exclusive
2568 դիտում

Բրայլյան համակարգով կրթող միակ դպրոցում դասագրքերի մեծ պակաս կա


Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում
Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցում

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննեսը
Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննեսը՝ մայրիկի հետ
Հովհաննեսը՝ մայրիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսան Ահարոնյանը
Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ալեքսան Ահարոնյանը
Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2017 թվականի օգոստոսին մենք պատմել էինք Հայաստանում չտեսնող մարդկանց համար նախատեսված գրքերի հրատարակության հետ կապված խնդիրների մասին եւ խոստացել էինք անդրադառնալ նաեւ բրայլյան դասագրքերի թեմային:

Ժամը 4-ից մի փոքր անց Հովհաննեսը դպրոցից վերադառնում է, իսկ ընկեր Սոնան տանը արդեն նրան է սպասում: Օրվա զգալի մասը 7-րդ դասարանցի տղան հատկացնում է դասերին:

Հովհաննեսը Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննեսը սովորում է Երեւանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում: Այն միակն է Հայաստանում, որտեղ ուսուցումը կազմակերպվում է բրայլյան համակարգով (տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուռուցիկ-կետային համակարգ): Գիշերօթիկ դպրոցում այժմ սովորում է 87 երեխա՝ կույր, մնացորդային եւ թույլ տեսողությամբ:

«Ինչպես դպրոցում երեխան սկսում է սովորել տառերը, այնպես էլ այստեղ է, ուղղակի՝ բրայլյան համակարգով: Եթե տեսնող երեխան գրիչով գրում է Ա տառը, մեր աշակերտը վանդակի մեջ կետեր է տեղադրում: Հետո այսպես շարունակում է սովորել մյուս առարկաները»,- ասում է դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը:
Ալեքսան Ահարոնյանը Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննեսը դասերը պատրաստում է ծնողների օգնությամբ, իսկ ընկեր Սոնային հրավիրել են, որ օգնի լրացնել տարիների բացը: Հովհաննեսը բրայլյան համակարգով կարդալ սովորել է 4-րդ դասարանում՝ որդեգրվելուց հետո, թեեւ մինչ այդ էլ թիվ 14 դպրոց է հաճախել:

«Գուցե չի սովորել, չեն սովորեցրել, անհետեւողական են եղել»,- բացատրություն է փորձում գտնել մայրը՝ Անահիտ Հովհաննիսյանը: Ընտանիքում Հովհաննեսի կրթությամբ սկսել են լրջորեն զբաղվել. ոչ միայն հայերեն է կարդում, այլեւ՝ անգլերեն ու ռուսերեն: Բայց բրայլյան դասագրքերի բացակայության խնդիրը հաղթահարել չեն կարողանում:

Հանրակրթական դպրոցներում 7-րդ դասարանի աշակերտներն ունեն Կրթության եւ գիտության նախարարության կողմից երաշխավորված 16 դասագիրք: Հովհաննեսը 16-ի փոխարեն բրայլյան միայն մեկ դասագիրք ունի՝ կենսաբանության:

«Դասագիրքը հին է եւ կենսաբանության այսօրվա ծրագրին չի համապատասխանում:  7-րդ դասարանում ռուսերեն սովորում են 4-րդ դասարանի «Солнышко» դասագրքով: Ես եւ հայրիկը սովորական գրքով կարդում ենք, կոնսպեկտում ենք, թելադրում ենք, որ ինքը գրի: Տետրը նաեւ որպես դասագիրք ենք օգտագործում: Պատկերացրեք՝ եթե ամեն օր 6-7 առարկա ունենք, ինչ մեծ ծավալի աշխատանք ենք անում»,- ասում է տիկին Անահիտը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարաններում կրթությունը կազմակերպելու համար մոտ 150 անուն դասագիրք կա (չհաշված՝ նույն առարկայի տարբեր հեղինակների դասագրքերը եւ ազգային փոքրամասնությունների համար նախատեսվածները):

Լուսանկարը` Մեդիամաքս


Թիվ 14 հատուկ դպրոցում 87 աշակերտից 49-ը կրթությունը ստանում է բրայլյան համակարգով, բայց բրայլյան դասագրքերը մատների վրա կարելի է հաշվել՝ այբբենարան, 1-4-րդ դասարանների մաթեմատիկա, 3-րդ եւ 4-րդ դասարանների ռուսերեն, անգլերեն 4-րդ, հայ եկեղեցու պատմության 5-րդ, 7-րդ դասարանի քիմիա, ֆիզիկա եւ կենսաբանություն:

Գրքերը հին են, շատ օգտագործվելուց մաշվել են: 9-12-րդ դասարանների չտեսնող աշակերտները դասագիրք չունեն ընդհանրապես:

Լուսանկարը` Մեդիամաքս


Դպրոցն ունի բրայլյան տպագրական մեքենա: Մեծ ծավալի տպագրություն իրականացնել չեն կարողանում, բայց իրավիճակը փրկելու համար երբեմն հատուկ մանկավարժը տեսողական դասագիրքը փոխադրում է բրայլի եւ տպում:

ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասում է, որ մյուս առարկաների դասագրքերը աուդիո տարբերակով են: Հովհաննեսի ծնողները զարմանում են. այսքան տարի դպրոցում աուդիոդասագրքերի մասին չեն լսել: «Շնորհակալ կլինենք, որ մեզ մի օրինակ տան»,- ասում են:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Աուդիոգրքերն արդյունավետ են միայն հումանիտար առարկաների համար, բայց ոչ՝ բնագիտական, ճշգրիտ: Երեխան լսում է՝ եռանկյունի, դե, արի, հասկացիր եռանկյունին որն է: Լսելուն զուգահեռ ուսուցիչն էլ պիտի մի եռանկյունի ձեռքը բռնած մոտենա, որ երեխան շոշափի, պատկերացնի՝ եռանկյունին ինչ է: Իսկ բրայլյան գրքում ուռուցիկ եռանկյունի կա, երեխան շոշափելով պատկերացնում է: Ինչպես տեսնող մարդը մինչեւ բանաձեւը չտեսնի, չի պատկերացնի, այնպես էլ չտեսնողը՝ եթե չշոշափի»,- ասում է Ալեքսան Ահարոնյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հանրահաշիվն ու երկրաչափությունը շատ դժվար են: Օրինակ՝ a-ի քառակուսին ո՞նց գրեմ, ո՞նց կարդամ»,- ասում է Հովհաննեսը:

Անահիտ Մուրադյանը վստահ է՝ դասագրքի բացակայությունը խնդիր չէ. սովորել ցանկացողն առանց դասագրքի էլ կսովորի: Ավելին՝ կարծում է, որ դասը սեղմագրելու մեթոդը թիվ 14 դպրոցում շատ ավելի արդյունավետ է, քան՝ դասագրքով ուսուցումը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դասարաններում 6-7 աշակերտ է, եւ ուսուցիչը յուրաքանչյուր երեխայի հետ աշխատելու համար բավականաչափ ժամանակ ունի: Նա դասը պատրաստելիս օգնում է, որ յուրաքանչյուր երեխա կոնսպեկտավորի նյութը: Ամեն տարի մենք դպրոցին հատկացնում ենք բրայլյան համակարգով գրելու 2 հազար տետր:

Սա շատ ավելի արդյունավետ մեթոդ է, քան՝ գրքերը տրամադրում ես ու չգիտես՝ օգտվում է դրանցից, թե՝ չէ: Հանրակրթական դպրոցների երեխաների դասագրքերը տեսնում եմ՝ տարվա ընթացքում մի անգամ չի բացվում»:
Հովհաննեսը՝ մայրիկի հետ Հովհաննեսը՝ մայրիկի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Հովհաննեսի մայրն ասում է, որ դպրոցում ոչ բոլոր առարկաներն են կոնսպեկտում: Իսկ դասագիրք չունենալու պատճառով լրացուցիչ աշխատանք է կատարում ոչ միայն աշակերտը, այլեւ՝ ծնողն ու ուսուցիչը: Անգլերենի ուսուցչուհին, օրինակ, Հովհաննեսի տետրում նախ գրում է անգլերեն բառը՝ book, հետո ծնողների համար հայերեն գրում է դրա արտասանության ձեւը՝ բուք, ապա՝ թարգմանությունը՝ գիրք: Դասագիրք ունենալու դեպքում Հովհաննեսն ինքնուրույն կսովորեր դասերը:

Տնօրենն ու ԿԳՆ աշխատակիցը ծնողներին առաջարկում են դասերից հետո՝ ժամը 4-6-ը, երեխաներին թողնել դասապատրաստման:

«Մի քանի օր առաջ հայրիկի հետ քիմիայի դաս էին սովորում: Երեկոյան երկու ժամ պարապեցին, առավոտյան 7-ին արթնացան, որ շարունակեն: Դպրոցում դասապատրաստումը տեւում է երկու ժամ, եւ մի ուսուցիչը միաժամանակ աշխատում է 5, 6 եւ 7-րդ դասարանի աշակերտների հետ: Որքանո՞վ է արդյունավետ լինելու այդ դասապատրաստումը, եթե մենք տանը երկուսով ամեն մեկս մի քանի ժամ զբաղվում ենք եւ էլի չենք հասցնում»,- ասում է Անահիտ Հովհաննիսյանը:
Ալեքսան Ահարոնյանը Ալեքսան Ահարոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Բրայլյան գիրք տպագրելը բավականին թանկ է: Դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանն ասում է, որ մի քանի տարի առաջ երեք օրինակից 11 անուն դասագիրք են տպագրել «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի տրամադրած 25 հազար դոլարով:

ԿԳՆ Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետն ասում է, որ տպագրական ծախսերը դասագիրք չունենալու առաջնային պատճառը չեն: Իրենք նախ հաշվի են առնում առանց դասագիրք դասավանդելու մեթոդի արդյունավետությունն ու նաեւ այն հանգամանքը, որ դասագրքերը 4-5 տարին մեկ կարող են փոփոխվել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե մենք տեսնենք, որ իսկապես շատ անհրաժեշտ է, հնարավոր չէ առանց դրա կրթություն կազմակերպել, բնականաբար, միջոցներ կձեռնարկենք դասագրքերը տպագրելու համար»,- ասում է Անահիտ Մուրադյանը, ու խոստանում, որ դպրոցի ներկայացրած հայտը կքննարկեն ու կտեսնեն՝ առաջարկների ո՞ր մասն է արդարացված եւ նպատակահարմար:

Ի դեպ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի կույրերի միավորմանն» ամեն տարի տրամադրում է մոտ 10,5 մլն դրամ՝ գրքեր տպագրելու եւ «Խոսող գրքեր» նախագիծն իրականացնելու համար: Միավորումը դրան հավելում է նաեւ իր միջոցները՝ տարեկան մոտ 17,5 մլն դրամ: Կախված ծավալից՝ տպագրում են 10-20 գիրք՝ 10-ական օրինակով, 10-18 գիրք էլ ձայնագրում են սկավառակների վրա: Գրքերը հիմնականում գեղարվեստական են. դասագրքեր չեն տպագրում, ԿԳՆ-ի խնդիրն է:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մինչդեռ կույրերի միավորման բրայլյան գրադարանի ավագ գրադարանավարն ասում է, որ ընթերցողների թիվն անհամեմատ նվազել է՝ 60-ի է հասնում. եռամսյակում մոտ 25 չտեսնող ընթերցողի է սպասարկում, հիմնականում՝ մեծահասակ:

Միավորումն ամեն ամիս 80 տպաքանակով ամսագիր է հրատարակում եւ անվճար բաժանում: Այդ ամսագրերը նաեւ Հովհաննեսն է ստանում:

Չտեսնող երեխաներն ու պատանիները, սակայն, առաջնահերթ գրաճանաչ ու գրագետ դառնալու խնդիր ունեն, որ հետո կարողանան  ամսագիր կարդալ ու գրադարանից օգտվել:

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am