ԱՄՆ փորձագետներ. Խոսրովի այրված հատվածները սկսել են վերականգնվել - Mediamax.am

exclusive
9800 դիտում

ԱՄՆ փորձագետներ. Խոսրովի այրված հատվածները սկսել են վերականգնվել


ԱՄՆ փորձագետները Խոսրովի արգելոցի տարածքում
ԱՄՆ փորձագետները Խոսրովի արգելոցի տարածքում

Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն

Էնդրյու Բաուերը
Էնդրյու Բաուերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դանա Բաթլերը
Դանա Բաթլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԱՄՆ փորձագիտական խումբ

Լուսանկարը` ԱՄՆ փորձագիտական խումբ

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է ԱՄՆ փորձագետների հետ
Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է ԱՄՆ փորձագետների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Թեւզադձեն
Մարիամ Թեւզադձեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խմբի անդամները Մեդիամաքսի հետ զրույցում ասել են, որ Խոսրովի արգելոցի այրված հատվածները սկսել են վերականգնվել եւ որոշ տեղերում կանաչ ծիլեր են նկատվում։

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է ԱՄՆ փորձագետների հետ Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է ԱՄՆ փորձագետների հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Անտառային գենետիկայի մասնագետ Էնդրյու Բաուերն ասել է, որ քամու պատճառով հրդեհը շատ արագ է տարածվել, ինչի արդյունքում ծառերին եւ բուսածածկ տարածներին հասցված վնասը մակերեսային է եղել։

 

«Բարեբախտաբար ծառերի արմատները պահպանվել են։ Դրանց վրա նոր կանաչ ճյուղեր կան։  Կարծում ենք, որ անտառի վերականգնումը ինքնըստինքյան կարող է տեղի ունենալ, եւ որեւէ միջամտության անհրաժեշտություն չի լինի»,-նշել է նա։

Լուսանկարը` ԱՄՆ փորձագիտական խումբ

Մեդիամաքսի հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի անտառի ամբողջական վերականգման համար, փորձագետը պատասխանել է․

 

«Հրդեհից հետո երեք շաբաթ է անցել, եւ արդեն իսկ կանաչ ծիլեր կան։ Դա խոսում է այն մասին, որ հաջորդ գարնանը բուսածածկը ամբողջովին կվերականգնված կլինի, իսկ ծառերի վերականգնումը ավելի երկար ժամանակ կպահանջի, քանի որ արմատներից նոր ճյուղեր պետք է դուրս գան»։ 

Էնդրյու Բաուերը Էնդրյու Բաուերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամերիկացի փորձագետը նկատել է, որ անտառի վերականգման համար շահագրգիռ կողմերին հաջողվում է ճիշտ համատեղել բոլոր աշխատանքները։ «Բոլորը ցանկանում են դասեր քաղել ստեղծված իրավիճակից», - ասել է ԱՄՆ անտառային գենետիկայի մասնագետը։

 

Հիդրոլոգ Դանա Բաթլերն էլ նշել է, որ չնայած այն հանգամանքին, որ անտառը սկսել է վերականգնվել, այդուհանդերձ, որոշ քայլեր անհրաժեշտ է կատարել։

 

«Ճիշտ է, այս դեպքում հավելյալ միջոցների անհրաժեշտություն չկա, բայց պետք է մտածել հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները կանխելու կամ մեղմելու մասին»,- ասել է նա։

Դանա Բաթլերը Դանա Բաթլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դանա Բաթլերի խոսքով՝ շատ կարեւոր է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը հետագա բարդություններից խուսափելու համար։

Լուսանկարը` ԱՄՆ փորձագիտական խումբ

ԱՄՆ անտառային ծառայության միջազգային համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարիամ Թեւզադձեն էլ ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարելագործի կարողությունները՝ հրդեհների դեմ պայքարի եւ հետհրդեհային վերականգնողական աշխատանքների զարգացման ուղղություններով։ 

Մարիամ Թեւզադձեն Մարիամ Թեւզադձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երկրի համար այս դեպքը լավ հնարավորություն է դասեր քաղելու համար։ Համակարգված մոտեցումը տարբեր ոլորտներում չափազանց կարեւոր է»,-նշել է Մարիամ Թեւզադձեն։

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Խոսրովի անտառի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն անտառներ են։

 

Թագուհի Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Մեդիամաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին