Գնալ թատրոն՝ գիրք կարդալու - Mediamax.am

exclusive
10015 դիտում

Գնալ թատրոն՝ գիրք կարդալու


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Գասպարյանը
Արմեն Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուտով Երեւանի կենտրոնում կբացվի «Զանգակ» գրատունը, որտեղ հաճախորդները կգան ոչ միայն գիրք գնելու, այլեւ ընթերցելու, գրականության մասին խոսելու, հեղինակների հետ հանդիպելու, գրքի «հոտը» զգալու։ 

 

Աշխարհում ընդունված են գրախանութները՝ մշակութային հաստատություններում։ Օպերային թատրոնում, օրինակ, առաջարկում են օպերային վերաբերող գրականություն, պատկերասրահներում ու թանգարաններում՝ կերպարվեստին առնչվող գրքեր։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երեւանում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի շենքում բացվող գրատանը կլինի գրականություն նաեւ թատրոնի մասին, բայց ոչ միայն։  

 

«Զանգակ»-ը ամերիկյան Barnes & Noble մոդելի առաջին գրախանութն է Հայաստանում։ Կլինեն գրենական պիտույքներ, խաղեր, հուշանվերներ, բայց առաջին պլանում գիրքն է։

 

 

«Մեր առջեւ խնդիր ենք դրել, որ հաճախորդին դիմավորի գիրքը։ Առաջին սրահում հայերեն եւ օտարալեզու բեսթսելերներն են, նոր հրատարակությունները։ Շարժական գրադարակներին զբոսաշրջիկների համար կլինեն մշակույթին, արվեստին վերաբերող գրքեր, ալբոմներ եւ այլն։ Մանկական բաժնում նորից առաջնայինը գիրքն է՝ ըստ տարիքի, ժանրի, բովանդակության։ Ամենահետաքրքիր հատվածը վերեւում է»,- ասում է գրատան տնօրեն Արմեն Գասպարյանն ու հրավիրում երկրորդ հարկ՝ ճեմասրահ։ Երկու դռներից մեկը տանում է թատրոնի դահլիճ, մյուսը՝ գրքերի սրահ։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռուսական դրամատիկական թատրոնի շենքը Երեւանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից է՝ նշանավոր ճարտարապետներ Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի եւ Գեւորգ Քոչարի նախագիծը։ 

 

 

Արմեն Գասպարյանն ասում է, որ փորձել են շենքի ճարտարապետությանը համահունչ ինտերիեր ստանալ։ Համագործակցում են երիտասարդ մասնագետների հետ, որոնք ծնվել են անկախության տարիներին ու արդեն իրենց ընկերություններն ունեն։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ճեմասրահի մի հատվածը հատկացրել են երեխաներին. սեղանների շուրջ հավաքվելու են, խաղեր խաղան։ Շարժական գրադարակները հնարավոր է  տեղափոխել ու տարածք ազատել միջոցառումների անցկացման համար։ Պատուհանագոգերն էլ որպես նստարան են օգտագործվելու։ Դռներով չառանձնացված վերջին հատվածում լուռ է լինելու։

 

«Մտնում ենք լեզուների ուսումնասիրության սրահ, որն ամենալուռն է լինելու։ Մարդը գալու է իր համակարգչով, նստի էստեղ, նայի «Մոսկվա» կինոթատրոնին կամ Աբովյան փողոցին ու աշխատի։ Եթե գիրք պետք լինի, կվերցնի, կուսումնասիրի։ Եթե մութ լինի, կա տեղային լուսավորություն»,- ներկայացնում է գրատան տնօրենը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երկրորդ հարկում հիմնականում գեղարվեստական գրքերն են՝ հայերեն եւ օտարալեզու։ Արմեն Գասպարյանն ասում է, որ «Զանգակ»-ում կարելի է գտնել Հայաստանում հրատարակված ու հրատարակվելիք գրքերը։ 

 

«Զտիչ գործիքներ, մոտեցումներ ունենալու ենք, բայց դրանք շատ քիչ են։ Եթե գրքի պոլիգրաֆիան չի համապատասխանում գոնե ամենաչնչին չափանիշներին, գուցե գրատանը չհայտնվի։ Այլապես ունենալու ենք գրքեր բոլոր հրատարակչություններից եւ անհատներից, լինելու են ներկրված գրքեր տարբեր լեզուներով»։

 

Արմեն Գասպարյանը Արմեն Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գրատունը նաեւ ամառային ընթերցասրահ ունի։ Առաջին հարկից կարելի է դուրս գալ պատշգամբ, մի բաժակ սուրճ կամ թեյ ըմպել ու գիրք կարդալ։ «Զանգակ»-ում փորձելու են նոր միջավայր ստեղծել, գրքի արժեքի ու կարեւորության մասին պատկերացումները փոխել. գրավիչ, հարմարավետ ու «շքեղ» կարող են լինել ոչ միայն բրենդային խանութները, այլեւ՝ գրատունը։  

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մի կարեւոր հարց, սակայն, դեռ լուծված չէ։ Գրախանութներում խորհրդատու-վաճառողի խնդիր կա։ Կան վաճառքի հմտություններին չտիրապետող գրքասեր մարդիկ եւ լավ վաճառողներ՝ առանց բավարար ընթերցողական բազայի։

 

«Հիմա ստիպված ենք ընտրել մարդկանց, որոնք կա՛մ վաճառքի փորձ ունեն, կա՛մ լավ ընթերցողներ են։ Վերապատրաստման երկու ճանապարհ ենք ընտրել. մասնագետների օգնությամբ զարգացնելու ենք վաճառքի հմտությունները, իսկ խորհրդատվական մասն ապահովելու համար դասընթացներ են լինելու, որոնք վարելու են գրականագետները, գրողները, այսպես ասած «ուժեղ ընթերցող գեղագետները», ովքեր անհրաժեշտ գիտելիքներով կլրացնեն բացերը։ Եռամսյակը մեկ թեստավորումներ ենք անցկացնելու, փորձելու ենք անել առավելագույնը, որ մեր խորհրդատվությունն արժեք ունենա»,- ասում է Արմեն Գասպարյանն ու գրատանն աշխատել ցանկացող խորհրդատու-վաճառողներին խնդրում իրենց կենսագրականն ուղարկել armen.gasparyan@book.am հասցեին։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Գրատունը բացվելու է հունիսին՝ նախապես հայտարարված ապրիլի փոխարեն։ Ուշացման պատճառը «թղթաբանությունն» ու «հին» Հայաստանից «նորի» անցումն էր։ 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին