Ռուսական A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է - Mediamax.am

18140 դիտում

Ռուսական A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է


Լուսանկարը` http://sputniknews-uz.com/


Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական A321 օդանավի կործանման պատճառը ահաբեկչությունն է:

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին մոտ կայացած խորհրդակցության ժամանակ այսօր հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

 

«Կարելի է ասել, որ դա ահաբեկչություն է եղել»,- ասել է Բորտնիկովը, փոխանցում է Vesti.ru-ն:

 

Նրա խոսքով՝ օդանավի վրա գործել է արտասահմանյան արտադրության ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ունեցել է 1500 կգ տրոտիլ հզորություն:

 

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ահաբեկչության հետ առնչություն ունեցող ահաբեկիչներին կգտնի մոլորակի ցանկացած կետում եւ կպատժի: Նրա խոսքով՝ ամբողջ պատասխանատվությունը կրելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն աջակցություն տրամադրել ահաբեկիչներին:

 

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը՝ ահաբեկիչներին հայտնաբերելու եւ պատժելու հարցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին