100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Հերոսական պարտիզանը» - Mediamax.am

6205 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ «Հերոսական պարտիզանը»


Չե Գեւարան
Չե Գեւարան

Լուսանկարը` Ալբերտո Կորդա

Լուսանկարը` Ալբերտո Կորդա

Լուսանկարը` Ալբերտո Կորդա


Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

 

Ալբերտո Կորդա` «Հերոսական պարտիզանը»

Հավանա, 1960 թվական

 

Կուբացի լուսանկարիչ Ալբերտո Կորդան լուսանկարել է արգենտինացի հեղափոխական Էրնեստո Չե Գեւարային 1960 թվականի մարտի 5-ին՝ պայթյունի հետեւանքով «Լյա Կուվր» նավի զոհերի հիշատակին կազմակերպված սգո հանրահավաքի ընթացքում: Այդ ժամանակ Էրնեստոն Կուբայի արդյունաբերության նախարարն էր, իսկ Կորդան՝ Ֆիդել Կաստրոյի պաշտոնական լուսանկարիչը: Ֆիդել Կաստրոն լուսանկարում պատկերված է ձախից:

Լուսանկարը` Ալբերտո Կորդա

Մարտի 5-ին Կաստրոն ելույթ ունեցավ հանրահավաքի ժամանակ ու պայթյունի մեջ մեղադրեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը: Կորդան ուշադրությամբ հետեւում էր Կաստրոյին, բայց  հանկարծ իր տեսադաշտում հայտնվեց Չէ Գեւարան ու Կորդան լուսանկարեց նրան՝ կատարելով ընդամենը երկու կադր:

Լուսանկարը` Ալբերտո Կորդա

Կորդան նկարում էր Leica M2 խցիկով: Չեի բերետի վրա երեւում է Խոսե Մարտիի անվան աստղը, որը խորհրդանշում էր իր՝ կոմանդանտե (հրամանատար) լինելը: Այդ աստղն ու տիտղոսը Չե Գեւարան ստացել էր 1957 թվականին Ֆիդել Կաստրոյից:

 

Այդ ժամանակ լուսանկարը չտպագրվեց, իսկ Չեի մահվանից հետո իսկական խորհրդանիշ դարձավ: Հետագայում հենց այս լուսանկարը դարձավ աշխարհում տեղի ունեցող ամենատարբեր ցույցերի, բողոքի ակցիաների, հանրահավաքների խորհրդանիշը: Լուսանկարը բազմիցս օգտագործվել է նաեւ արվեստում:

 

Կորդան երբեւէ չի բարձրացրել հեղինակային իրավունքների հարցը՝ համարելով, որ նկարը հասարակության սեփականությունն է: Միայն երբ լուսանկարն օգտագործվեց Smirnoff օղին գովազդելու համար՝ Կորդան դատարան դիմեց, պատճառաբանելով, որ չի ցանկանում, որ իր լուսանկարը կոմերցիոն նպատակով օգտագործվի: Դատավարության արդյունքում ստացված գումարը Կորդան փոխանցեց Կուբայի առողջապահական կազմակերպությանը:

 

Time ամսագիր

Պատրաստեց Լենա Գեւորգյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին