Քամին ու մեծ երազանքներ որսացող փոքրիկ նորարարները - Mediamax.am

exclusive
17667 դիտում

Քամին ու մեծ երազանքներ որսացող փոքրիկ նորարարները


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսինե Ղարիբյանը
Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Բլագոդարնոյե համայնքում ուժեղ քամիները չեն դադարում անգամ շոգ ամռանը: Երբեմն դրանք նույնիսկ տանիքներ են տանում: Եթե մեծահասակները քամու առաջ փակում են դուռ ու պատուհան, երեխաները դուրս են գալիս քամի որսալու:

 

«Նայե~ք, բարձրացավ»,- բղավում է նա, ում օդապարուկը գետնից կտրվում է:

 

Օդապարուկը Բլագոդարնոյե գյուղի երեխաների վերջին ձեռքբերումներից է։ Իրենց ուսուցչի՝ ընկեր Հարությունյանի հետ քննարկել են ու հասկացել, որ քամին ոչ թե խնդիր, այլ հնարավորություն է, օրինակ, օդապարուկ թռցնելու։ Օդապարուկ պատրաստել սովորել են համացանցից։ Առաջին փորձն անհաջող էր՝ չթռավ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Էրեխեքին ժամանակակից ինքնաթիռի հեղինակներ համարվող Ռայթ եղբայրների օրինակը բերեցի՝ 100 անգամ ձախողվել են մինչեւ կարողացել են իրենց ինքնաթիռը 13 վայրկյան օդում պահել։ Էրեխեքն ասացին՝ եկեք մենք էլ չհուսահատվենք։ Ու ես զգացի, որ գցածս սերմերն աճում են. իրենք հասկացել են, որ ձախողումը պարտադիր է հաջողության հասնելու համար»,- ասում է Ռուդոլֆ Հարությունյանը, որը շուրջ երկու տարի առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով տեղափոխվել է Բլագոդարնոյե։

 

Օդապարուկը բիզնես-խմբակի քննարկումների ընթացքում ծնված գաղափարներից է։ Ռուդոլֆը երեխաներին սովորեցրել է խնդիրներին նայել այլ դիտանկյունից, որից թույլ կողմերը առավելություն են երեւում։

 

«Հենց ընկեր Հարությունյանն օդապարուկը սարքեց, սկսեցինք սիրել քամին»,- ասում է Սյուզաննան։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Շուրջ 200 բնակչություն ունեցող գյուղում խնդիրները շատ են։ Աշակերտները, թեկուզ տեսականորեն, փորձում են դրանց լուծում տալ, պատասխանատվությունը տեղական իշխանությունների կամ մեծահասակների վրա չեն գցում։ Բիզնես-խմբակի հերթական հանդիպմանը մշակում են գյուղի զարգացման հնգամյա ծրագիրը։ Առանձնացնում են համայնքի թույլ եւ ուժեղ կողմերը, հետո փորձում խնդիրներից օգուտ ստանալ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Տրանսպորտի խնդիրը կապված է ճանապարհների հետ։ Բոլորը մտածում են, որ իրենց մեքենաները կփչանան, դրա համար մեր գյուղ չեն գալիս-գնում։ Մտածեցինք, որ մեզ վրա կվերցնենք այդ պարտականությունը, կդառնանք վարորդ։ Նախ մի մարդու կապահովենք աշխատանքով, նաեւ գյուղը տրանսպորտ կունենա։ Հյուրերին կշրջենք գյուղով։ Երբ հոգնեն, ուզենան հանգստանալ, հաց կառաջարկենք, խանութ կբացենք»,-մի քանի րոպե տեւած քննարկման արդյունքներն են ներկայացնում մի խումբ աշակերտներ։

 

«Մեր ինչի՞ն է պետք գյուղը զարգացնել. կմեծանանք, կգնանք քաղաքում կապրենք»,-խորամանկ ժպիտով հարցնում է մյուս խմբի աղջիկներից մեկը. հարց, որ հավանաբար նախկինում նաեւ իրեն են տվել ու որի պատասխանն ինքն արդեն ունի։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Իսկ մյուս մարդիկ՞։ Երբ մենք մեծանանք ու գնանք քաղաք, այս գյուղում մնալու են մարդիկ, մենք կարող ենք ոչ միայն մեզ, այլեւ՝ նրանց համար աշխատել»։ «Կգնանք, քաղաքում լավ գործ կգտնենք, կգանք, գյուղը կզարգացնենք»,- իրար լրացնելով պատասխանում են։

 

Համայնքի զարգացման ծրագրերին քայլ առա քայլ են հասել։ Երկու տարի առաջ, երբ Ռուդոլֆը տեղափոխվեց Բլագոդարնոյե, կամ ինչպես ինքն է ասում՝ Շնորհակալ գյուղ, հինգ առարկա դասավանդելուն զուգահեռ (հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, հայրենագիտություն, հասարակագիտություն) սկսեց բիզնես-խմբակը։ Իր խնդիրը երեխաներին ոչ միայն ակադեմիական կրթություն տալն էր, այլեւ նրանց քաղաքացիական գիտակցությունը բարձրացնելը, օգնելը, որ հավատան սեփական ուժերին ու գործեն։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Սկսել ենք ամենափոքր ծրագրերից։ Մի օր էրեխեքի հետ գյուղում քայլում էինք, նկատեցինք, որ թղթի լիքը աղբ կա։ Էրեխեքն ասացին, որ խոզություն է, տեսնես՝ ով է թափել։ Ես առաջարկեցի օգտվել դրանից․ թղթերը հավաքենք, մակուլատուրա հանձնենք ու ստացված գումարով դպրոցի որեւէ խնդիր լուծենք։ Էրեխեքը համաձայնեցին։ Առաջին օրը հավաքեցին 20 կգ թուղթ։ Ընդամենը 1000 դրամ ստացանք, բայց կարողացանք դասարանի համար աղբաման գնել։ Դա էրեխեքին շատ ոգեւորեց։  Այդպես աղբն իրացնելով՝ կավճամաններ, քարտեզներ, դասարանային պիտույքներ գնեցինք։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Էրեխեքը չէին հավատում, որ կարող են հանձնել թուղթն ու դրա դիմաց գումար ստանալ։ Բայց երբ տեսան, որ շոշափելի ինչ-որ բան մտավ իրենց դասարան, ոգեւորությունը մեծացավ։ Ուսուցչի ու երեխաների միջեւ ամենակարեւորը կամուրջի կառուցումն է, որը հնարավոր է միայն վստահության շնորհիվ։ Երբ ասում ես՝ մենք կարող ենք այսինչ բանն անել եւ անում ենք, վստահությունը մեծանում է, շատ ոգեւորվում են»։

 

Ռուդոլֆը գործնականում համոզվել է՝ եթե երեխաները չեն մասնակցում կատարվող աշխատանքին, պատասխանատվություն չեն զգում, սրտացավ չեն լինում։ Որպեսզի ծրագրերը մնայուն դառնան, նաեւ նրանց է ներգրավվում։

 

Օրեր առաջ սեփական նախաձեռնությամբ 5-րդ եւ 6-րդ երկկոմպլեկտ դասարանի տղաները դպրոցի հարեւանությամբ ֆուտբոլի դաշտ սարքեցին: Մեկը տնից երկաթե խողովակներ բերեց, մյուսը՝ ցանց, աշխատանքային գործիքներ, երրորդը՝ մի խումբ ընկերներ:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ֆուտբոլ խաղալիս չէինք իմանում՝ որն է գիծը, գնդակը խաղից դուրս է, թե՝ չէ: Մտածեցինք ինքներս դաշտ սարքենք. ինչի՞ մեծերին անհանգստացնենք, իրենք իրենց գործով են զբաղվում։ Մեզ միայն իրենց թույլտվությունն էր պետք։ Մենք ուրիշների  հույսին չենք մնում»,- պատմում են տղաները։ Նրանցից երկուսը՝ Արմենն ու Արթուրը, որոշել են ֆուտբոլիստ դառնալ:

 

Ֆուտբոլի դաշտից ոգեւորված՝ բասկետբոլի զամբյուղ պատրաստեցին ու ամրացրին ծառին, բազկամարտի սեղան սարքեցին: Ասում են՝ հաջորդը ճոճանակն էր լինելու, բայց թույլ չեն տվել՝ վտանգավոր է, երեխաները կընկնեն:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Արմենն ասում է, որ ընկեր Հարությունյանի հետ ծանոթանալուց հետո կարողանում է «ավելի ուղիղ մտածել», նպատակ է դնում իր առջեւ ու հասնում դրան:

 

«Մինչ ընկեր Հարությունյանի գալը չէին մտածել ֆուտբոլի դաշտ սարքել: Իմ կարծիքով՝ չէին էլ մտածի,-խոսակցությանը խառնվում է Սյուզաննան: - Ես էլ ուզում եմ մեր հուշարձանի մոտ ծաղկանոց սարքել: Երեւի ամռանը կանեմ, որ դասերիս չխանգարի: Գիրք եմ վերցրել, որ կարդամ, թե ինչպես ծառ տնկել, ինչ պարարտանյութ տալ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուդոլֆն ասում է՝ կարեւոր է, որ երեխաներն իրենց տան մի շատ պարզ հարց՝ ինչպիսի՞ Բլագոդարնոյե են ուզում տեսնել հինգ տարի հետո ու քայլեր անեն դրան հասնելու համար։ Աշակերտներին ու նրանց ընտանիքներին ոգեւորելու համար արդյունավետ միջոց է գտել։

 

«Երբ սկսեցինք համայնքային ծրագրեր անել, երեխաները, չգիտակցելով իրենց արածի կարեւորությունը, ոգեւորությամբ աշխատում էին։ Այդ ոգեւորությունը պահելու ու բարձրացնելու համար սկսեցի մոտիվացիոն նամակներ ուղարկել իրենց տներ։ Գրում էի՝ շատ ապրես, ես տեսնում եմ, որ քո նման տղան կամ քո նման աղջիկն է այս գյուղի տերը, ես տեսնում եմ, որ գյուղի զարգացումը ոչ թե համայնքապետից, այլ՝ քեզնից է սկսվում։ Ու էրեխեքը տանը մեծ աջակցություն ստացան, որովհետեւ ծնողի համար շատ կարեւոր է երեխայի մասին հաճելի խոսքեր լսելը։ Իմ նկատմամբ ծնողների վստահությունն էլ աճեց։ Աշխատանքն ավելի հեշտանում ու երեխաների մոտիվացիան էլ ավելանում է, երբ ընտանիքում խորհուրդներ են տալիս, ոգեւորում են։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Երբ առաջին անգամ էրեխեքին ասացի՝ այս նամակը կտանեք տուն, վախենում էին, մտածում էին՝ վատ բան եմ գրել, լավ է՝ տուն չտանեն, որովհետեւ գրություն կամ զանգ ստանում են միայն բողոքի դեպքում։ Իսկ հիմա իրենք են ասում՝ բան չե՞ք տալիս, որ տանենք տուն»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուդոլֆն ասում է, որ երեխաների օգնությամբ սովորել է մեծ մտածել, մեծ են գաղափարներն ու ծրագրերը: «Երեխաները փոքր են, բայց իրենցից 3 անգամ մեծ երազանքների ու նպատակների մասին են խոսում։ Ես հենց դրա համար եմ եկել, որ իրենք մեծ մտածեն»։

 

Իսկ երեխաներն արդեն լուրջ ծրագրեր ունեն: Ոմանք մտածում են բրդի վերամշակմամբ զբաղվել, գուլպաներ կամ ձեռնոցներ գործել ու գյուղ եկած հյուրերին առաջարկել, տղաներից մեկը որոշել է իր սայլն ու պապի ձին օգտագործելով՝ ձի տաքսի առաջարկել գյուղի հյուրերին:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Բիզնես-խմբակին նաեւ ճագարաբուծության հնարավորություններն են քննարկել: Երբ ընկեր Հարությունյանը հստակ հաշվարկներով ցույց տվեց, որ երկու տարում երկու ճագարից կարելի է ստանալ 600-ը, երեխաները ոգեւորվեցին: Ռուդոլֆի աշակերտների մեծ մասը, անգամ՝ աղջիկները, սկսել են ճագարներ պահել:

 

«Արդեն 7 ճագար ունեմ: Բազմացնեմ, որ կվաճառեմ: Պետք է օրը 2 անգամ ջուրը փոխել, կարտոֆիլ, գազար տալ: Եթե իրենց շատ կերակրենք, բայց առանց ռեժիմի, էնքան չեն մեծանա, ինչքան եթե քիչ տանք, բայց՝ ռեժիմով: Իմ ճագարներն առավոտյան են ուտում ու 4-ի կողմերը: Եթե էսօր ուշանամ, հայրիկս կկերակրի»,- իր փորձով կիսվում է Նարեկը:

 

Ռուդոլֆը, սեփական փորձից գիտի՝ պետք չէ վախենալ, եթե 6-7-րդ դասարանի երեխաները կարողանում են բիզնես անել եւ մտածում են գումար վաստակելու մասին: Նրանք անում են այնպիսի աշխատանք, որը կրթություն է պահանջում: Եթե երեխան դպրոցից սկսած մտածի համայնքային զարգացման մասին, ուսանողական տարիներին արդեն կարող է ծրագրեր իրականացնել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուդոլֆը 22 տարեկան է։ ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում է սովորել, իսկ բիզնեսի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք է բերել ընտանիքում. պապը կոշիկի արտադրություն է ունեցել, հայրը տան առք ու վաճառքով է զբաղվում:

 

Երբ որոշվեց, որ դասավանդելու է Բլագոդարնոյե գյուղում, համացանցում փորձեց գտնել տեղեկություններ իրեն անծանոթ համայնքի մասին: Պարզվեց՝ գյուղն ունի մթերքի իրացման խնդիր: «Մտածեցի՝ ինչ լավ է, սա այն է, ինչ ես ուզում էի՝ խնդիրներով գյուղ։ Եթե գյուղացու եւ քաղաքի շուկայի միջեւ չկա կապող օղակ, ես կլինեմ այդ օղակը»:

 

Ռուդոլֆը նկատել է, որ Հայաստանի բոլոր գյուղերն ունեն հետաքրքիր մշակույթ. ով ուզում ես եղիր, եթե գործով չես ապացուցում ասածդ, քեզ չեն հավատա: Ու այդ պատճառով ոչինչ չխոստացավ։

 

Սկսեց 100 գրամ պանրի վաճառքից, հետո ծավալները մեծացրեց ու հիմա ամսական 1-1.5 տոննա պանիր են իրացնում: Աշխատում է Բլագոդարնոյեի եւ հարեւան երկու գյուղերի  գործարանների հետ, որոնք իրացման խնդիր ունեն, նաեւ՝ այն գյուղացիների հետ, որոնք ուզում են գործարան հիմնել, բայց չգիտեն՝ ինչպես, վախենում են ռիսկերից:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուդոլֆը նախ ուսումնասիրեց շուկան: Հասկացավ, որ խանութներում բարձր գնով վաճառում են պանրի տեսակներ, որոնք որակով զիջում են իրենց պանրին: Խանութներին առաջարկեց ավելի մատչելի գնով ու ալպիական մարգագետինների կաթից ստացվող պանիր: Գրանցվեց որպես անհատ ձեռներեց, լուծեց լիցենզիայի խնդրը, հիմա գյուղացիներից գնում ու Երեւանում, Աբովյանում, Էջմիածնում ու նաեւ Արարատի մարզում իրացնում է պանիրը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Գործը հաջողելու կարեւոր նախապայմանն այն է, որ իմ առաջնային նպատակը շահույթ ստանալը չէր, այլ՝ իրացման խնդիրը լուծելը։ Շաբաթ-կիրակի դրանով եմ զբաղվում: Շատ հաճախ մարդիկ տնից են պատվիրում, մեկ կամ կես կիլոգրամ են ուզում: Գյուղում կարող է չտան, ասեն՝ կես կիլոն ի՞նչ է։ Բայց ես չեմ ալարում, իրենց փոխարեն մանրացնում ու վաճառում եմ։ Սկզբում սպիտակ տոպրակների մեջ էինք դնում, հետ հասկացանք, որ ընդամենը մի քիչ ջանք է հարկավոր կարմիր կամ դեղին տոպրակի մեջ դնելու համար, որը գնորդին ավելի հաճելի է։ Ու դա էլ օգնեց վաճառքին։ Եթե նույնիսկ գյուղում համաձայն չէին լինում, ես իրենցից վերցնում էի սպիտակ տոպրակով, տանում, տանը փաթեթավորում էի»։

 

Մերուժան Ջանոյանը Կաթնառատի դպրոցի պատմության ուսուցիչն է, նաեւ պանրագործությամբ է զբաղվում: Սկզբում կաթ էր վաճառում, ինչը պակաս շահութաբեր է: Պանիրն էլ իրացնում էր Վանաձորում, բայց գումար կանոնավոր չէր ստանում: Հիմա երբեմն չի հասցնում նույնիսկ պահանջվող քանակն ապահովել։

 

«Ֆերմերային տնտեսություն ունենք շուրջ չորս տարի, բայց մեծածախ շուկա ապրանքատեսակները դուրս ենք բերում Ռուդոլֆի օգնությամբ։ Շատ մեծ աջակցություն է, քանի որ արդեն չենք մտածում իրացման շուկա գտնելու մասին։

 

Նպատակ ունեմ անասուններին ամռանը տանել սար, արոտավայրը լավն է, կաթի որակը բարձր է: Այդ նպատակով կաթի մեքենա եմ գնել, որ կաթը սարից բերենք, մշակենք: Հիմնականում երկու տեսակի է պանիրը՝ «Չանախ» ու «Լոռի»։ Ուզում ենք տեսականին ավելացնել։ Մեր գյուղացիներն էլ տեսնում են, որ եկամտաբեր է, իրենց արտադրանքն են փորձում դուրս բերել շուկա»:

 

Ալպիական մարգագետիններից ոչ միայն լավ կաթ, այլեւ համեղ մեղր է ստացվում։ Մի օր, երբ երեխաներն առաջարկեցին գնալ հարեւան գյուղ՝ Մեղվահովիտ, Ռուդոլֆի միտքը պայծառացավ․«Բնությունն ինքն է տվել բրենդը։ Միայն գյուղի անունը բավարար է, որ ձեր մեղրը վաճառվի»։ Ու սկսեց գյուղացիների հետ քննարկել իրացման խնդրի պատճառները։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Իրենք փորձում էին մեղրը վաճառել միայն իրենց գյուղում, բայց եթե դու ունես 2 տոննա մեղր, իսկ գյուղում ապրում է 50 ընտանիք, անհնար է այդքանը վաճառել։ Երկրորդ, մեղրը տարբեր տարաների մեջ էին լցնում, օրինակ՝ ոլոռի։ Եթե նույնիսկ մեղրը լավն է, այդ տարաները գնորդի մոտ միանգամից հակակրանք են առաջացնում։ Երրորդ, էստեղի մեղրը ո՛չ անուն ուներ, ո՛չ բրենդ, ո՛չ լոգո»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Խնդիրները վերհանելուց հետո սկսեցին դրանց լուծման տարբերակներ փնտրել։ Պանրի իրացման հաջողված փորձից հասկացել էին, որ լուծում հաստատ կա։ Ռուդոլֆն ընկերոջ օգնությամբ պատրաստեց լոգոտիպը, բացատրական թերթիկը, թե ինչ ծաղիկներից է պատրաստված մեղրը, նաեւ՝ ստերիլ տարաներ բերեց։ Գյուղացիները, որոնք ցանկանում են՝ իրենց մեղրը դուրս գա շուկա, պետք է երկու պարտադիր պայման բավարարեն՝ մեղվին շաքարով չկերակրել ու մեղրը լցնել այդ տարաների մեջ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Մեղվահովիտ» բրենդի ներքո ներկայացված է 4 գյուղի՝ Բլագոդարնոյեի, Կաթնառատի, Մեղվահովիտի եւ Նորամուտի բազմատեսակ ծաղիկներից պատրաստված մեղրը։ Մեկ ամսում 300 կգ մեղր վաճառվեց, գնորդներ ունեն նաեւ Ռուսաստանից ու Ավստրիայից։ Հիմնականում պատվիրում են ֆեյսբուքով, ստանում՝ փոստով։ Պահանջարկ էլի կա, բայց մեղրը սպառվել է։ Սպասում են նոր մեղրաքամի։

 

Պանիրը, մեղրն ու քամին դառնալու են Բլագոդարնոյե գյուղի բրենդը։ Այդ նպատակով նախատեսում են փառատոներ անցկացնել ու հյուրեր հրավիրել՝ մասնակցելու մեղրաքամին, պաքոսին՝ խոտքաղին, օդապարուկների պատրաստմանը։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ռուդոլֆին մոտիվացնում են իր աշակերտները՝ նորարար, ստեղծագործող ու պայծառ գաղափարներով։ Նաեւ ցանկանում է Հայաստանում տեսնել զարգացած գյուղեր. ոչ թե տանջված գյուղացիներ, այլ իրենց աշխատանքից գոհ եւ ուրախ ֆերմերներ։

 

Որոշել է՝ երեք ամիս հետո, երբ ծրագիրն ավարտվի ու վերադառնա Երեւան, Բլագոդարնոյե գյուղի հետ կապն անպայման պահելու է, շարունակելու է գյուղացիներին աջակցել, որ իրացնեն մեղրն ու կաթնամթերքը, ամբողջ ներուժն ու ծանոթություններն ուղղելու է արդեն հարազատ գյուղի զարգացմանը։ Բլագոդարնոյեից հեռանալու մասին երեխաների հետ չի խոսում, ասում է՝ ողբերգություն չէ, բնական ընթացք է։

 

«Ես չեմ եկել ամբողջ կյանքում իրենց հետ լինելու համար։ Ես եկել եմ գյուղ, որ մի օր գնամ, որ էրեխեքն առանց ինձ էլ կարողանան գյուղի զարգացումն ապահովել։  Ես եկել եմ իմ գործով ճանապարհներ ցույց տալու, որ իրենք մոռանան իմ արածը, մտածեն, թե էլ ինչ ուղղություններ կան, որ կարող են զարգացնել»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ծրագրերի մասին խոսելու համար Ռուդոլֆն ու աշակերտները հաճախ բարձրանում են գյուղի փոքրիկ սարը։ Երբեմն իրենց հետ տանում են Բլագոդարնոյե եկած հյուրերին, որոնց նկատմամբ անչափ հոգատար են։ Տղաներից մեկը ձեռքիցս բռնած օգնում է սարը բարձրանալ, մյուսը բաճկոնը հանում, դնում է քարին, որին պիտի նստեմ, աղջիկները գունավոր ռեզիններից իրենց գործած թեւնոցներն են նվիրում։ Հետո պատմում են ծրագրերի մասին, ներկայացնում մեղրը, հյուրասիրում։

Լուսինե Ղարիբյանը Լուսինե Ղարիբյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

«Ես ու Արմենն էլ ենք ուզում մեղու պահել, բազմացնել։ Ինչքան շատ մեղր ունենանք, ընկեր Հարությունյանին կասենք, բանկաները կտա, կվաճառենք։ Շատ լավ նվեր է․ բոնբոնյերկայի կամ պլիտկայի փոխարեն կարող եք մեղր տանել»,- առաջարկում է Արթուրը։  «Սա ձեր գյուղի բրենդն է, կարող եք վաճառել, պարտադիր չի ես ձեզ հետ լինեմ»,- ոգեւորում է Ռուդոլֆը։

 

Սարից իջնելիս տղաները քննարկում ու ընկեր Հարությունյանի հետ կիսվում են նոր գաղափարով։ Որոշել են իրենց արտադրած մեղրը վաճառելիս՝ գնորդին մի կապ ուրց նվիրել․«Եթե մի քանի հոգի նույն մեղրից առաջարկի, իսկ մենք նաեւ ուրց նվիրենք, մերը կգնեն»։ 

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան (հատուկ Մեդիամաքսի համար)

 

Նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին