exclusive
9612 դիտում

Վիգեն Տատինցյան՝ կյանք ճերմակ խալաթի եւ համազգեստի միջեւ


Վիգեն Տատինցյանը Իրաքում
Վիգեն Տատինցյանը Իրաքում

Լուսանկարը` անձնական արխիվից

Առնո Տատինցյանը
Առնո Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Հատուկ գնդի վետերանների հետ
Վիգեն Տատինցյանը՝ Հատուկ գնդի վետերանների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ տանկային վաշտի տղաների հետ
Վիգեն Տատինցյանը՝ տանկային վաշտի տղաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վազգեն Սարգսյանի պատվոգիրը
Վազգեն Սարգսյանի պատվոգիրը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Արցախում
Վիգեն Տատինցյանը՝ Արցախում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը
Վիգեն Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում
Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի դասընթացի ժամանակ
Վիգեն Տատինցյանը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի դասընթացի ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում
Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Օդային էվակուացիայի Black Hawk ուղղաթիռի մոտ
Վիգեն Տատինցյանը՝ Օդային էվակուացիայի Black Hawk ուղղաթիռի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ արաբ շեյխերի հետ
Վիգեն Տատինցյանը՝ արաբ շեյխերի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Խաղաղապահները ՀՀ նախագահի հետ
Խաղաղապահները ՀՀ նախագահի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում
Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը
Վիգեն Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում
Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանի ընտանիքը
Վիգեն Տատինցյանի ընտանիքը

Լուսանկարը` անձնական արխիվից

Վիգեն Տատինցյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ
Վիգեն Տատինցյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մանկություն՝ Աֆղանստանի սահմանային գյուղում, պատանեկություն՝ Արցախում, երիտասարդություն՝ Իրաքում: Վիգեն Տատինցյանի կյանքի քարտեզը հարուստ է կարմիր կետերով, որոնցով նշված են պատերազմական թեժ օրերն ու ռազմական բժշկի սխրանքները:

Վիգեն Տատինցյանը ծնվել է Աֆղանստանի սահմանային Կուշկա քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Հայրը՝ Առնո Տատինցյանը, խորհրդային բանակի կադրային սպա էր: Դեռ փոքր տարիքում զինվորական համազգեստով հոր կերպարն իր մեջ ծնել էր երազանքներ ու դրանց հետեւելու հաստատակամություն:

Մանկության երազանքն ու Արցախյան պատերազմի հերոսի որդին

Սկզբում երազում էի հորս նման զինվորական դառնալ, իսկ մայրս ուզում էր, որ ես բժշկի մասնագիտությունն ընտրեմ: Մորս արցունքներն ինձ համոզեցին եւ այնպես ստացվեց, որ, ի վերջո, կյանքիս մեծ մասը նվիրեցի ռազմական բժշկությանը:

Հայրս Անդրկովկասյան զինվորական օկրուգի 7-րդ բանակի հրթիռահրետանային ուժերում էր ծառայում, երբ Արցախում սկսվեցին ռազմական գործողությունները: Նա եկավ Հայաստան եւ միացավ նորաստեղծ պաշտպանության պետական կոմիտե, որտեղ գլխավոր ռազմական մասնագետն էր: Մարտի դաշտ գնաց 1991թ.-ից:

1992թ.-ի օգոստոսին հայրս ստեղծեց առաջին հրետանային մարտկոցները: Ես այդ ժամանակ 22 տարեկան էի: Մի քանի անգամ ինձ բախտ վիճակվեց նրա հետ մասնակցել մարտական գործողություններին, թեեւ ինձ վռնդում էր, ասում էր՝ ես ձեր բոլորի փոխարեն եմ կռվում:

Առնո Տատինցյանը Առնո Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Հիշում եմ առաջին ջոկատներն ու հայկական բանակի առաջին զորակոչի զինվորներին: Գիշեր էր: Մենք կանգ առանք, դուրս եկանք ճանապարհից, շուրջը լեռներ էին: Ես նույնպես զինվորական համազգեստով էի, «ԶԻԼ»-ից դուրս եկա զբոսնելու, ամենուր զինվորներ էին, ոմանք՝ քնած: Քայլում էի, հանկարծ լսեցի զինվորներից մեկի ձայնը.

-Կներեք, էստեղ արջ կա՞:

-Արջ չկա, հանգիստ քնիր,- պատասխանեցի:  Ծիծաղելի էր: Մտածեցի՝ երկու օրից այս տղաները կմասնակցեն ծանր մարտական գործողությունների…
Վիգեն Տատինցյանը՝ Հատուկ գնդի վետերանների հետ Վիգեն Տատինցյանը՝ Հատուկ գնդի վետերանների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Հոր կիսատ մնացած գործն ու ռազմական բժշկի կամավոր վերադարձը Արցախ

Հայրս՝ հրթիռահրետանային զորքերի վարչության շտաբի պետ, գվարդիայի հրետանու գնդապետ Առնո Տատինցյանը, զոհվեց 1992թ.-ին: Նրա մահից հետո, երբ արդեն ավարտել էի ուսումս, ինձ զինկոմիսարիատից ծանուցագիր եկավ՝ ռազմական բժիշկների պակաս կար: Հավաքվեցի, գնացի Չարբախի զինկոմիսարիատ:

Ազգանունով եւ հայրանունով ճանաչեցին: Մոտեցավ զորակոչային հանձնաժողովի ղեկավարը եւ սպաներին ասաց, որ չեն կարող ինձ զորակոչել, քանի որ ըստ կարգի՝ զինծառայողների ընտանիքի անդամները զորակոչի ենթակա չէին:

Դիմում գրեցի եւ խնդրեցի ինձ կամավոր բանակ զորակոչել: Զորակոչեցին ու մեկնեցի Քարվաճառ:

Գիշերը միացա 4-րդ հատուկ մոտոհրաձգային գնդին: Հրամանատարը Գագիկ Մելքոնյանն էր, հրաշալի մարդ եւ զինվորական: Ընդհանրապես, հրաշալի գունդ էր՝ հպարտ եմ, որ իմ ծառայությունն այնտեղ սկսեցի: Դիրքերը բարձր լեռներում էին, Օմարի լեռնանցքում: Ձմռանը -30 աստիճան ցուրտ էր: Ծանր ու խիստ պայմաններ էին, բայց մենք շատ ամուր մարտական թիմ էինք: Անկեղծ կասեմ՝ իմ կյանքի լավագույն տարիները Քարվաճառում անցան:
Վիգեն Տատինցյանը՝ տանկային վաշտի տղաների հետ Վիգեն Տատինցյանը՝ տանկային վաշտի տղաների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Շատ ծանր պահեր են եղել, հաճախ ականի պայթյուններից ու սնայպերական կրակոցներից զինվորները վիրավորվում էին, իսկ բժշկական պարագաները քիչ էին: Երբ եկա բուժկետ, անասնաբուժական ցավազրկողներ ունեինք կամ հասարակ անալգին եւ դիմեդրոլ ու անհատական վիրակապական փաթեթներ:

Մի անգամ զինվորներից մեկի ստորին վերջույթները վիրավորվել էին, ուժեղ արնահոսություն էր մոտը: «Ուրալով» բարձրանում էինք, ձմեռ էր, մերկասառույց: Հասանք տեղ, դեղորայք չկա, զինվորը գոռում է ցավից, ճոճվում, ճնշումն իջնում: Բայց ես ինձ հետ միշտ ունեի իմ դեղորայքը: Երբեմն, նույնիսկ, իմ վախի եւ ռիսկի հաշվին, ստիպված այնպիսի դեղեր էի օգտագործում, որոնք թույլատրելի չէին ոչ հոսպիտալային պայմաններում:
Վիգեն Տատինցյանը՝ Արցախում Վիգեն Տատինցյանը՝ Արցախում

Լուսանկարը` անձնական արխիվից


Ստիպված ներարկեցի չթույլատրված դեղը, բարձրացրինք բեռնատարի վրա, կաթիլային միացրեցի: Քիչ անց տեսնեմ՝ ոտքի վրա է, կանգնել է ու երգում է: Դեղի հետեւանքն էր: Կարողացանք փրկել կյանքը:

Մի անգամ էլ ծանր հիվանդ զինվորի կյանքը փրկելու համար Վազգեն Սարգսյանն ինձ պարգեւատրեց:
Վազգեն Սարգսյանի պատվոգիրը Վազգեն Սարգսյանի պատվոգիրը

Լուսանկարը` անձնական արխիվից


Քարվաճառից հիշողությունները շատ են, երբեմն գրի եմ առնում, գուցե ինչ-որ մեկը ցանկանա հրապարակել:

Հետպատերազմական կյանքն ու խաղաղապահի առաքելության սկիզբը

Քարվաճառից վերադարձա 1995թ.-ին: Այդ ժամանակ շատ էի հետաքրքրվում այլընտրանքային բժշկությամբ, մասնակցում էի միջազգային դասընթացներին: Այնպես ստացվեց, որ որոշ ժամանակ այդ ոլորտում աշխատեցի:

Բայց ի վերջո, ինչպես ասում են՝ բնությանդ չես խաբի, զգում էի, որ քաղաքացիական բժշկության մեջ ինձ լավ չեմ զգում: 2001թ.-ին, երբ հայտարարվեց խաղաղապահ զորքերի ստեղծման մասին, միանգամից, ինչպես հին ձին լսում է մարտական փողերի ձայները, նետվեցի այնտեղ: Անցա մրցույթը, ինձ վերականգնեցին զինված ուժերում: Սկզբում առանձին խաղաղապահ գումարտակ էր, 10-15 մարդ էինք: Մենք զրոյից կայացրինք այդ ծառայությունը, հետո այդ հիմքի վրա բրիգադ ստեղծվեց:
Վիգեն Տատինցյանը Վիգեն Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


Այնպես ստացվեց, որ ամեն տեղ, որտեղ աշխատում էի, զրոյից բուժծառայություն էի հիմնում: Չի եղել, որ գամ, պատրաստի ամեն ինչը լինի: Սկսեցի ծառայությունս խաղաղապահ ուժերում, դա նույնպես դրայվ էր ինձ համար: Զգում էի, որ առանց ռազմական ծառայության ես ոչ մեկն եմ: Քանի որ ծառայությունը խաղաղապահ էր, մենք նաեւ որպես զինվորներ էինք մարզվում եւ պետք է բազմակողմանի պատրաստված լինեինք:
Վիգեն Տատինցյանը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի դասընթացի ժամանակ Վիգեն Տատինցյանը՝ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի դասընթացի ժամանակ

Լուսանկարը` անձնական արխիվից


Իրաքում առաքելության մեկնելուց առաջ մեզ վերապատրաստեցին հատուկ ուժերի սպաները: Պետք է կարողանայինք կրակել ցանկացած զենքից եւ ցանկացած դիրքից, տիրապետեինք լեռնագնացության հիմունքներին, ականների տեղադրման եւ պայթեցման հմտություններին: Բազմակողմանի պատրաստությունից հետո 40 զինծառայողից բաղկացած խմբով 2005թ.-ի ամռանը մեկնեցինք Իրաք: Բաղդադի հարավում՝ լեհական ռազմական խմբի պատասխանատվության գոտում էինք մարտական հերթապահություն իրականացնում:
Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում

Լուսանկարը` անձնական արխիվից


Վերադարձ Իրաք. վիրավոր հայ սպան ու նրա կյանքի համար համառ կռիվը

Երկրորդ առաքելության ժամանակ՝ 2006թ.-ի նոյեմբերին ականի պայթյունից վիրավորվեց մեր սպան՝ Ժորա Նալբանդյանը: Հարձակում էր եղել, բազմաթիվ զինվորներ էին վիրավորվել: Հանձնել էի հերթապահությունս, որն ընդունել էր մեր բարեկամ երկրներից մեկից բժիշկ սպան: Երբ հայտնի դարձավ դեպքի մասին, դեռ չգիտեի, որ մեր սպան եւս վիրավոր է: Հերթապահությունը ստանձնած բժիշկը  հրաժարվեց մեկնել օգնության՝ ասելով, թե իրեն արգելված է: Փորձեցի համոզել, որ գնա, բայց ապարդյուն: Նորից հագա համազգեստս, զրահաբաճկոնը եւ մեկնեցինք:

Շարասյունը պայթեցնելուց հետո հարձակվել էին վրան եւ փորձել սպանել ողջ մնացածներին, բայց մերոնք կարողացել էին հետ մղել հարձակումը:

Երբ բացեցի բեռնախցիկը՝ մահացածներ, վիրավորներ, ամենուր արյուն… Նկատեցի ծանր վիրավոր սեւամորթի, ում համազգեստին Հայաստանի դրոշն է: Մտածեցի՝ ինչո՞ւ է մեր համազգեստը հագել: Միանգամից դուրս հանեցի, պարզվեց՝ սեւամորթ չէ: Պայթյունից դեմքն ու մազերն այրվել էր:
Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում Վիգեն Տատինցյանը՝ Իրաքում

Լուսանկարը` անձնական արխիվից


Մեր սպան՝ Ժորան, բացեց աչքերը, բռնվեց ինձանից եւ ասաց՝ Վիգեն, ես ուզում եմ ապրել:

Հետս լեհ պարամեդիկ կար՝ Լաքի (հաջողակ) մականունով: Տեսա՝ թուլանում էր, ասացի՝ հավաքիր քեզ, այստեղ երկուսով ենք, պետք է օգնես:

Ժորային արագ տեղափոխեցինք մեր բազա, բուժկետում մեզ միացավ նաեւ այն սպան, ով հրաժարվել էր օգնության մեկնել: Ամբողջ գիշեր պայքարեցինք Ժորայի կյանքի համար: Լավ ընկեր ունեի հարեւանությամբ գտնվող ամերիկյան ջոկատում: Զանգահարեցի Մայքին, նա եկավ Black Hawk էվակուացիոն ուղղաթիռով, ասացի՝ պետք է 30 րոպեից Ժորային հասցնենք վիրահատարան: Եթե վիրահատական սեղանին 30 րոպեից չլինի, չի դիմանա: Մայքն ասաց, որ թռիչքը 45 րոպե կտեւի: Ասացի՝ անհնար է, պիտի հասցնենք: Մայքը շեղվեց սահմանված երթուղուց եւ թռավ ռիսկային չհետախուզված գոտիով: 30 րոպե անց Ժորան վիրահատական սեղանին էր, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան ուղարկեցին Գերմանիա: Այս գործողության համար պարգեւատրվեցի «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ժորան ամուսնացել է, երեխաներ ունի, ծառայում է պաշտպանության նախարարությունում:
Վիգեն Տատինցյանը՝ Օդային էվակուացիայի Black Hawk ուղղաթիռի մոտ Վիգեն Տատինցյանը՝ Օդային էվակուացիայի Black Hawk ուղղաթիռի մոտ

Լուսանկարը` անձնական արխիվից


Ծանր ծառայություն էր, բայց հետաքրքիր: Մի անգամ հումանիտար օգնություն հավաքեցինք եւ փոխանցեցինք տեղի արաբ բնակչությանը: Երբ շեյխերը եկան տանելու, նրանց ասացի, որ այդ օգնությունը նաեւ որպես հայ եմ փոխանցում, քանի որ նրանց նախնիները Հայոց ցեղասպանության ժամանակ օգնել եւ փրկել են շատ հայերի:
Վիգեն Տատինցյանը՝ արաբ շեյխերի հետ Վիգեն Տատինցյանը՝ արաբ շեյխերի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


2007թ.-ի փետրվարին վերադարձա եւ ծառայությունս շարունակեցի խաղաղապահ զորքերում: Հետո տեղափոխվեցի պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչություն՝ որպես ամբուլատոր եւ ստացիոնար բուժօգնության կազմակերպման ավագ սպա:
Խաղաղապահները ՀՀ նախագահի հետ Խաղաղապահները ՀՀ նախագահի հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մի բան հստակ է՝ չեմ կարող ծառայել աշխատասենյակներում: Ես պետք է լինեմ զորքի հետ, մարտադաշտում եւ մարտական պայմաններում: Չեմ սիրում գրասենյակային պայմանները, միջանցքները:

Աշխատանքն Ամուլսարում
Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում

Լուսանկարը` անձնական արխիվից


2016թ.-ի սեպտեմբերին միացա «Լիդիան Արմենիա»-ի թիմին: Ընկերության բուժծառայության համակարգողն եմ: Շատ կարեւոր աշխատանք է, քանի որ մեծ թվով մարդիկ աշխատում են ռիսկային պայմաններում եւ ցանկացած պահի կարող են բուժօգնության կարիք ունենալ: Այդ ամենը պետք է ճիշտ եւ հստակ կազմակերպել, ապահովել պայմաններ, հաշվարկել աշխատանքի ընթացքում հնարավոռ վնասվածքների ռիսկերը: Բժշկական ծառայությունը պետք է զինված լինի եւ լավ կադրերով, եւ տեխնիկայով: Պրակտիկ բուժծառայությունն Ամուլսարում իրականացնում է հայ-կանադական ընկերությունը, բայց ռազմավարական տեսանկյունից փորձառու բուժծառայության կազմակերպչի հսկողություն է հարկավոր:
Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքների իրականացումից հետո պատշաճ տեսքի բերեցինք ընկերության բժշկական ծառայությունը, ԱՄՆ-ում եւ Գերմանիայում վերապատրաստումներ անցա:

Հանքավայրի շահագործման ու հանքագործների աշխատանքի ժամանակ բուժծառայության համար պահանջվող պայմանները շատ նման են ռազմական ծառայության իրավիճակում անհրաժեշտ պայմաններին, պարզապես այստեղ ոչ ոք չի կրակում եւ ականներ չեն պայթում, մնացած ամեն ինչ նույնն է, կարող են լինել նույն ծանր վնասվածքներ՝ այնտեղ մեծ թվով ծանր տեխնիկա կա, մարդիկ աշխատում են բարձր լեռնային գոտում:
Վիգեն Տատինցյանը Վիգեն Տատինցյանը

Լուսանկարը` անձնական արխիվից


2017թ-ին «Լիդիան Արմենիան» արդիականացրեց Վայքի բժշկական կենտրոնը: Այն ոչ միայն կբարելավի տեղի բնակչության եւ Ամուլսարի հանքավայրի աշխատակիցների համար առողջապահական ծառայությունները, այլեւ, լինելով այս տարածաշրջանի առավել արդիականացված բժշկական կենտրոնը, անհրաժեշտության դեպքում կկարողանա սպասարկել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին: Այս բժշկական կենտրոնը ռազմավարական նշանակություն ունի:
Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում Վիգեն Տատինցյանը՝ Ամուլսարում

Լուսանկարը` անձնական արխիվից


«Լիդիան Արմենիա»-ն այնպիսի աշխատանքային մթնոլորտ է ստեղծել, որտեղ հաճելի է աշխատել: Այնտեղ մարդիկ շատ կառուցողական են մոտենում եւ գնահատում են մասնագետին, պատրաստ են նրան լսել: Եթե քո ոլորտի լավ մասնագետ ես եւ կարող ես ներդրում բերել ընդհանուր գործին, քեզ լսում են, ընդունում եւ գնահատում: Այստեղ մեծ թվով երիտասարդ, էներգիայով լի մարդիկ են աշխատում:

Ինձ Ամուլսարում եւ Լիդիան Արմենիայում լավ եմ զգում եւ կմնամ, հավանաբար, մինչեւ այն պահը, երբ կրկին ցանկանամ վերադառնալ բանակ: Թեպետ արդեն «ծեր» եմ, բայց միշտ պատրաստ եմ պաշտպանել մեր հայրենիքը։
Վիգեն Տատինցյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ Վիգեն Տատինցյանը կնոջ եւ կրտսեր որդու հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Ընտանիքն ու կարեւոր արժեքները

Ամուսնացած եմ, երկու տղա ունեմ։ Հաճախ նկատում եմ, որ մեծ տղայիս էլ ձգում է զինվորական համազգեստը:

Ես ու կինս՝ Հասմիկը, միասին ծառայել ենք խաղաղապահ ուժերում: 2003թ.-ին ամուսնացանք։ Հասմիկը 12 տարի ծառայել է բանակում։ Այժմ աշխատում է քաղաքացիական հիվանդանոցներից մեկում, դեղատան ղեկավար է:
Վիգեն Տատինցյանի ընտանիքը Վիգեն Տատինցյանի ընտանիքը

Լուսանկարը` անձնական արխիվից


Կինս քչախոս է, համեստ, խորաթափանց։ Նա հրաշալի մարդ է՝ հավատարիմ, ազնիվ ու լուսավոր։ Ես հրեշտակ չեմ, ինձ հետ դժվար է ապրել, բազմաթիվ բացասական գծեր ունեմ, բայց նա ինձ հանդուրժում է։

Ինձ համար ամենակարեւորը բարությունն է։ Մարդ պետք է մեծահոգի լինի եւ ներող: Եթե չար ու նախանձ ես դարձել, ոչնչի չես հասնի։ Մենք խելացի, տաղանդավոր ազգ ենք, բայց երբեմն մոռանում ենք մեծահոգության ու բարի կամեցողության մասին։

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am