Նունե Գրիգորյան. Իմ տատիկը - Mediamax.am

1739 դիտում

Նունե Գրիգորյան. Իմ տատիկը


Լուսանկարը`


1994 թիվն էր,  դեռ չէի ծնվել  տատիկս երկար  գանգուր  մազեր ուներ, տեսնողները հիանում էին,  մայրիկս ամեն անգամ տաքուն, ասում, բայց երազանքի պես փայփայում՝ աղջիկ ունենամ, մազերը տատիինը լինի, ու ծնվեցի ես՝ ժառանգելով տատիկիս մազերն ու ճակատը:

 

Հիմա, երբ ինչ-որ մեկից լսում եմ՝ գեղեցիկ մազեր ունես արտահայտությունը, ակամայից տատիկս է գալիս աչքիս առաջ:  Չնայած  փոքր էի, երբ մահացավ, դիմագծերը  մինչև այսօր թարմ են: Ու պտտում եմ ժամանակի անիվը, թերթում հին լուսանկարներն ու փորձում վերհիշել ամեն ինչ:  Լիքը դժվարություններ տեսած կինը ամեն անգամ կրկնում էր լավ է լինելու  ամեն ինչ չմտածե՛ք:  Հիշում եմ արցունքները, երբ ամեն անգամ սպասում էր, որ ուր որ է դրսում բնակվող երեխաները ներս կմտնեն: Ներս մտան, բայց ուշացած:

 

Խելացի կին էր, թվաբանական գործողությունները կատարում էր մեքենայից էլ արագ, իսկ կարդացած գրքերը  տասնյակների էր հասնում: Նրանից  անվերջ կարելի էր սովորել, բայց ցավոք ես չհասցրեցի: Մնացած հիշողություններս շատ աղոտ են: Փորձում եմ լարել մտքերս ու հիշել էլի ու էլի, որպեսզի ամոթով չմնամ, չասեն դու ոչինիչ չգիտես տատիկիդ մասին: 

 

Հիմա երբ որևէ տեղ տատիկ եմ տեսնում ակամայից  լցվում եմ բարությամբ: Հաճախ նախանձում եմ այն մարդկանց ովքեր անվերջ պատմում  են իրենց տատիկներից: Ինձ միայն մի բան է մնում ասել լավ պահեք իրենց:

 

ՀԳ. Չնայած որ ես էի ժառանգել Գայան տատիս  մազերը, թոռնիկներից ամենաշատը նա քույրիկիս էր սիրում: Թաքուն լացում էր այն դեպքում, երբ մայրիկս նախատում էր: Ես էլ կողքից նախանձում էի: Հիմա չկա տատիկս չկա նաև այդ նախանձը: Բայց կան այն խուճուճները, որոնք ամեն անգամ ինձ հիշեցնում են նրա մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին