Գոհար Եփրեմյան. Իմ տատիկն ու իմ պապիկը - Mediamax.am

5566 դիտում

Գոհար Եփրեմյան. Իմ տատիկն ու իմ պապիկը


Լուսանկարը`


Հայ ընտանիքներն առանձնանում են իրենց հատուկ հարգանքով և սիրով դեպի տան մեծերը՝ տատիկներն ու պապիկները: Այդպիսին է նաև մեր ընտանիքը: Տատս՝ յուրահատուկ աշխուժության տեր կին է՝ հայ կնոջն հատուկ բարօրրությամբ ու մարդասիրությամբ: Պապս՝ ավելի խիստ ու չոր բնավորություն ունի: Նրանք կարծես լրացնում են մեկը մյուսին և միասին դառնում են հետաքրքիր համադրություն:

 

Մեծ է նրանց դերը մեր դաստիարակության գործում: Երբեմն ես նայում եմ տատիկիս խորշոմած ձեռքերին, որոնք ժամանակին եղել են նուրբ ու գեղեցիկ, և ակամայից սիրտս լցվում է աննկարագրելի հուզմունքով:

 

Իմ ծննդյան առաջին իսկ րոպեներից տատիկս եղել է իմ կողքին, ինձ գուրգուրել ու փայփայել է, ինձ համար երգել է, հեքիաթներ պատմել:

 

Ճիշտ է տատս չէ ինձ ծնել ու կերակրել մայրական կաթով, սակայն նա ինձ համար մոր դեր է կատարել: Նրա գրկում են թափվել թե երջանկության, թե տխրության արցունքներս: Շատ եմ սիրում տատիկիս գունազարդ գոգնոցը, քանի որ ամեն անգամ նրան տեսնելիս, ակնկալում եմ ինձ համար սպասվելիք քաղցրավենիք:

 

Միաժամանակ սիրում եմ նաև տատիկիս գլխաշորը, որի տակից երևում են նրա ճերմակած վարսերը, ինչը խորհրդանիշն է իր ապրած կյանքի ամեն մի վշտի ու տառապանքի: Ինձ համար թանկ են նաև պապիկիս բարի խորհուրդները, որի շնորհիվ ես մեծացել եմ մարդկային արժեքներին համապատասխան: Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում՝ գիտատեխնիկանկան դարաշրջանում: Երկիրը ծաղկում է ապրել: Շատ բան է փոխվել կյանքում՝ մարդկանց մտածելակերպը, ավանդույթներից շատերը: Սակայն մեր ընտանիքում շատ ավանդույթներ պահպանվել են տատիկիս ու պապիկիս շնորհիվ:

 

Հիշում եմ, թե տատիկս ինչպես էր բոլորին հավաքում իր կողքին՝ կրակի շուրջը և մեծ սիրով ու հիշողություններով պատմում հին ավանդույթների, ծեսերի, հարսանիքների և կրած հաղթանակների մասին: Ամենաշատն իմ մեջ տպավորվել է պսակադրության արարողությունը, քանի որ այն շարունակել են յոթ օր ու գիշեր:

 

Կյանքում երջանիկ եմ իմ տատիկ ու պապիկով և հպարտ, որ կրում եմ տատիկիս անունը՝ Գոհար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին