100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Դովիման փղերի հետ» - Mediamax.am

1960 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Դովիման փղերի հետ»


«Դովիման փղերի հետ»
«Դովիման փղերի հետ»

Լուսանկարը` Ռիչարդ Ավեդոն


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Ռիչարդ Ավեդոն՝ «Դովիման փղերի հետ»

 

Փարիզ, 1955 թվական

 

Երբ մոտ կես դար առաջ Dior ապրանքանիշի աշուն/ձմեռ 1955 նոր հավաքածուի գովազդի համար լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնը Փարիզի Cirque d'Hiver կրկեսում լուսանկարեց  50-ականների սուպերմոդել Դովիմային Harper's Bazar ամսագրի համար՝ երկուսն էլ արդեն բավականին հայտնի էին:

 

Դովիման աշխարհի ամենապահանջված մոդելներից էր՝ առաջինը, ում «սուպերմոդել» անվանեցին, Ռիչարդը՝ կայացած ու հայտնի ֆեշն-լուսանկարիչ, ով աշխատում էր Vogue, Life, Look եւ այլ հեղինակավոր ամսագրերի համար:

 

Լուսանկարում Դովիման կրում է Dior ապրանքանիշի առաջին երեկոյան զգեստը, որի դիզայնի հեղինակն այն ժամանակ դեռեւս անհայտ 19-ամյա Իվ Սեն Լորանն էր:

 

Լուսանկարը համարվում է նորաձեւության աշխարհի ամենախորհրդանշականներից  մեկը: Արվեստի բազմաթիվ քննադատներ առ այսօր վիճում են, թե ո՞րն էր իրականում Ավեդոնի լուսանկարի միջոցով արված հաղորդագրությունը: Վարկածներից մեկի համաձայն, երիտասարդ Դովիմայի ու իմաստուն եւ տխուր փղերի համադրության միջոցով հեղինակը ցանկացել էր ցույց տալ կյանքի կարճաժամկետությունը: 

 

Մինչ Ավենդոնը մոդելներին լուսանկարում էին ստատիկ դիրքերով՝ ստուդիայում, ընդգծելով միայն զգեստոը: Իսկ Ռիչարդը նախընտրում էր աշխատել անսովոր վայրերում՝ լուսանկարի միջոցով փոխանցելով շարժումը, կյանքի ռիթմը: Հենց նրա շնորհիվ փոխվեց զգեստի վերաբերյալ ստեղծված կարծրատիպը՝ միայն զգեստը չէ, որ ներկայացնում է մարդուն՝ մարդն է շունչ տալիս զգեստին:

 

«Դովիման՝ փղերի հետ» լուսանկարի բնօրինակը 2010 թվականին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 1 մլն 150 հազար դոլարով:

 

Time ամսագիր

Պատրաստեց Լենա Գեւորգյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին