Հայաստանի ապագան կերտվում է դասարան առ դասարան - Mediamax.am

8928 դիտում

Հայաստանի ապագան կերտվում է դասարան առ դասարան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արշալույս Ամսիհը
Արշալույս Ամսիհը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Սարգսյանը եւ Արայիկ Հարությունյանը
Արմեն Սարգսյանը եւ Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Ստեփանյանը
Արա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկու տարի առաջ 28 երիտասարդ մեկնեց Հայաստանի տարբեր մարզեր, որպեսզի մի քանի հազար երեխա կարողանա օգտվել կրթության հավասարության եւ հասանելիության իրավունքից: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդները «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով աշխատել են այն համայնքներում, որտեղ ուսուցիչների թափուր հաստիքը երբեմն տարիներով չի լրացվում:

 

«Նրանց մոտիվացնողը սերն է իրենց երկրի հանդեպ եւ համոզմունք, որ կարող են ինչ-որ բան փոխել դեպի լավը: Նրանք հասկանում են, որ մեր երկրի պայծառ ապագան սկսվում է դասարանից: Մեր կարգախոսն է՝ «Կերտում ենք Հայաստանի ապագան՝ դասարան առ դասարան»: Մեր մասնակիցները գյուղական համայնքներին բերում են ոչ միայն կրթական հնարավորությունները, այլեւ նոր կյանք, նոր շունչ, որի պակասը շատ է զգացվում»,- ասում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը:

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

28 երիտասարդներն այսուհետ Կրթության հավասարության դեսպաններ են: Նրանք ավարտել են ծրագիրը, բայց իրենց կուտակած փորձով ու խնդիրներին քաջատեղյակ լինելով՝ շարունակելու են իրենց առաքելությունը:

 

Հունիսի 5-ին Հայ-ռուսական համալսարանում ավարտական պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այլ պաշտոնյաներ:

 

«Այս երկրում կրթությունը եւ կրթական համակարգը պետք է լինի համաչափ: Տաղանդները արվեստում, գիտության մեջ, սպորտում չեն ծնվում միայն Երեւանում ու Երեւանի կենտրոնում, այլ գյուղերում, քաղաքներում եւ շատ հաճախ՝ ամենահեռավոր գյուղերում: Այստեղ է, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն իր շատ կարեւոր գործն է անում՝ կրթությունը տանելով հեռավոր անկյուններ, մեր տաղանդավոր երեխաներին, որոնք, ցավոք սրտի, դեռեւս այդ հնարավորությունը չունեն»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը եւ Արայիկ Հարությունյանը Արմեն Սարգսյանը եւ Արայիկ Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը խոստովանել է, որ անցյալ տարվա ընտրություններից հետո, երբ չհաջողվեց պատգամավոր դառնալ, որոշել էր թողնել քաղաքականությունն ու դիմել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին:

 

««Դասավանդի՛ր, Հայաստան»-ի արածն այն է, ինչ դավանում է նոր կառավարությունը.  կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, այլ ոչ թե քչերին: Այդ միջավայրը մենք պետք է ստեղծենք Հայաստանի բոլոր դպրոցներում: Դա անում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համեմատաբար փոքր խմբով, դա անելու է նաեւ ՀՀ կառավարությունը», - ասել է նա:

 

«Շնորհակալություն այս ծրագրի մասը լինելու, ձեր պատրաստակամության, ձեր տաղանդի, բաց լինելու, առատաձեռնության համար: Ցանկանում եմ, որ դուք շարունակեք տարբեր կարգավիճակներում ոգեշնչել հաջորդ սերնդին, որ դառնան իրենց կյանքի ճարտարապետն ու աշխարհն ավելի լավը դարձնեն»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի  նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

 

Գիտելիքից բացի երիտասարդ ուսուցիչներն օգնում են երեխաներին բացահայտել կարողությունները, մտածել ու խոսել երազանքների մասին, քայլեր անել դրանց հասնելու համար: Երբեմն շատ հեռավոր ու կարիքավոր գյուղական համայնքներում նրանք դառնում են շարժից ուժ, օրինակ, որին երեխաները ձգտում են նմանվել, ստեղծում են ուսուցչի նոր կերպար, որը դասերից հետո կարող է պայուսակը թողնել խոտերի վրա ու երեխաների հետ գնդակ խաղալ:

 

24-ամյա Արշալույս Ամսիհը Լիբանանի պետական համալսարանն ավարտելուց հետո եկել է Հայաստան ու «գործուղվել» Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղ: Ասում է՝ դժվարություններ եղել են, բայց համայնքն ու աշակերտներն օգնել են, ուժ տվել:

Արշալույս Ամսիհը Արշալույս Ամսիհը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ամեն երեխա իրավունք ունի հավասար կրթություն ստանալու՝ անկախ բնակության վարից: Այդ նպատակն է, որ ինձ օգնել է այս երկու տարում գոյատեւել, որովհետեւ շատ դժվարությունների եմ հանդիպել: Գյուղի բնակիչները անընդհատ ասում էին, որ իմ նմանների կարիքն ունեն: Մյուս կողմից էրեխեքի հարգանքը, իրենք միշտ նկատում են, որ դու շատ երկար ճանապարհ ես անցել, հասել ես էստեղ, ու իրենք չեն թողնում, որ դու երբեք ափսոսես դրա համար»:

 

Արշալույսը Հայաստանից հեռանալու նպատակ չունի: Դեռ չգիտի, թե ինչով է զբաղվելու, բայց բոլոր ջանքերն ուղղելու է արդեն հարազատ դարձած սահմանամերձ գյուղին:

 

Երկու տարի առաջ Արա Ստեփանյանը դժվարություններով, փորձություններով ու հիասթափություններով սկսեց իր առաքելությունը: Ծրագիրն ավարտում է ուսուցչի աշխատանքը շարունակելու հստակ որոշմամբ:

Արա Ստեփանյանը Արա Ստեփանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս երկու տարում հասկացա շատ կարեւոր մի բան, որ այսօրվա երեխաներն ունեն շատ լուրջ պոտենցիալ, որը պետք է զարգացնել, բացել, որովհետեւ նրանք շատ բաներ գիտեն, բայց չեն կարողանում արդյունավետ օգտագործել: Իմ ամենամեծ ձեռքբերումը երեխաներն են, որոնց համար աշխատել եմ»,- ասում է Արմավիրի մարզի Արաքս գյուղի դպրոցի նախկին ուսուցիչը:

 

Շրջանավարտ ուսուցիչներից մի քանիսը հանդիսավոր արարողությանը եկել էին իրենց աշակերտների հետ: Նրանք ներկայացնում էին արտադասարանական խմբակների ժամանակ սովորածն ու իրականացրած ծրագրերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քարերից տարբեր իրեր ենք պատրաստում՝մոմակալ, ծաղկաման, գրչաման: Քանի դեռ մեր դասատուները չէին ասել, մտքովս չէր անցում, որ կարելի է քարից էսպիսի բաներ սարքել: Սկսեցինք սարքել, որպեսզի տեսնենք մեր մտքի թռիչքը»,- ասում է Լոռու Ուրասար համայնքի դպրոցի աշակերտ Էրիկը: Ուրասարում միաժամանակ 3 ուսուցիչ էր դասավանդում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավելի քանի մեկ տարի «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ Մեդիամաքսը հատուկ նախագծով ներկայացնում են ծրագրի մասնակից ուսուցիչների պատմությունները: Նախագծի որոշ լուսանկարներ ցուցադրվել են երեկոյի ընթացում:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին