exclusive
43351 դիտում

«Երազողները» ֆիլմը գտնվել է 48 տարի անց


«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ
«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը
«Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը
«Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը
«Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը
«Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ
«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից

«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ
«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


Հուլիսի 9-ին համացանցում հայտնվեց մի ֆիլմ, որը գրեթե 50 տարի կորած էր համարվում: Հայկական հեռուստատեսության «Երեւան» կինոմիավորման 1969 թվականին նկարահանված ֆիլմն էր՝ «Երազողներ» ռոք-խմբի մասին:

Ահա այն.

«Հայկական» «Բիթլզ»

1966-ին երաժշտասերներն առաջին անգամ գնեցին «Երազողներ» խմբի համերգի տոմսերը: Մենահամերգը Կոմպոզիտորների տան դահլիճում էր: Պոլիտեխնիկի ուսանողները՝ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը (վերջինին փոխարինեց Արմեն Զաքարյանը), ոգեշնչված լիվերպուլյան աշխարհահռչակ քառյակից, 1965-ին ստեղծեցին իրենց խումբը: Սկզբում նրանք ելույթ էին ունենում Պոլիտեխնիկում, երգում տարբեր միջոցառումների ժամանակ: Շատերը «Բիթլզ»-ի երգերն առաջին անգամ լսում էին նրանց կատարմամբ:

«Երազողներ» խումբը «Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


««Բիթլզ»-ն ամբողջ աշխարհի համար հեղափոխություն էր: Իրենք մեզ փոխեցին, մենք էլ՝ ուրիշներին: Հայաստանում մարդիկ մեզ ընկալում էին որպես «Բիթլզ», որովհետեւ նրանց երգերը լայն տարածում չունեին: Ես կիթառի խմբակ ունեի, 20-30 երեխա գալիս էր կիթառ սովորելու, որ Girl-ը կամ ուրիշ հայտնի երգ նվագի ու երգի»,- հիշում է խմբի մենակատար, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
«Երազողներ» խումբը «Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


«Երազողներ»-ին «Բիթլզ»-ի ձայնասկավառակները հիմնականում հասնում էին արտերկրից Հայաստան սովորելու եկած ուսանողների շնորհիվ: Խմբի տղաների հույսն իրենց երաժշտական լսողությունն էր: Լարում էին ականջներն ու փորձում վատ ձայնագրություններից վերարտադրել երգերի նոտաներն ու բառերը: Դրան գումարվում էր նաեւ անգլերենի վատ իմացությունը:

«Հայկական» «Help»

Ռեժիսոր Անատոլի Մոկացյանը Հունգարիայում «Բիթլզի» մասին պատմող  «Help» ֆիլմը դիտելուց հետո «Երազողներ»-ին առաջարկեց մի կարճ ժապավեն էլ նրանց մասին նկարել: ՀԽՍՀ հեռուստատեսության ու ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ, առաջադեմ Ջոն Կիրակոսյանին գաղափարը դուր եկավ:

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


Երաժշտական ֆիլմի սցենարը պարզ էր՝ խմբի տղաների հետ մեկ օր անցկացնել Սեւանում: Մեկ օրը նկարահանելու համար 15 օր ու մեծ ջանքեր պահանջվեցին: Զավեն Սարգսյանը վերհիշում է նկարահանման դժվարությունները: Տեխնիկա չկար, գործիքները վատն էին: Դժվար էր տրամադրվել ու նորմալ երգել:
«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ «Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


«Ըստ սցենարի, մենք պետք է Երեւան-Սեւան ավտոճանապարհին մեքենաներ կանգնեցնեինք: Բայց այն տարիներին մայրուղով շատ քիչ մեքենաներ էին անցնում, հիմնականում՝ բեռնատարներ: Խնդրեցինք պետավտոտեսուչներին, որ մեքենաները կանգնեցնեն, մի տեղ հավաքեն, հետո միանգամից բաց թողնեն, որ հոսքի տպավորություն ստեղծվի»:

Հինգ աղջիկ՝ լավ կազմվածքով

Հրայր Կոտոյանի «Երազիր մեզ հետ» հեղինակային երգի կատարմամբ տղաները հասան Սեւան: Նկարահանումների հիմնական հարթակը լճափն էր:

«Հիմա դժվար է պատկերացնել, բայց Սեւանում նորմալ կազմվածքով, լողազգեստով աղջիկ չկար: Կանանցից շատերը խալաթներով էին, մյուսներն էլ համապատասխան չէին: Երեւանից ավելի հարմար արտաքինով հինգ աղջիկ բերեցինք»,- պատմում է Զավեն Սարգսյանը:
«Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ «Երազողներ» խումբը Սեւանում՝ ֆիլմի նկարահանման ժամանակ

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


Ֆիլմում յոթ երգ է հնչում. երկուսը հատուկ գրված են խմբի համար, մեկը «Բիթլզ»-ի երգացանկից է, մյուսները Կոմիտասի երգերի մշակումներն են:

«Ինչպե՞ս կարելի է աղավաղել Կոմիտասին»

1969-ին պատրաստ էր Հայկական հեռուստատեսության «Երեւան» կինոմիավորման  ֆիլմը՝ «Երազողները» անսամբլի մասին: Այդ ընթացքում Ջոն Կիրակոսյանն այլ աշխատանքի էր անցել, իսկ նոր ղեկավարությունն արգելեց ֆիլմը եթեր թողնել.
«Երազողներ» խումբը «Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


«Երազողները պետք է ցանքատարածքներ գնան ու քրտնաջան աշխատեն, այլ ոչ թե մազերը երկարեցնեն եւ կիթառներով ծնգծնգացնեն»:

Ֆիլմը միայն մեկ անգամ ցուցադրվեց Արվեստի աշխատողների տանը (Армянский дом работников искусства-АДРИ):

«Ֆիլմը քննադատեցին: Հիմնական առիթը Կոմիտասի մշակումներն էին, որ շատ խնամքով ու հետաքրքիր ձեւով էին արել էին Հրայր Կոտոյանը եւ Երվանդ Երզնկյանը: Ասում էին՝ ինչպե՞ս կարելի է աղավաղել Կոմիտասին: Կողմ արտահայտվողներ էլ եղան: Բայց արդյունքում թույլ չտվեցին ֆիլմը եթեր գնա»:
«Երազողներ» խումբը «Երազողներ» խումբը

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


Երգացանկն առաջին անգամ չէ, որ խնդիր էր դառնում «Երազողներ»-ի համար:

«Եթե ուզում էիր հյուրախաղերի գնալ, ծրագիրդ նախապես հաստատված պիտի լիներ: Մենք չէինք կարող գրել, որ «Բիթլզ» ենք երգելու: Հրայր Կոտոյանի հայրը՝ կոմպոզիտոր Վաղարշակ Կոտոյանը,  ծրագիրը հաստատելու իրավունք ուներ: Մենք էլ խորամանկություն արեցինք, գրում էինք՝ «Անգլիացի հանքափորերի երգ», հեղինակներ՝ Լենոն, Մաքարթնի:

Լուսանկարը` Զավեն Սարգսյանի արխիվից


Այն ժամանակ ո՞վ էր հասկանում: Գրում էինք նաեւ մի քանի երգի անուն, որոնք երբեք չենք կատարել: Այդպես, 1965-ին գնացինք Մոսկվա, հաջողությամբ մի քանի համերգ տվեցինք: 1967-ին Խարկով գնացինք, համերգ տվեցինք 900 տեղանոց դահլիճում: Աղջիկները հերթ էին կանգնում, որ մեզնից ստորագրություն վերցնեն»,- հիշում է Զավեն Սարգսյանը:

Ֆիլմի կորուստն ու հայտնությունը

Արվեստի աշխատողների տանը կայացած ցուցադրությունից հետո «Երազողները» ֆիլմը կորավ: Շուրջ 50 տարի անց Երվանդ Երզնկյանն ու Զավեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին պատմեցին արգելված ու կորած ֆիլմի մասին:

Օրեր առաջ Ռուբեն Ջաղինյանը զանգահարեց Զավեն Սարգսյանին, թե՝ ֆիլմը գտնվել է, թվայնացվել է, վարորդը շուտով կբերի: Ինտերնետով ֆիլմն ուղարկում են
Սան-Դիեգո՝ Հրայր Կոտոյանին, եւ Լոնդոն՝ Արմեն Զաքարյանին: Զավեն Սարգսյանը գտնված «Երազողները» դիտել է կնոջ ու թանգարանի աշխատակիցների հետ, հետո թոռներն են նայել:  «Շատ հուզիչ էր»,- ասում է:

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Զավեն Սարգսյանի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am