Թռչել դեպի մայրամուտ՝ կամրջի տակով - Mediamax.am

exclusive
8419 դիտում

Թռչել դեպի մայրամուտ՝ կամրջի տակով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Yerevan Zipline Airlines-ի թիմի անդամները
Yerevan Zipline Airlines-ի թիմի անդամները

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիրներ Ժիրայր Մուշեղյանը եւ Միխայիլ Յուրտաեւը
Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիրներ Ժիրայր Մուշեղյանը եւ Միխայիլ Յուրտաեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2018 թվականի հունվարից «Արաբկիր» զբոսայգում (Մոլոկանի այգի) գործում է Երեւանի առաջին զիփլայնը, որը հնարավորություն է տալիս թռչել  Հրազդանի կիրճի վրայով:

 

Մեդիամաքսը զրուցել է նախագծի համահեղինակ, «Ալտեր Էգո» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն Ժիրայր Մուշեղյանի հետ, ով ներկայացրել է աշխարհում կամրջի տակով անցնող միակ զրփլայնի ստեղծման պատմությունը:

 

Կամուրջը, մայրամուտը եւ գաղափարի ծագումը

 

Երեւանում Zipline կառուցելու միտքը պատահական ծագեց. երկու տարի առաջ ընկերոջս հետ զբոսնում էինք Հրազդանի կիրճում: Երկար ժամանակ է, ինչ զբաղվում ենք ալպինիզմով եւ մեր պարապմունքների համար հետաքրքիր վայր էինք փնտրում: Այդ ընթացքում ուշադրություն դարձրեցինք, թե ինչպես է արեւը կամրջի կողմից մայր մտնում: Պատկերացրեցինք, թե որքան տպավորիչ կլիներ նույն պահին կամրջի տակով անցնել: Այդպես աստիճանաբար եկանք զիփլայնի գաղափարին:

Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիրներ Ժիրայր Մուշեղյանը եւ Միխայիլ Յուրտաեւը Yerevan Zipline Airlines-ի համահիմնադիրներ Ժիրայր Մուշեղյանը եւ Միխայիլ Յուրտաեւը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանի որ ցանկություն ունեինք էքստրիմի հետ կապված որոշակի ներդրումներ կատարել, որոնք նաեւ կնպաստեին զբոսաշրջության աճին եւ ինչ-որ տեղ՝ առողջ ապրելակերպին, առանց հապաղելու սկսեցինք գործընթացը: 

 

Երկու տարվա ընթացքում բոլոր «թղթաբանական» հարցերը լուծեցինք, համապատասխան հաշվարկները կատարեցինք, ինչը բարդ էր եւ ժամանակատար: Ամենակարեւորն այն է, որ մեզ հաջողվեց ճոպանով այնպիսի կոր ստանալ, որը կարող է անցնել կամրջի տակով: Արտերկրից խորհրդատվություն ստացել ենք, սակայն բոլոր նախագծային աշխատանքները կատարել է մեր մասնագետների թիմը:

 

Թե՛ Երեւանի քաղաքապետարանը, թե՛ Արաբկիր վարչական շրջանը խանդավառությամբ ընդունեցին այս նախագիծը եւ մեծ աջակցություն ցուցաբերեցին: 

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախապատրաստական փուլն ավարտելուց հետո, Yerevan Zipline Airlines-ի շինարարությունը սկսվեց 2017 թ-ի սեպտեմբերին եւ տեւեց երկու ամիս: Եւս երկու ամիս պահանջվեց փորձարկումների եւ Արտակարգ իրավիճակների նախարարության ու մեր արտասահմանյան գործընկերների կողմից համապատասխան հավաստագրեր ստանալու համար։ Արդեն 2018 հունվարին զիփլայնը շահագործման հանձնվեց:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամենաերկարը տարածաշրջանում

 

Մեր զիփլայնը տարածաշրջանում ամենաերկարն է՝ առաջին գծի երկարությունը մոտ 870 մետր է: Ի դեպ, այն միակն է աշխարհում, որ կամրջի (Դավթաշենի) տակով է անցնում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկրորդ գծի երկարությունը 650 մետր է: Զիփլայնը Արաբկիր համայնքը միացնում է Աջափնյակ համայնքի՝ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից ժայռային տարածքին:

 

Այդտեղից երկրորդ գիծը վերադառնում է Արաբկիր համայնք՝ Հրազդան գետի մոտ, որտեղից, ցանկության դեպքում, մեր աշխատակիցները հաճախորդներին ավտոմեքենայով բերում են այգի (դա ներառված տոմսի արժեքի մեջ):

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչեւ 140կմ/ժ արագություն

 

Այցելուները կարող են զարգացնել մինչեւ 140կմ/ժ արագություն՝ կախված անհատական քաշից եւ հանդիպակաց քամու ուժգնությունից:

 

Քաշային սահմանափակման վերին շեմ չունենք, իսկ արգելակման համակարգը կարող է կանգնեցնել ցանկացած քաշ ունեցող անձի: Տարիքային սահմանափակում նույնպես չունենք: Անչափահասները՝ իրենց օրինական ներկայացուցչի թույլտվությամբ եւս կարող են օգտվել զիփլայնից: Միանձնյա թռիչք կարող են իրականացնել 45 կգ-ից ավել քաշ ունեցող անձիք, այդ իսկ պատճառով երեխաները պետք է թռչեն ծնողի կամ հրահանգչի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր բոլոր աշխատակիցները վերապատրաստում են անցել եւ հավաստագրված են ԱԻՆ-ի կողմից՝ հատուկ վտանգավոր օբյեկտներում աշխատելու համար:

 

Սահմանափակումները վերաբերում են առողջական որոշ խնդիրներ ունեցողներին: Օրինակ՝ խորհուրդ չի տրվում զիփլայնից օգտվել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց, էպիլեպսիայով եւ բրոնխիալ ասթմայով հիվանդներին, հղի կանանց: Ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մուտքը զիփլայնի տարածք արգելված է:

Yerevan Zipline Airlines-ի թիմի անդամները Yerevan Zipline Airlines-ի թիմի անդամները

Լուսանկարը` Մեդիամաքս

Թռիչքից առաջ մենք տեղեկացնում ենք հնարավոր ռիսկերի մասին, այցելուն պայմանագիր է ստորագրում, եւ ցանկացած կետի անտեսման դեպքում ինքն է կրում է պատասխանատվությունը: Միաժամանակ ասեմ, որ աշխարհում զիփլայնը համարվում է ամենաանվտանգ էքստրեմալ ատրակցիոնը: Հաճախորդը միայն պետք է պահպանի անվտանգության կանոնները եւ կատարի աշխատակցի հրահանգները:

 

Զիփլայնից (եւ հետագայում այգու տարածքում կառուցվող մյուս ատրակցիոններից) կարող են օգտվել նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձիք: Վերջերս այն փորձարկեց զինհաշմանդամ, մայոր Սարգիս Ստեփանյանը:

 

Նաեւ՝ բացօթյա կինոթատրոն եւ գրադարան

 

Այգու ամբողջական բարեկարգումը նույնպես իրականացնելու է մեր «Ալտեր Էգո» կազմակերպությունը: Նախատեսում ենք աշխատանքների մեծ մասն ավարտել մինչեւ 2018թ. վերջը: Ժայռամագլցման եւ սառցամագլցման կետեր ենք ունենալու, բացօթյա կինոթատրոն եւ գրադարան: Ցանկանում ենք այգում այնպիսի միջավայր ստեղծել, որը հարմարավետ լինի բոլոր տարիքի մարդկանց համար: Բացի այդ, այս նախագծի շնորհիվ փոխվում է քաղաքի դիմագիծը եւ զբոսաշրջիկները հետաքրքրված կլինեն ոչ միայն պատմամշակութային վայրերով, այլեւ տարբերվող ժամանցի կետերով:

 

Զիփլայնի աշխատանքային ժամերին եւ գնացուցակին կարելի է ծանոթնալ Yerevan Zipline Airlines ֆեսյբուքյան էջում:

 

Աննա Բուբուշյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին