Չավուշողլուն Լավրովին հրավիրել է «կյանքն Անթալիայում անցկացնել» - Mediamax.am

18898 դիտում

Չավուշողլուն Լավրովին հրավիրել է «կյանքն Անթալիայում անցկացնել»


Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ Անկարան աջակցում է «Իսլամական պետության» խմբավորմանը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այդ մասին ասել է Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին Վիեննայում:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում մայիսի 17-ին հայտարարել էր, որ Թուրքիայից դեպի Սիրիա կարող են մաքսանենգ ապրանքներ տեղափոխվել՝ գրոհայինների համար:

 

«Դուք լուրջ դիվանագետ եք, ամենափորձառուներից մեկը, - դիմել է Չավոիշողլուն Լավրովին: - Կարծում եմ, Դուք չպետք է լուրջ ընդունեք նման մտացածին բաները: Մեր նախագահը հստակ հայտարարել է, որ եթե ԻՊ-ին մատակարարելուն Թուրքիայի մասնակցության գոնե չնչին ապացույցներ լինեն, նա պատրաստ է հրաժարական տալ: Ես էլ կկրկնեմ, որ ինքս էլ պատրաստ եմ հրաժարվել պաշտոնիցս, եթե դուք ապացուցեք դա: Եթե ոչ, ապա ես Ձեզ հրավիրում եմ Ձեր ողջ կյանքը Անթալիայում անցկացնել՝ որպես մեր հյուր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին