Անկարան Մոսկվայից բացատրություն է պահանջել - Mediamax.am

6448 դիտում

Անկարան Մոսկվայից բացատրություն է պահանջել


Լուսանկարը` REUTERS


Թուրքիայի իշխանություններն Անկարայում Ռուսաստանի դեսպանից պահանջել են բացատրել, թե ինչպե՞ս է ռուսական օդանավը հայտնվել Թուրքիայի օդային տարածքում:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը:

 

Թուրքիան գործի է դրել երկու F-16 կործանիչներ՝ ռուսական օդանավը վերահսկելու համար:

 

Ավելի վաղը թուրքական կառավարությունը դատապարտել էր սիրիական հակամարտությունում Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ հօգուտ Ասադի իշխանության պահպանման:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի գործողությունները որակել էր որպես սխալ, որն էլ ավելի կմեծացնի Ռուսաստանի մեկուսացումը:  

 

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանն օդային հարվածներ է  հասցնում Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին՝ ընդառաջ գնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքին: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին