Թոմ Քաթինան եւ հայ բժիշկները՝ Վարդան Հովհաննիսյանի աչքերով - Mediamax.am

exclusive
52313 դիտում

Թոմ Քաթինան եւ հայ բժիշկները՝ Վարդան Հովհաննիսյանի աչքերով


Թոմ Քաթինան եւ Արմինե Բարխուդարյանը
Թոմ Քաթինան եւ Արմինե Բարխուդարյանը

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Վարդան Հովհաննիսյանը՝ տեղացի երեխաների հետ
Վարդան Հովհաննիսյանը՝ տեղացի երեխաների հետ

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Թոմ Քաթինան Ջուբայի օդանավակայանում
Թոմ Քաթինան Ջուբայի օդանավակայանում

Լուսանկարը` Bars Media

Փախստականների ճամբարում
Փախստականների ճամբարում

Լուսանկարը` Bars Media

Արմինե Բարխուդարյանը, Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը
Արմինե Բարխուդարյանը, Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Նուբայի երեխաները
Նուբայի երեխաները

Լուսանկարը` Bars Media

Արմինե Բարխուդարյանը
Արմինե Բարխուդարյանը

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Թոմ Քաթինան հայ բժիշկների հետ
Թոմ Քաթինան հայ բժիշկների հետ

Լուսանկարը` Bars Media

Թոմ Քաթինան՝ կնոջ հետ եւ Վարդան Հովհաննիսյանը
Թոմ Քաթինան՝ կնոջ հետ եւ Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Լուսանկարը` Bars Media

Թոմ Քաթինան եւ Վարդան Հովհաննիսյանը
Թոմ Քաթինան եւ Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Թոմ Քաթինան Սեւանում
Թոմ Քաթինան Սեւանում

Լուսանկարը` Bars Media


Մայիսի 28-ին «Ավրորայի» մրցանակաբաշխությանը ցուցադրվեցին հինգ հավակնորդների մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր: «Ավրորայի» դափնեկիր դարձած Թոմ Քաթինայի մասին ֆիլմը նկարահանել է հայ ռեժիսոր, Bars Media-ի հիմնադիր եւ տնօրեն Վարդան Հովհաննիսյանը:

 

Մեդիամաքսը խնդրեց Վարդանին պատմել ֆիլմի այն հատվածի մասին, որը մնացել է «կադրից դուրս»:

 

 

Նպատակակետ

 

Կարծում եմ, Թոմ Քաթինայի մասին ֆիլմի նկարահանումը մեզ վստահելու որոշումը պայմանավորված էր մի քանի գործոններով: Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի հետ մենք ծանոթ ենք 1989 թվականից, եւ նրանք գիտեին, որ ես ռազմական գործողությունների եւ հակամարտությունների գոտիներում աշխատելու մեծ փորձ ունեմ: Մեր մեկ այլ «առավելությունը»՝ մեծամասամբ տեխնիկական հարցերի օպերատիվ լուծման առումով, կայանում էր նրանում, որ արդեն տասը տարի է, ինչ ես տարեկան 6 ամիս բնակվում եմ Քենիայում, եւ Աֆրիկան ինձ լավ հայտնի է:

Թոմ Քաթինան եւ Վարդան Հովհաննիսյանը Թոմ Քաթինան եւ Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Ճանապարհորդության ամենամեծ դժվարությունները կապված էին լոգիստիկայի հետ: Հարկավոր էր մուտքի թույլտվություններ ստանալ Քենիայի եպիսկոպոսից (ում թեմում ընդգրկված է Թոմ Քաթինայի հիվանդանոցը), Հարավային Սուդանի կառավարությունից (շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով նրանք սովորաբար լրագրողներին ներս չեն թողում ), ՄԱԿ-ից, որը մարդասիրական օգնություն է հասցնում Հարավային Սուդանի սահմանին եւ Նուբայի լեռների պարտիզաններից: Այս համակարգը չափազանց անկայուն է, եւ ցանկացած փուլում կարող է ձախողում տեղի ունենալ: Առաջին ճանապարհորդությանս ժամանակ ետդարձի ճանապարհին ստիպված եղա հինգ օր անցկացնել փախստականների ճամբարում, քանի որ բոլոր չվերթները հետաձգվել էին:

Փախստականների ճամբարում Փախստականների ճամբարում

Լուսանկարը` Bars Media

Այդ հարցերը ավելի մեծ լարվածություն էին ստեղծում, քան անմիջապես պատերազմի հետ կապված ռիսկերը: Ոչ պակաս կարեւոր դեր ունի կլիման. անձրեւների սեզոնի ընթացքում եւ մինչ նրանց ավարտը ճանապարհները փակ են լինում: Լավագույն դեպքում ճանապարհը դեպի նպատակակետ տեւում է 5-6 օր:

 

Թոմ Քաթինայի մասին ֆիլմը նկարել ենք ապրիլին, երկու փուլով: Մեկնեցինք երկուսով՝ ես եւ ռեժիսոր-օպերատոր Խանե Պողոսյանը:

 

Ընդհանուր առմամբ, Սուդանում մնացի մոտ երեք շաբաթ, իսկ Խանեն արդեն երկու ամիս է, ինչ այնտեղ է: Նա մնաց Թոմին փոխարինած հայ բժիշկների հետ եւ նկարահանում է նրանց աշխատանքային առօրյան:

 

Ջուբա

 

Նուբայի լեռներ հասնելու համար հարկավոր է ժամանել Ջուբա: Այդտեղից պետք է թռչել դեպի Սուդանի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբար եւ շարունակել ճանապարհը ամենագնացով:

Թոմ Քաթինան Ջուբայի օդանավակայանում Թոմ Քաթինան Ջուբայի օդանավակայանում

Լուսանկարը` Bars Media

Ջուբան Հարավային Սուդանի՝ ամբողջապես չկայացած պետության մայրաքաղաքն է: Մի վայր, որտեղ բոլորը քաղցած են եւ զինված, որտեղ բանակը մի տարի աշխատավարձ չի ստացել, սակայն 200 գեներալ ունի: Կոռուպցիան այնքան սարսափելի է, որ այդ բառի մեր ընկալման մեջ չի տեղավորում: Քաղաքը չունի էլեկտրականություն եւ կոյուղի, երեկոյան 7-ից գործում է պարետային ժամը, բայց արդեն 5-ից քաղաքի փողոցները դատարկ են: Բնակիչները միայն մեկ նպատակ ունեն՝ ողջ մնալ:

Վարդան Հովհաննիսյանը՝ տեղացի երեխաների հետ Վարդան Հովհաննիսյանը՝ տեղացի երեխաների հետ

Լուսանկարը` Bars Media

Կիսաքանդ օդանավակայանում մարդկանց ամբոխը ժամերով սպասում է իր չվերթին, բայց մինչեւ վերջին պահը ոչ ոք չգիտի, կհետաձգե՞ն այն, թե ոչ: Երբ մեկնում էինք հայ բժիշկների հետ, ՄԱԿ-ը հետաձգեց չվերթը, քանի որ պետությունը փակել էր օդային տարածքը: Պատճառը, ինչպես ավելի ուշ պարզվեց, պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելն էր: Փողոցները անմիջապես ամայացան, պարզ էր, որ կարող են սկսվել հերթական ռազմական գործողությունները, որոնց ընթացքում կրակում են ամենքի վրա:

 

Ինձ հաջողվեց զրուցել ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Արամ Կեւորկյանի հետ, ով արդեն 5 տարի է ապրում է այդ մղձավանջի  մեջ: Ըստ նրա՝ հույս չկա, որ մոտ ժամանակներում որեւէ բան կարող է փոխվել: Առաքելության

գլխավոր նպատակն է օգնել մարդկանց եւ թույլ չտալ, որ նրանք մահանան:

 

Հայ բժիշկները

 

Երբ մեր բժիշկներին առաջարկեցին ժամանակավորապես փոխարինել բժիշկ Թոմին, բոլոր երեքը միանգամից համաձայնեցին: Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը ռազմական վիրաբույժներ են, իրենց գործի իսկական նվիրյալներ:

Արմինե Բարխուդարյանը Արմինե Բարխուդարյանը

Լուսանկարը` Bars Media

Շատ հետաքրքիր է Արմինե Բարխուդարյանի պատմությունը: Մասնագիտությամբ նա մանկաբարձ-գինեկոլոգ է, սովորել է Մոսկվայում: Անցյալ տարի «Ավրորայի» շնորհիվ նա իմացավ Թոմ Քաթինայի մասին եւ այնքան ոգեշնչվեց, որ խնդրեց ինձ իր համար աշխատանք գտնել Աֆրիկայում, որտեղ բժիշկների խիստ պակաս կա: Ծանոթներիս միջոցով օգնեցի նրան աշխատանքի տեղավորվել Մալինդիում (Քենիայի նավահանգստային քաղաք), որտեղ նա կես տարի աշխատել է որպես կամավոր ՝ ամեն օր կատարելով մի քանի բարդագույն վիրահատություններ:

Թոմ Քաթինան եւ Արմինե Բարխուդարյանը Թոմ Քաթինան եւ Արմինե Բարխուդարյանը

Լուսանկարը` Bars Media

Արմինեն Քենիայում էր, երբ զանգահարեցի նրան եւ հարցրեցի, արդյոք տեսականորեն նրան հետաքրքրում է ուղեւորությունը դեպի Սուդան: Արմինեն պատասխանեց, որ տեսականորեն դա իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ գործնականում նա շատ է ուզում ընդգրկված լինել:

 

Արմինեին վերցրեցի Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից, Ջուբայում դիմավորեցի մյուս երկու բժիշկներին եւ գնացինք սարեր: Իհարկե, բոլորի առաջին տպավորությունը շոկային էր, նախեւառաջ այն փաստից, որ Թոմը միայնակ այդ քանակի հիվանդների հետ է աշխատում:

 

Այժմ անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին, որից հետո հնարավոր կլինի հանգիստ շունչ քաշել:

Արմինե Բարխուդարյանը, Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը Արմինե Բարխուդարյանը, Գեւորգ Ոսկանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Կարծում եմ, որ «Ավրորային» հաջողվեց մեր մտածելակերպի մեջ մի շատ կարեւոր տեղաշարժի հասնել. ստացողի դերից մենք կարող ենք (եւ ցանկանում ենք) վերածվել տվողի, եւ դա ուրախություն եւ գոհունակություն է պատճառում՝ չնայած բոլոր դժվարություններին:

 

Նուբայի հպարտ ժողովուրդը

 

Ցավոք, Աֆրիկայում գաղութային համակարգը շատ բան է փչացրել: Շատ դեպքերում սպիտակ մարդուն ընկալում են իբրև «քայլող դրամապանակի», ումից հարկավոր է որեւէ բան մուրալ:

Նուբայի երեխաները Նուբայի երեխաները

Լուսանկարը` Bars Media

Սարերում ամեն ինչ այլ է: Նուբայի ժողովուրդը շատ զուսպ է, հպարտ, սեփական արժանապատվության զգացումով: Նրանք շատ լավ, պինդ մարդիկ են, որոնք ապրում են իրենց նիստուկացին եւ սովորույթներին հավատարիմ: Նուբացիք միշտ անկեղծորեն պատրաստ են արտահայտել իրենց երախտագիտությունը, սակայն դրա հետ մեկտեղ իրենց պահում են որպես հավասարը հավասարի հետ:

 

Երբ նախորդ տարի Թոմը Նասիմայի ձեռքն էր խնդրում, նա երկու շաբաթ սպասեց ապագա կնոջ հարազատների պատասխանին (անհրաժեշտ էր հարսնացուի բոլոր եղբայրների համաձայնությունը) եւ անկեղծորեն մտահոգվում էր, որ կարող է այն չստանալ ՝չնայած այն բանին, որ նա բոլորի կողմից պաշտելի եւ հարազատ բժիշկն է:

 

Անշուշտ, մենք տարբեր աշխարհներում ենք ապրում, եւ «բլուրների մարդկանց» աշխարհ սուզվելու եւ նրան ձուլվելու համար ժամանակ է հարկավոր: Թոմ Քաթինային դա հաջողվեց:

 

Բժիշկ Թոմը

 

Թոմն ինձ զարմացրեց նրանով, որ նա լիովին նորմալ մարդ է: Նա շատ ճշգրիտ է, աշխույժ, վերլուծող, լսում է լավ երաժշտություն եւ կարողանում է վայելել ուրախ պահերը: Ընդ որում, նա իսկական քրիստոնյա միսիոներ է բառից ամենաճիշտ իմաստով: Միսիոներ, ով քարոզում է ոչ թե խոսքերով, այլ արարքներով:

 

Նուբայում Թոմն առաջարկեց ինձ մնալ իր մոտ: Բժիշկն իր կնոջ հետ իսկական նուբացու պես ապրում է կավաշեն տնակում: Այդ տանը էլեկտրականություն, հոսող ջուր, կոյուղի չկա, փոխարենը կան շատ կարիճներ:

Թոմ Քաթինան՝ կնոջ հետ եւ Վարդան Հովհաննիսյանը Թոմ Քաթինան՝ կնոջ հետ եւ Վարդան Հովհաննիսյանը

Լուսանկարը` Bars Media

Սակայն նույնիսկ հարմարավետությունից հեռու այդ պայմաններում զգացվում էր ստեղծված օջախի ջերմությունը, որով նա անկեղծորեն եւ ուրախությամբ կիսվում էր:

 

Թոմի օրերը միանման են սկսվում. նա արթնանում է 05:30 եւ գնում եկեղեցի: Հետո վերադառնում է տուն, թեյ կամ սուրճ խմում եւ գնում հիվանդանոց: Եթե օրը վիրահատական է, նա արագորեն հիվանդների ստուգատես է անում, կատարում է անհրաժեշտ նշանակումները եւ մտնում է վիրահատարան: Միացնում է Deep Purple կամ Pink Floyd եւ սկսում է վիրահատել: Վիրահատությունները տարբեր են՝ ոտքի թարախակույտից մինչեւ կեսարյան հատում: Ընդհանուր առմամբ Թոմն ամեն օր անում է 15-20 վիրահատություն: Իրեն օգնող թիմը բաղկացած է այդ ցեղի սեւամորթ բնակչությունից, ինչպես նաեւ բժիշկներից, ովքեր մի քանի ամսով են ժամանում: Բայց բոլոր օգնականները միմյանց փոխարինում են, իսկ Թոմը «չի հեռանում վահանակից»: Եվ ամենազարմանալին այն է, որ վիրահատարանից նա դուրս է գալիս  ուժերով լի:

 

Վիրահատական օրվան հաջորդում է շրջայցի օրը, որի ընթացքում նա զննում է բոլոր հիվանդներին, ինչպես նաեւ ընդունում է նորերին, որոնցից շատերը հիվանդանոց

հասնելու համար ստիպված են լինում մի քանի оր ոտքով քայլել:

 

Նաեւ լինում են ոչ պլանային վիրահատություններ, երբ օրվա ցանկացած պահի կարող են վիրավորների բերել:

Թոմ Քաթինան հայ բժիշկների հետ Թոմ Քաթինան հայ բժիշկների հետ

Լուսանկարը` Bars Media

Երբ 2009 թվականին Սուդանի զորքերը մոտեցել էին անմիջապես Նուբայի լեռներին, տարբեր կազմակերպություններից բոլոր բժիշկները արագ կերպով տարհանվել էին: Մնացել էր միայն Թոմն ու նրա երկու տեղաբնակ ուսանողները: Արտակարգ իրավիճակում, երբ ամեն ինչ քանդվում էր, նա իրենով փոխարինեց մի ողջ համակարգ: Թոմ Քաթինան ամբողջովին իր վրա վերցրեց մարդկանց փրկելու առաքելությունը եւ զբաղվում է դրանով արդեն 9 տարի:

 

Թոմը հազվադեպ է հանդիպում իր ընտանիքին: Նախորդ տարի նրա եղբայրներից մեկը ժամանել էր հարսանիքին, իսկ հարազատներին նա հյուրընկալվել էր մի քանի տարի առաջ, սակայն բոլոր օրերին մնացել է տանը՝ մալարիայով հիվանդ եւ, ինչպես ինքն էր ասում, երազում էր չիզբուրգերի մասին:

 

Երեւան գալու ճանապարհին, Դուբայում դուրս եկանք, որ ռեստորան գտնենք, բայց արդյունքում գնացինք «Մաքդոնալդս»՝ բաղձալի չիզբուրգերներ ուտելու: (ծիծաղում է – հեղ.)

 

Անհնար է չընկերանալ բժիշկ Թոմի հետ, այնքան նա բարի եւ բաց մարդ է: Բացի այդ, նա «սթափեցնում է» եւ օգնում կյանքի ճիշտ ուղենիշեր գտնել: Այդ մարդը զարմանալի է իր հասարակ եւ ամբողջական լինելով:

 

Հայաստանում Թոմին ամենից շատ զարմացրել են մարդիկ, նա ասաց, որ ոչ մի ուրիշ տեղ նման ջերմության չի հանդիպել:

 

Երկու օր Թոմը մնաց ինձ մոտ Սեւանում, որտեղ նրան 10 տարվա մեջ առաջին անգամ հաջողվեց ցերեկը քնել:

Թոմ Քաթինան Սեւանում Թոմ Քաթինան Սեւանում

Լուսանկարը` Bars Media

Կարծում եմ, որ նա դեռ անպայման կգա Հայաստան, այս անգամ արդեն Նասիմայի հետ: Մենք նրա հետ երկար ենք զրուցել այն մասին, որ կարելի է դադար վերցնել: Վերջին տարվա մեջ նա այդ հարցում դարձել է ոչ այդքան կատեգորիկ: Թոմի առողջությունը կատարյալ չէ, բացի այդ, արդեն ընտանիք ունի եւ կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու բնական ցանկություն: Ճիշտ է, դեպի նորմալ կյանք վերադարձը Թոմի համար ծայրահեղ անսովոր կլինի: Սովորական կյանքին վերադարձը նա դեռ չի պատկերացնում, բայց գիտակցում է, որ «մեխանիզմը» նորոգման կարիք ունի: Հավանաբար, թեմը կփորձի երկու փոխարինող բժիշկ վարձել, բայց ես վստահ չեմ, որ նրանք կունենան նույն նվիրումը, ինչ Թոմը:

 

Վարդան Հովհաննիսյանի հետ զրուցել է Աննա Բուբուշյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին