Գյումրեցի գլուխգովան պատերը, Կլիմտն ու Պիկասոն - Mediamax.am

exclusive
25378 դիտում

Գյումրեցի գլուխգովան պատերը, Կլիմտն ու Պիկասոն


Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


Իրականում բոլոր բնակավայրերի պատերն էլ խոսուն են, միայն թե դրանց լեզուն հասկանալու համար, հարկավոր է ճանաչել տեղի մարդկանց, պատմությունը, ճարտարապետությունը, նույնիսկ՝ աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները:

 

Գյումրիի պատերն էլ օժտված են գյումրեցու խառնվածքով, վարքուբարքով, խոսվածքով, ցավով, հառաչներով, դիմանալու կամքով ու սպասումով: Բոլոր այս հատկանիշներն էլ գունավորել ու նկարել են պատերի բազմազանությունը՝ ալեքպոլյան ու լենինականյան, «ժաժքից առաջվա ու հետոյի», քանդման ու վերականգնման սպասող, սեւ ու բազմագույն տուֆերով, բետոնե ու «ըշտը դոմիկի պատ»:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Ինչպես իր բնակիչները, այնպես էլ պատերը խոսում են բարբառով ու մի փոքր ավելի բարձր ձայնով, կիզիչ արեւի այրող դիպուկությամբ, քաղաքի աշխարհագրական դիրքին բնորոշ բարձրից նայելու հատկությամբ, նրբաճաշակ ու հին ճարտարապետությամբ, մոդեռն թափանցիկությամբ:

 

Բայց արդեն մի քանի տարի է պատերի հետ սկսել են խոսել երիտասարդները ու փոխադարձ համաձայնությամբ Գյումրին ու գյումրեցին որոշել են իրենց խոսակցությանը մասնակից դարձնել բոլորին:

 

Առաջինը Գյումրիի պատերից մեկից սկսեց գաղտնագողի քաղաքի անցուդարձին հետեւել թափառաշրջիկ Չարլին: Հումորի քաղաքում Չապլինի հայտնի նկարը երեխայի հետ պատահական չէր: Ֆիլմում կերպարի ու բովանդակության հետ համադրվում էր քաղաքի ճակատագիրը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Պարզվեց, Չապլինին հայրաքաղաք հրավիրել էին Գեղարվեստի ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ: Որպես ապագա նկարիչներ, նրանք հաշվի առնելով ամեն մի պատի բնավորության գծերը, կառուցվածքն ու ասելիքը, որոշեցին ավելի ընդգծել դրանք:

 

- Պատն ու նկարը պտի հարմար էղնին: Իրանք իրար հետ պտի խոսան, անբաժան ընկեր դառնան: Փողոցով կքայլես ու տարբեր գաղափարներ կուգան, կմտածես, որ ինչ օր կրեատիվ բան կարելի է էնել էս կամ էն պատին, օր ստիպե անցնողին նայելու: Ամեն տեղ կառաջանա էդ գաղափարները, բայց պետք է մշակել էսքիզը, նայել եւս մեկ անգամ: Եթե տեսանք հարմար չէ, չենք էնե, -ասում է Գյումրիի սթրիթ-արտի նկարիչներից Լեւոն Առաքելյանը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Գյումրի եկած մյուս մշտական հյուրը 20-րդ դարի սյուռեալիստ նկարիչ, քանդակագործ, ռեժիսոր ու գրող Սալվադոր Դալին էր: «Ներշնչանքի ալեհավաք իր բեղերով» նա ապրում է Գյումրիի Արվեստների Ակադեմիայի շենքի հյուսիսային հատվածում: Տարօրինակ պահվածքով հանճարի հետ ապրում է նրա հավերժական սերը՝ Գալան: Այս նկարի ընտրությունն ու տվյալ պատի հետ բարեկամացնելը եւս պատահական չէ: Այս հիմնապատը պահում է Կոնսերվատորիայի, Թատերական ու Գեղարվեստի ինստիտուտների տեղի մասնաճյուղերին: Հենց ստեղծագործ միտքը, ներշնչանքը ու սերն է, որ կարող է ամուր պահել մուսաների դարբնոց շինությունը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Բայց ոչ բոլոր գյումրեցիների սրտով էին հյուր եկած մարդիկ: Սթրիթ-արտի հեղինակների մտքից դուրս չի գալիս այն, թե ինչպես Տիգրան Մեծ փողոցում Պիկասոյի ներկայությունը ջղայնացրել էր միայնակ տատիկին, երբ առավոտյան արթնացել ու հանկարծ տեսել էր, որ Պիկասոն մերկ լողանում է: Հեղինակները մտածում էին, որ կուրախացնեն տատիկին, բայց նա բարկացել, ավել վերցրել ու ընկել է նկարողների հետեւից.

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Էս չբլաղ տղամարդուն ընչի նկարեցիք իմ պատին, անամոթներ, պատս ընչի կեղտոտիք, եկեք մաքրեք….

 

Պատը պետք է լինի պատուհան քաղաքը ճանաչելու, ոչ թե պատնեշ ներփակվելու

 

Գյումրեցի երիտասարդների կարծիքով կարելի է զարգացնել փողոցային արվեստը ու յուրօրինակ կապ ստեղծել դարաշրջանների միջեւ:

 

-Անպայման պետք է կապը ստեղծել հնի ու նորի, բայց ամբողջ քաղաքի վրա աշխատել, ոչ թե մէ հատվածի: Ինչքան արվեստը զարգանա, տուրիստն էլ կուգա էս քաղաքը տեսնելու: Բայց, ցավոք, մեր մշակութային միջոցառումների ժամանակ սթրիթ-արտին ընդհանրապես ուշադրություն չի դարձվում: Մենք Գուստավ Կլիմտի գործերից մեկը նկարելու համար քաղաքապետարանին խնդրեցինք գոնե հոգալ նյութերի գումարի ծախսը, բայց մերժեցին: Ինչպես միշտ, մենք մեր միջոցներով կարողացանք ավարտին հասցել նկարը, - նշում է Տարոն Մանուկյանն ու հավելում, որ Գուստավ Կլիմտի նկարը ոչ թե համադրում է քաղաքի կերպարին, այլ հակադրվում է իր ասելիքով ու գույներով:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իսկ բազմագույն ու թեփուկավոր մողեսի աչքը երեք տարի է չի գտնում իր տեղը, անհարմար դիրքով դարձել է հարմար հարթակ պահմտոցի խաղալու համար:

 

-Խճաքարով կարողացանք ստանալ թեփուկային էֆեկտը, որոշեցինք նվիրել քաղաքին, քաղաքապետարանը չուզեց, մեզի պատասխանեցին, թե Գյումրու կոլորիտին չի համապատասխանե, մեր գործերն էլ զիզի-բիզի են: Չեն գնահատե,- իր վրդովմունքով անկեղծացավ երիտասարդ նկարիչ Մկրտիչ Հայրապետյանը:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Գյումրիի սթրիթ-արտի նկարիչները պատրաստվում են նաեւ այլ գաղափարներ կյանքի կոչել, ոչ միայն հանճարների նկարները վերարտադրեն, նաեւ քաղաքացիական իրենց դիրքորոշումը հայտնել նկարելով, արվեստի լեզվով ցանկություն, բողոք արտահայտել: Ուրախ են, որ իրենց թիմից բացի այլ նկարիչներ եւս սկսել են քաղաքի պատերը ավելի արտահայտիչ դարձնել՝ օրինակ հայ աղջկա հեզ նայվածքով, քաղաքի պատկերներով, ծաղիկներով ու հետաքրքիր պատումներով:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

«Պրոբկով ու պիպիլով սկսեսինք նկարել` սկզբից շատ խընդլու էր»

 

-Գյումրիում ինչ խնդալու է, ուրեմն լավ սկիզբ է ու հաջող կերթա առաջ: Մարդիկ կսկսեն կատակներ էնել, հետն էլ կտարածվի մտահղացումը: Սկզբից կըսեին, թե սըբանիք թողիք, պիպիլներ կհավաքեք, սաղ Հայաստանի զիբիլը բդի բերեք Լեննագան: Հա մե կողմից ճիշտ կըսեին, բայց դե մարդ կռնա թափոնին երկրորդային նշանակություն տա, - ասում է գյումրեցի երիտասարդ Արսեն Վարդանյանն ու ներկայացնում խցաններով խճանկար պատրաստելու ծնունդը Գյումրիում:

 

500.000 խցանով Սլովենիայում նկարել էին վառ ու լուսավոր փոքրիկի նկարը, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Նկարի մանրակերտը կարելի է գտնել Պարույր Սեւակ փողոցում: Պատկերը նաեւ իր ուղերձն ուներ. «Հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ լինել ուշադիր ու վարակվել նրանցից կյանքի լավատեսությամբ»:

 

Ոչ միայն Գյումրիում, նաեւ տարբեր բնակավայրերից սկսեցին խցաններ հավաքել, որոնք դարձան տարբեր ուղերձներ ունեցող խճանկարներ: Բայց ամենամեծ նկարները հայկական կարպետներն ու գորգերն են, որոնք խցաններով գործեցին 5 մայրցամաքների սփյուռքահայ երիտասարդները: Նրանք Գյումրի էին եկել նախորդ տարի «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով ու այժմ նրանց պատրաստած գորգերը Անի թաղամասի շենքերի բետոնե ու անգույն պատերն են զարդարում: Գյումրեցիների արձագանքն էլ չուշացավ.

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Էս կարպետը օր զարգել եք էս շենքի պատին, հըբը ամեն տարվա լվա՞լը: Ո՞վ բդի լվա, թափ տա…

 

Նախաձեռնող երիտասարդները լվանալ չեն կարող, բայց որոշել են գերազանցել ռեկորդը, գյումրեցի մարզիկների խճանկարները եւս գործել: Ամբարել են 100.000 խցան ու դեռ շարունակում են կուտակել.

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

-Կհավաքենգ օր հետո ինչըղ կռնանք օգտագործենք, տարբեր չափի, գույնի ձեւի, ալաֆռանգի, ինչ կէղնի սաղ կհավաքենք:

 

Գյումրեցի գլուխգովան պատերը

 

Նման պատեր կարելի է գտնել Գյումրիի սրտում՝ Կումայրի արգելոց թանգարանի շինություններին: Գյումրեցի մեծերի ասված խոսքեր, կատակներ ու թեւավոր խոսքերով ցուցանակներ են սրանք, փոքր, բայց մեծ ասելիքով՝ «Հայաստանի աղն ես Գյումրի», «Գյումրին աշխարհի իսկական կենտրոնն է, հմը շատ պետություններ չտեսնելու կուդան», «Ընկերությունը սնդիկի պես բան է, օր ցրվավ՝ էլ չես կռնա հավաքե» եւ այլն:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Խոսուն այս պատերը սիրելի վայր է սելֆիի սիրահարների ու Գյումրիին սիրահարված մարդկանց համար:

 

Գյումրու տխուր ու երազող պատերը

 

Գյումրիում թերեւս ամենատխուր դեմքի արտահայտությունն ունեն «ըշտը դոմիկի պատերը»՝ ժամկետանց, քայքայված ու սպասող: Բայց գյումրեցին այստեղ էլ կարողացել ելք գտնել ու սյուռեալիստական լուծում տալ անօթեւանության հարցին: Վ. Սարգսյան փողոցում կարելի է գտնել մի տնակ, որը «կիսադոմիկ» է: Վրձնի հարվածներով փայտյա տնակի մի մասը դարձել է քարաշեն:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Տնակում 30 տարի է ապրում են Հովհաննիսյանների 6 անձից բաղկացած ընտանիքը: Նրանց մի մասի բնակարանային խնդիրը լուծվել է, պետությունից ստացած բնակարանը բավարարել է երկու եղբոր ընտանիքներից միայն մեկին, մյուս եղբայրը ընտանիքով մնացել է տնակում: Քարաշեն տուն ունենալու երազանքին արվեստի սիրահար գյումրեցի երիտասարդներն են փորձել թեւեր տալ ու տնակի մի մասը նկարելով՝ քարաշեն են դարձրել: Նոր սերունդը նոր լուծում էր տվել, կարծելով, որ կգտնվեն երազն իրականություն դարձնողներ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երազային թե իրական, հին թե նոր, պատմական թե ժամկետանց…Ամբողջը ներկայացնել չենք կարող, բայց բոլոր այս պատերը միասին ամբողջացնում են Գյումրու դիմագիծը, որտեղ ցավի կնճիռները հարթվել են հումորով, գյումրեցու սիրով ու երիտասարդների ստեղծագործ մտահղացումներով:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի, Մեդիամաքսի համար

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին