91107 դիտում

Հիլարի Քլինթոնն ապացուցել է, որ իր ուժերն տեղում են


Հիլարի Քլինթոնը
Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` REUTERS


ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հերքել է իր մրցակից Դոնալդ Թրամփի պնդումները իր վատ առողջական վիճակի մասին:

Օգոստոսի 22-ին Հիլարի Քլինթոնը հյուրընկալվել էր ABC հեռուստաընկերության Jimmy Kimmel Live ծրագրին:

Նա հաղորդավար Ջիմի Քիմելին առաջարկել ստուգել իր զարկերակը եւ համոզվել, որ «ինքը կենդանի է»:

Հիլարի Քլինթոնը տարակուսել է, թե ինչու են Թրամփն ու իր թիմը լուրեր տարածում իր առողջական վիճակի մասին:



Այնուհետեւ Ջիմի Քիմելն առաջարկել է Քլինթոնին բացել թթու դրված բանջարեղենի բանկան, որպեսզի բոլորը հավոզվեն, որ ինքն ունի բավականաչափ ուժ, ինչը ԱՄՆ նախկին պետքարտուղարը հաջողությամբ արել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am