exclusive
14482 դիտում

Մրցույթ՝ «Իմ տատիկը, իմ պապիկը»


Լուսանկարը` Simone Akgulian


Հաճախ ենք ասում, որ հայ հասարակությունը յուրահատուկ վերաբերմունք ունի տարեցների նկատմամբ: Մեծ հաշվով, դա այդպես է, սակայն վերջին տարիներին հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ տարեց մարդիկ, որոնք երեխաներ եւ թոռներ ունեն, ուշադրության պակաս են զգում, երբեմն էլ ցավալիորեն անտեսվում են:

Շարունակելով 2015 եւ 2016 թվականներին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ իրականացրած շարադրությունների մրցույթների շարքը, այս անգամ նախաձեռնում ենք «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթը:

Առաջարկում ենք թոռնիկներին գրել իրենց տատիկների, պապիկների մասին: Վստահ ենք, որ պապիկներին եւ տատիկներին չափազանց հաճելի կլինի կարդալ սիրող թոռնիկների խոսքը․այն, ինչը գուցե նրանց երբեք չեք ասել:

Մրցույթի պայմանները

- Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 40 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ ներկայացնելով շարադրություն «Իմ տատիկը, իմ պապիկը» թեմայով: Մասնակիցը կարող է գրել իր ցանկացած տատիկի կամ պապիկի մասին՝ ինչպես առանձին, այնպես էլ միասին:

- «Իմ տատիկը, իմ պապիկը» շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

- Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Մասնակիցները երաշխավորում են, որ շարադրությունը գրված է «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի համար եւ նախկինում հրապարակված չի եղել տպագիր մամուլում կամ օնլայն տիրույթում (կայքեր, սոցիալական մեդիա): Այս պայմանի խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

- Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

- Մրցույթը մեկնարկում է 2017 թ. սեպտեմբերի 11-ին եւ կտեւի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 25-ը, ժամը 16:00-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի ս.թ. հոկտեմբերի 2-ին: Պարգեւատրման արարողության մասին կհայտնվի լրացուցիչ:

- Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են www.Mediamax.am կայքի հատուկ «Իմ տատիկը, իմ պապիկը» բաժնում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

- Շարադրությունները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին` UN_Mediamax թեմայով (subject):

- Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի եւ մեծ չափի լուսանկարը (աշխատանքի հետ հրապարակման համար): Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:  

- Մրցույթի գլխավոր մրցանակն է դրամական պարգեւ՝ 400 000 ՀՀ դրամ:

- Երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները կստանան համապատասխանաբար 200 000 եւ 100 000 դրամ:

- Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին. https://www.facebook.com/Mediamax.am:

- Մրցույթի հաղթողներին կորոշի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am