«Հաղարծնի շաբաթ»՝ սիրո, հույսի եւ հոգեւոր վերելքի տոն - Mediamax.am

exclusive
7821 դիտում

«Հաղարծնի շաբաթ»՝ սիրո, հույսի եւ հոգեւոր վերելքի տոն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի երիտասարդությունն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է «Հաղարծնի շաբաթ» հոգեւոր-մշակութային յոթօրյա փառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է օգոստոսի 7-ից 13-ը: Մեդիամաքսը Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ զրուցել է փառատոնի նպատակների եւ առանձնահատկությունների մասին:

 

Ոչ միայն կրակոցների թիրախ, այլեւ հոգեւոր-մշակութային մեծ կենտրոն

 

Այս հրաշալի նախաձեռնությունը Տավուշի երիտասարդների հոգու ծնունդն է: Այն նպատակ ունի նախ համահավաք հոգեւոր-մշակութային միջավայր ստեղծելու մեր Տավուշ աշխարհի երիտասարդության համար, ինչպես նաեւ լայն հասարակության համար բացահայտելու մեր հոգեւոր ժառանգության՝ այս պարագային Հաղարծին հրաշալի վանքի հոգեւոր բովանդակությունը, պատմական ահռելի դերակատարությունը եւ ներկայի առաքելությունը: Մեր նպատակն է, որպեսզի Տավուշ աշխարհը ներկայանա ոչ միայն սահմանային իրադարձությունների եւ կրակոցների պատճառով, այլ իր ամբողջությամբ՝ հոգեւոր, մշակութային մեծագույն ներդրումով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտե՞ք, որքան էլ մեզ թվում է՝ ծանոթ ենք, այդուհանդերձ, նշեմ, որ մեր ժողովուրդը շատ տեղյակ չէ, որ Հաղարծինի վանքն եղել է մեր միջնադարյան կոնսերվատորիան, խազագիտության կենտրոնը: Այստեղ է ամփոփված մեծ երաժշտագետ Խաչատուր Տարոնացին, ով հեղինակել է «Խորհուրդ խորին» հոգեւոր երգը, որը երգվում է Սուրբ Պատարագի սկզբում արդեն յոթը դար: Այստեղ են թաղված Սմբատ եւ Գագիկ Բագրատունյաց թագավորները, վրաց Գեորգի Ա Բագրատունի թագավորը, ըստ վարկածների՝ նաեւ վրաց Թամար թագուհին: Զաքարյան արքայազուն ընտանիքի տնկած շուրջ 800 տարեկան ծառն է այստեղ եւ այլն:

 

Բազմատեսակ եւ բազմաբնույթ շաբաթվա ծրագիրը

 

Փառատոնին արձագանքները շատ դրական են: Պետք է ասել, որ մարդիկ անհամբերությամբ են սպասում այս փառատոնին: Ծրագրային հիմնական շեշտադրում չկա, օրակարգի միջոցառումները փոխլրացնում են մեկը մյուսին: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցելու են Ռոբերտ Մլքեյանի Կամերային տան երգչախումբն ու Արմեն Հյուսնունցի պետական ջազային նվագախումբը: Փառատոնին կներկայանան նաեւ Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչները», «Գեղարդ», «Լույս» երգչախմբերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նորություն է խաչքարագործության վարպետաց դասը՝ Ռուբեն Նալբանդյանի գլխավորությամբ, լինելու են սրբանկարչության, գորգագործության, օճառագործության եւ յուղերի պատրաստման, կավագործության վարպետաց դասեր, պարուսուցման դասեր եւ պարի խմբեր, գիշերային հոգեւոր զրույցներ եւ խոկումներ են տեղի ունենալու մեր հոգեւորականների առաջնորդությամբ: Այս տարի դարձյալ մեզ միանալու է «Ֆրեսկա» կինոփառատոնը:

 

Հաղարծինի շաբաթվա ընթացքում նախատեսվում է նաեւ վանական կերակրատեսակների պատրաստման վարպետության դաս: Կերակրատեսակների առումով լինելու են մասուրի ապուր, հոնաթթու ապուր, կաթնահունցի եւ տեղական գաթաների պատրաստություն, ինչպես նաեւ մեր «Վանքի Անուշ» մուրաբաների պատրաստության ցուցադրությունը: Մարդիկ սիրով են մասնակցում այս բոլորին եւ ցանկանում են նաեւ քաջալերել ու աջակցել: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Հատուկ օրեր՝ հինգշաբթի եւ ուրբաթ, նվիրվելու են մանուկներին եւ Հայոց բանակին:  Մեկ խոսքով՝ բազմատեսակ եւ բազմաբնույթ սիրո, հույսի, նվիրումի եւ հոգեւոր վերելքի տոն է լինելու:

 

Տոն նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար

 

Մեր նպատակը հիմնական առումով հույսի միջավայր եւ տոն ստեղծելն է, ինչպես արդեն վերը նշեցի: Ունենք նաեւ բազմաթիվ օտարազգի այցելուներ, որոնք չեն ցանկանում հեռանալ վանքի տարածքից: Կարծում եմ, իրենց համար էլ, մի սովորական ու հերթական վանական համալիր այցելելուց զատ, հետաքրքիր միջավայր է: Անցյալ տարվա այցելուների թիվը ճշգրիտ չեմ կարող նշել, սակայն, ըստ որոշ հաշվարկների, մոտավորապես 8000 մարդ է այցելել միայն շաբաթվա ընթացքում: Հիշում եմ, որ դեռ երկար հարցնում էին՝ արդյոք շարունակվո՞ւմ է փառատոնը, կամ ինչո՞ւ այսքան շուտ ավարտվեց (ծիծաղում է-հեղ.):

Լուսանկարը` Մեդիամաքս

Տավուշի դեսպանները

 

Այս տարի փառատոնին 100 կամավոր են գրանցված: Հայտերն ավելի շատ էին, ցավոք, պետք էր ընտրություն կատարել: Նրանք բոլորը հատուկ պատրաստված կանաչ արտահայտիչ շապիկներով են, որը չափազանց գեղեցիկ ու գունագեղ մթնոլորտ է ստեղծում՝ ուղեկցված իրենց անգնահատելի ուրախությամբ ու ժպիտներով: Աշխատանքային խմբերը հետեւյալն են՝ հյուրընկալություն, ուղեկցորդներ, խոհանոց, վարպետաց դասեր, հոգեւոր, մշակութային ծրագրերի պատասխանատուներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բնականաբար, մեր ցանկությունն է, որ երիտասրդները պատասխանատվության եւ սեփականատիրոջ զգացում ունենան մեր հոգեւոր-մշակութային ժառանգության, Հայրենիքի եւ պետականության հանդեպ: Որ լինեն ոչ միայն Հաղարծին վանքի, այլեւ մեր ողջ մշակութային արժեհամակարգի կրողները: Սիրեն իրենց Մեծ Տունը, իրենց եկեղեցին, իրենց իսկ ձեռքերով ստեղծվող եւ ստեղծագործվող կյանքը, մասնակից եւ ներդրող լինեն Հայաստան աշխարհիս զորացմանը եւ Տավուշ-Տահույս աշխարհիս բացառիկությանը:

 

Մենք մշտապես հիշեցնում ենք, որ Հայաստանը հրաշալի է, իսկ Տավուշ-Տահույսը՝ բացառիկ: Սա նաեւ հենց այդ բացառիկության տոնն է, որն այլ կերպ չի լինում, քան մեր միջոցով:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին