Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են սկսել - Mediamax.am

20722 դիտում

Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժություններ են սկսել


Լուսանկարը` REUTERS


Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի զինված ուժերը փետրվարի 15-ին սկսել են համատեղ հնգօրյա զորավարժությունները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Press-TV հեռուստաալիքը, Սաուդյան Արաբիայի կողմից զորավարժություններին մասնակցում են վեց F-15 կործանիչներ:

 

Թուրքական կողմը պնդում է, որ Կոնյա նահանգում տեղի ունեցող զորավարժությունները նախօրոք ծրագրավորված էին:

 

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն դեռ շաբաթ օրը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ներկայացուցիչները ժամանել են թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա:

 

Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան Սիրիայի տարածքում ցամաքային գործողության անցկացման կողմնակից են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին