենք բարի կամքի տեր մարդկանց: Կառավարություն, իշխանություններին նամակ եմ գրել: Ես հասկանում եմ, որ ոչ ոք պարտավոր չէ օգնել մասնավոր թատրոնին, բայց չգրված օրենքներ կան: Դրա համար ասում եմ՝ մի մարդ իր կյանքի 70 տարին նվիրեց այս երկրին, մշակույթին, 30 տարին նվիրեց երեխաներին: 30 տարում ոչինչ չեք արել, հիմա եկեք, օգնեք, միասին վերանորոգենք: Բոլոր իմ ընկերները, ծանոթները, այն մարդիկ, ովքեր մի անգամ այս թատրոն ոտք են դրել կամ այստեղ աշխատում են, չեմ չափազանցնում՝ հերթով զանգում, ասում են՝ «ինչո՞վ օգտակար լինենք: Գումարով օգնել չենք կարող, կգանք բանվորություն կանենք, որ Երվանդ Մանարյանի թատրոնը ոտքի կանգնի»:

 

Հաջորդ տարի «Ագուլիս»-ը  30-ամյակն է նշելու: Հարազատ հարկի տակ նորից հանդիպելն ամենալավ նվերը կլինի թատրոնի ու հանդիսատեսի համար:

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին