Նաիրա Պետրոսյան. Իմ տատիկը - Mediamax.am

57474 դիտում

Նաիրա Պետրոսյան. Իմ տատիկը


Լուսանկարը`


Ես գիտեմ, որ բոլորս էլ սիրում ենք մեր տատիկներին ու պապիկներին, բայց իմ տատիկի նման խորագետ, կանացի, մաքրասեր, հայրենասեր, բարի ու շատ խիստ տատիկ, ոչ բոլորն ունեն: Ես գիտեմ, որ հիմա իմ տատին զգում է, որ ես նրա մասին եմ մտածում, ես գրում եմ այս շարադրությունը, որովհետև տատիկիս մասին կարող եմ անվերջ պատմել: Այն մարդը, որ կա՛մ այսօր, տատի՛ս շնորհիվ է:

 

Իմ տատիս միշտ ամեն հարցի վերաբերյալ ուներ իր հստակ դիրքորոշումը: Մինչև վերջին շունչը մտածում ու խնդրում էր Աստծուն, որ մեր Մասիսը հետ գա մեզ: Միշտ ասում էր,- Դուք ի՞նչ գիտեք, Րաֆֆի կարդացեք, որ ձեր երկրի պատմությունն իմանաք: Ամեն օր հիշում եմ տատիկիս խրատները ու հավատացեք, այդ խոսքերը ինձ միտ օգնում են ու դեռ կօգնեն կայացնել ճիշտ որոշումներ: Չեմ կարող խոսքով փոխանցել, ինչքան եմ ափսոսում, որ ավելի մեղմ չեմ եղել տատիս հետ, ավելի շատ ժամանակ չեմ անցկացրել: Իմ տատիս, իմ տատիս, ոնց եմ քեզ կարոտում, ինչքան ունեմ քո կարիքը, քո ծանր, ճիշտ խոսքի կարիքը: Ես տատիս երազիս տեսնում եմ, ոչ միշտ, միայն այն ժամանակ, երբ լուրջ խնդիր ունեմ: Իմ տատիս, համբուրում եմ քեզու շատ կարոտում: Հիմա գրում եմ քո մասին ու լացում, երևի որովհետև էս պահին քո ձայնն եմ հիշում, քո պատմությունները, ձեր գյուղի մասին, մեր երկրի պատմության մասին:  Ես շատ ուրախ եմ,որ քո հետ եմ ապրել ու իմ երջանկության համար, Աստծուն, քեզ եմ պարտական:

 

Ես քեզ շատ եմ սիրում, ներիր ինձ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին