Արթուր Ջանվելյան. Իմ պապը - Mediamax.am

2080 դիտում

Արթուր Ջանվելյան. Իմ պապը


Լուսանկարը`


Բարև Ձեզ, իմ անունը Արթուր է, ես ապրում եմ Կոթիում, այն գյուղում, որի տարածքը  ավարտվում է սահմանով: Ես իմ տատիկին ու պապիկին սիրում եմ այնպես՝ ինչպես ցանկացած թոռնիկ: Ես մանուկ հասակից նրանց հետ սար էի բարձրանում: Ես փոքր ժամանակից սիրում էի ձի հեծնել, որը նկաըել էր իմ պապը: Ամեն անգամ անտառից տուն գալիս կանչում էր ինձ և նստցնում ձիու վրա ու ման տալիս: Երբ ես ձիու վրա էի, նա մոռացության էր տալիս իր բոլոր հոգսերը ու ցավերը:  Իսկ մի քանի տարի անց, երբ դարձա դպրոցական, նրանց այցելում էի միայն արձակուրդներին: Բայց իմ հրաշքներով լի մանկությունը ավարտվեց այն ժամանակ, երբ ես ընդամենը վեց տարեկան էի: Կարծես իմ մեջ ինչ-որ բան փլուզվեց… Ես իմացա, որ իմ պապը մահացել է:

 

Ես միչև հիմա տատիս հետ բարձրանում եմ սար և գիշերում այն կտուրի տակ, որը պապս է կառուցել մահվանից ընդամենը մեկ տարի առաջ, բայց իմ մեջ մի բան դատարկ է, հիմա չկա այն զգացողությունը, որը կար մանուկ ժամանակ:

 

Ես հիմա մեկ ձիու փոխարեն ունեմ չորսը, բայց դրանցից ոչ մեկը չի կարող փոխարինել իմ մանկության ձիուն: Իմ պապը ունի տասնյոթ թոռ: Ես գրեթե բոլորից լսում եմ պատմություններ պապիս մասին, բարեբախտաբար, նրանց ավելի երկար ժամանակ էր տրված ծանոթ լինել պապիս հետ:

 

Ես հիշում եմ պապիս դեմքը՝ սպիտակ մազերով, խոշոր ու փոքր-ինչ ներս ընկած աչքերով, հային բնորոշ քթով ու լայն ժպինով:

 

Ես կյանքում չեմ մոռանա նրան և նրա բարի բնավորությունը:

 

Այս պատմությունը գրելուց առաջ ես մտածում էի, որ սա կլինի տատիս և պապիս մասին, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին