Լիլիթ Օհանյան. Իմ տատիկը, իմ պապիկը - Mediamax.am

1243 դիտում

Լիլիթ Օհանյան. Իմ տատիկը, իմ պապիկը


Լուսանկարը`


- Էի՜ վեր կաց, ուշացար:

 

Աչքերս բացելուն պես տեսնում եմ տատիս կնճռոտած, բայց բարի ու գոհունակ դեմքը:) Ամեն առավոտ շտապում է առաջինն ինձ արթնացնի` ժամը 7-ին, որպեսզի միասին զբոսնենք մեր այգում, խոսենք անցած-գնացածի, եղած-չեղածի մասին: Սիրում է խոսել իմ չարաճճիություններից, դե ես էլ ուշադիր լսում, ու մեկ-մեկ էլ բարկանում էի ինձ վրա, թե ինչքա~ն եմ չարություններ արել, նեղացնելով տատիկիս... Երբ արդեն դպրոց գնալու ժամն է գալիս, հագնվում եմ, պատրաստվում, մեկ էլ տատս գալիս է սենյակ.

- Վա՜յ ,քոռանամ ես, բեր կարեմ շալվարդ, կմրսես (երևի բոլորի տատիկներն էլ անհանգստանում են իրենց թոռնիկների «պատռված» շալվարների համար):

 

- Է՜, լավ էլի տատի, հիմա մոդայա սենց:

 

- Վա՜յ, դրա մոդան որնա, դե բեր նասկիներդ էլ պատռենք))))

 

Պապիկս... պապիկիս ես երբեք չեմ տեսել, մահացել է ծնվելուցս մոտ 3 ամիս առաջ: Պատմում են, որ շատ է սպասել իր առաջին թոռան ծնվելուն: Անչափ համեստ, արդար ու աշխատասեր մարդ է եղել պապս: Ես երբեք չտեսա նրան, երբեք չլսեցի նրա արտասանած բարի վերջաբանով հեքիաթը: Ես չգրկեցի  նրան: Ես միայն հավերժորեն կարոտ մնացի  նրանից, որից միայն լուսանկարներ են մնացել, որոնց ամեն անգամ նայելիս աչքերիս մեջ նշմարվում են արցունքի սառը կաթիլներ: Եթե նա այսօր ողջ լիներ իմ երջանկությունը կկրկնապատկվեր: Տատս ու պապս  միասին կսկսեին խոսել իմ  «ՊԱՏՌԱԾ ՋԻՆՍԵՐԻ» մասին, ապագաիս...

 

Երանի ողջ լիներ  ու գեթ մի ակնթարթ տեսնեի այն լուսավոր մարդուն, որին ես պետք է պապ կոչեի: Իմ սրտի հեռավոր անկյունում մի մեծ կարոտ կա ծնված քեզնից, որը անվերջանալի պաշարներ ունի, այն գնալով մեծացել ու ստեղծել է մի ծով,որ անընդհատ հոսում է իմ ապագա  ու անընդհատ հիշեցնում քո  մասին:

 

Ես կարոտ եմ մնացել  պապի կարդացած հեքիաթին, կարոտեմ պապի խորհուրդների… Ես կարոտ եմ մնացել պապիս գնած պաղպաղակին: Հիշողությունների եմ կարոտ  քեզնից իմ չգտնված երազ: Քո մասին հիշողությունները իմ մոտ ավարտվել են դեռ չսկսված:

 

Տարիներ  են անցել  երկար ու ձիգ ու այդ տարիների ընթացքում ես միայն քեզ հետ խոսել եմ քո անխոս շիրիմի կողքին: Իմ կարոտը, հույզերն ու սերը ես միայն այդտեղ եմ կարողանում քեզ ասել: Միայն այդտեղ եմ զգում  քո շունչը իմ հավերժացած կարոտի ուժը:

 

Ես քեզ սիրում եմ իմ  չտեսնված երազ, ինձ  երկնքի պատնեշից լուսավորող բարի արև:

 

Իմ պա՜պ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին