Մի գյուղ, մի աշակերտ ու չորս ուսուցիչ - Mediamax.am

exclusive
7546 դիտում

Մի գյուղ, մի աշակերտ ու չորս ուսուցիչ


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գարիկ Օսիպյանը
Գարիկ Օսիպյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռոման Կարապետյանը
Ռոման Կարապետյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արայիկը համադասարանցի ունեցել է միայն առաջին դասարանում։ Հաջորդ 6 տարիներին նա դասարանի միակ աշակերտն էր։ Իսկ անցյալ տարվանից Արայիկը միակն է ամբողջ դպրոցում։

 

Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի հիմնական դպրոցն աշակերտների թվով երբեք էլ աչքի չի ընկել։ Ամենաշատը 30 աշակերտ դպրոցն ունեցել է հիմնադրման առաջին տարիներին՝ 1990-ականներին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գեղաքարը հայկական գյուղ է, թեեւ ամբողջությամբ ադրբեջանաբնակ է եղել մինչեւ 1988 թվականը ու հենց այդ տարում էլ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով։ 169 բնակիչ ունի, բայց գյուղում մշտապես ապրում է 6 ընտանիք։ Գրեթե բոլոր ընտանիքներից դպրոցում աշխատող կա՝ 4-ը մանկավարժական, 5-ը՝ ուսումնաօժանդակ կազմում։ Ուսուցիչները հիմնականում մասնագետներ չեն։ Բոլոր առարկաները բաժանել են ու իրար փոխարինելով՝ շուրջ 30 տարի պահում են դպրոցը։

 

«Ո՞վ է Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակը»,- հարցնում է ռուսերենի ուսուցչուհին։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Թամանյանը»,-պատասխանում է Արայիկն ու աչքի պոչով փորձում կարդալ Թամանյանի անունը։ 12-ամյա տղան ոչ վարժ ռուսերենով պատմում է Երեւանի հուշարձանների մասին։ Ուսուցչուհին Արայիկին հիշեցնում է, որ այդ հուշարձանները տեսել է, երբ Երեւան էքսկուրսիա էին գնացել։ 

 

Վերա Դանիելյանի՝ 30 տարվա մանկավարժական գործունեության 20 տարին կապված է Գեղաքարի դպրոցի հետ։ Ռուսերենի ուսուցչուհին Գանձակում (Կիրովաբադ) է աշխատել, Գեղարքունիքի գյուղերում։ Ասում է՝ երբ նոր էր եկել Գեղաքար ու իմացել, որ այստեղ 17 աշակերտ է սովորում, զարմացել էր, բայց աստիճանաբար հարմարվեց ու դեռ շարունակում է տարեցտարի ավելի ու ավելի քիչ աշակերտի հետ աշխատելու մեթոդներ փնտրել։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Շատ դժվար է մի աշակերտի հետ աշխատելը։ Դժվար է ե՛ւ ինձ, ե՛ւ իր համար, որովհետեւ չկա մեկը, ում հետ կշփվի, կխաղա։ Չեմ կարող օգտագործել այն մեթոդները, որ կիրառում էի մեծ դասարաններում՝ մրցույթներ աշակերտների միջեւ, խմբակային աշխատանք։ Երեխայի համար էլ հետաքրքրություն չկա, բայց փորձում ենք խաղի միջոցով, անհատական մոտեցմամբ հետաքրքրացնել դասը։ Հաճախ մեր առջեւ դրած նպատակին չենք կարողանում հասնել»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցում ամեն ինչ պտտվում է Արայիկի շուրջ։ Նավթի վառարանով ջեռուցվող միակ դասասենյակի պատերին տարբեր առարկաներին առնչվող նյութեր են փակցված՝ քարտեզներ, անգլերեն պաստառներ, Մենդելեեւի աղյուսակը, հայ գրողների նկարներ։ Մուտքի մոտ կախված փոքրիկ զանգը, որը դասերի սկիզբն ու ավարտն էր ազդարարում, արդեն չի հնչում։ 45 րոպե ուսուցչի հետ դասարանում անշարժ նստելը դժվար է, դասերը երբեմն ընդմիջվում են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Տոները նշում ենք կոլեկտիվով, էրեխեն էլ է մասնակցում, խրախուսում ենք, որ իրեն լքված չզգա։ Առաջ 4-5 աշակերտով միջոցառումներ էինք կազմակերպում»,- ասում է Թագուհի Աթայանը, որը դպրոցի տնօրեն է 1991 թվականից։

 

Բոլորի ուշադրության կենտրոնում լինելն Արայիկին երես չի տվել։ Քչախոս տղան անծանոթների համար փակ է. «չէ», «հա» կարճ պատասխանում է՝ հայացքը փախցնելով։ Գեղաքարում հյուրեր հազվադեպ են լինում։ Գյուղը հիմնականում աշխուժանում է ամռանը, երբ հարեւան գյուղեր տեղափոխված գեղաքարցիներն անասուններին բերում են արոտավայրեր։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ձեր գյուղում հետաքրքիր ի՞նչ ցույց կտաս»,- հարցնում եմ Արայիկին։ «Բեսեդկեն»,-ասում է։ Մինչեւ քարքարոտ ճանապարհով կհասնենք Գեղաքարի հայտնի «բեսեդկան», որը համագյուղացիներից մեկն է սարքել՝ զոհված որդու հիշատակին, Արայիկը կարճ մեկնաբանություններով ծանոթացնում է գյուղին՝ ընկեր Կարապետյանի տունն է, ձին գյուղացիներից մեկինն է, նաեւ՝ կով ունի, ձախի վրա քարանձավն է, բայց քանդվել է, ու քարերը մուտքը փակել են։

 

Արայիկի հարազատները Մասիս են տեղափոխվել, գյուղում հորաքրոջ ընտանիքի հետ է ապրում։ Արձակուրդներին ու տոներին Մասիս է գնում, այստեղ ունի ընկերներ ու նրանց հետ համեմատվելու հնարավորություն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էստեղ ձանձրալի է, Մասիսում ավելի շատ զբաղմունք կա։ Ընկերներս իմ տարիքին են, ֆուտբոլ ենք խաղում։ Ես իրանց հետ դպրոց էլ եմ գնացել, շատ տարբեր է»։

 

Գեղաքարում Արայիկի հիմնական զբաղմունքը համակարգիչն ու հեռուստացույցն են, նաեւ՝ տարիքով մեծ ընկերների հետ շփումը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սիրում է նկարել, ձեռքի աշխատանքից լավ է. չաշխատող տեխնիկան է նորոգում, տարբեր նյութերից նոր առարկաներ է պատրասում։ Ասում է, որ երազանքներ չունի, չունի նաեւ տարբերակներ «ի՞նչ է ուզում դառնալ» հարցին։ Ասում է՝ թեեւ գյուղում այնքան էլ տխուր չէ, բայց դպրոցն ավարտելուց հետո Գեղաքարում չի մնա։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գեղաքարի դպրոցն ավարտածները, որպես կանոն, գյուղից հեռանում են։ Մասնագիտությամբ շինարար, բայց 26 տարի մանկավարժ աշխատող Ռոման Կարապետյանն ասում է, որ իր տղան ու աղջիկը դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել են Երեւան։ Գեղաքարի գրեթե բոլոր ընտանիքներում այս պատկերն է։

Ռոման Կարապետյանը Ռոման Կարապետյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Սարից գյուղը մի բուռ է թվում։ Տները կիսաքանդ են, իսկ կանգունները՝ հիմնականում կողպած։

 

«Էստեղի ժողովուրդն Ադրբեջանի տարբեր շրջաններից է եկել։ Եկել, հարմարվել ենք։ Թուրքի գյուղ էր, հայ չի եղել ընդհանրապես։ Հիմա էլ հայերով բնակեցված է, բայց տները քանդված են։ Նայեք այնտեղ, որ մեքենան կանգնած է, երկու տուն կար, մի հատ էլ էստեղ էր, հիմա չկա։ Էդ մի փոքր տեղում արդեն 3 տուն չկա։ Ջահելությունը ապագան չի տեսնում էստեղ։ Աշխատանք չկա, հետաքրքրություն չկա, հիմնականում հողագործությունն է, իսկ հիմիկվա ջահելները դրանով չեն զբաղվում, ու գյուղը փլուզվում է էդպես»,- ասում է Գարիկ Օսիպյանը, որի 3 երեխաներն ապրում են մայրաքաղաքում։

Գարիկ Օսիպյանը Գարիկ Օսիպյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գյուղում հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում, թեեւ ոռոգման ջրի խնդիր ունեն։ Կրկին հայերով բնակեցնելուց հետո Սուբաթան գյուղը վերանվանել են Գեղաքար՝ կապելով այստեղ շահագործվող վարդագույն տուֆի հանքի հետ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Գեղաքար տանող ավտոբուս չկա, մոտակա գյուղը Խաչաղբյուրն է՝ 6-7 կմ հեռավորության վրա։ Ձմեռը Գեղաքարում խիստ է։ Պատահում է՝ մի քանի ամսով ճանապարհները փակվում են։ Ուսուցիչներն ասում են, որ նախապես ձմռան պաշար են կուտակում, որովհետեւ գյուղում խանութ չկա։

 

Խանութի շենքը 2002 թվականից հատկացրել են դպրոցին (դպրոցի հին շենքը քանդվել էր)։ Այստեղ միաժամանակ կարող է սովորել 40 աշակերտ, դասարանները 4-ն են, սանհանգույց չկա, շենքը նորոգման կարիք ունի։ Գեղաքարի դպրոցն այն եզակիներից է, որ ֆինանսական խնդիրներ չունի։ Դպրոցի պահպանման ծախսերից վարձատրում են աշխատողներին ու դեռ միջոցներ տնտեսում այլ կարիքների համար։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Մեր խնդիրն աշակերտ չունենալն է։ Շենքը հատկացվել է անհատույց օգտագործման իրավունքով։ Եթե իմանանք, որ դպրոցը կգոյատեւի, կսկսենք տանիքը վերանորոգել»,- ասում է տնօրենը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Դպրոցի գոյատեւման հույսերը կապում են գեղաքարցի երկու փոքրիկների հետ․ եթե մինչեւ սեպտեմբեր նրանք չհեռանան գյուղից, նոր ուսումնական տարում դպրոցը 3 աշակերտ կունենա։ Տնօրենն ասում է, որ եթե դպրոցը փակվի, իր եւ մյուս ընտանիքներն էլ կմտածեն Գեղաքարից հեռանալու մասին։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին