exclusive
9812 դիտում

Ռաքքայի համար կռվող «Սասունցի Դավիթը»


Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Reuters գործակալության լուսանկարիչ Գորան Տոմաշեւիչը, որն աշխատում է Սիրիայում քաղաքացիական պատերազմից ամենասկզբից, լուսանկարել է «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքի համար մարտնչող Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) «հոսպիտալը»:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Համաձայնեք, որ այս մարտիկը նման է Սասունցի Դավթին: Նա, իհարկե, հայ չէ, բայց տեղեկություններ կան, որ Ռաքքայում կռվում են նաեւ Սիրիայի հայերը:

Մասնավորապես, դեռ տարեսկզբին Reuters-ը գրում էր, որ Սիրիայի քրդերի ռազմական միավորումները, որոնք նախկինում հանդես էին գալիս YPG անվան ներքո, այժմ հանդես են գալիս իբրեւ SDF, որի կազմի մեջ են մտնում նաեւ արաբ, թուրքմեն եւ հայ մարտիկներ:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


«Սասունցի Դավիթը» վիրավոր չէ, բայց այնքան հյուծված է անվերջ պատերազմից, որ չի կարող զսպել արցունքները:

Մարտիկները վիրավորվել են «Իսլամական պետության» կողմից ցուցաբերվող կատաղի դիմադրության հետեւանքով:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Իրականում սա հոսպիտալ չէ, այլ նախկին ավտոտնակ, ուստի վիրավորները ստիպված են պառկել հատակին՝ սպասելով իրենց հերթին:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Վերքերի մեծ մասը «Իսլամական պետության» ականանետերի բեկորներից է:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Պատին գրված է Apo` այսպես են քրդերն անվանում Թուրքիայում բանտարկված Քրդական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


SDF-ի մարտիկները կրում են կարմին թեւնոցներ՝ թշնամուց տարբերվելու համար:

Լուսանկարը` Գորան Տոմաշեւիչ/REUTERS


Այս մարտիկն այլեւս չի դիմանում ցավին եւ խնդրում է բժշկին որեւէ ցավազրկող ներարկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am