Ամփոփվել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի արդյունքները - Mediamax.am

9749 դիտում

Ամփոփվել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի արդյունքները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրը, ամփոփել են «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի արդյունքները:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 317 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

 

Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

 

Հաղթող է ճանաչվել Կարինա Մանուչարյանի շարադրությունը: Կարինա Մանուչարյանը կստանա դրամական պարգեւ՝ 400 000 ՀՀ դրամ:

 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Աղասի Հունանյանի շարադրությունը: Աղասի Հունանյանը կստանա դրամական պարգեւ՝ 200 000 ՀՀ դրամ:

 

Երրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Ադամյանի շարադրությունը: Անահիտ Ադամյանը կստանա դրամական պարգեւ՝ 100 000 դրամ:

 

Հաղթողների պարգեւատրումը կկայանա 2017թ. հոկտեմբերի 11-ին:

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին:

Մեր ընտրանին