Իտալիայի երկրաշարժը առնվազն 14 մարդու կյանք է խլել - Mediamax.am

128800 դիտում

Իտալիայի երկրաշարժը առնվազն 14 մարդու կյանք է խլել


Լուսանկարը` REUTERS


Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը առնվազն 14 մարդու կյանք է խլել, հաղորդում է La Reppublica-ն:

6,0 բալ ուժգնությամբ առաջին ցնցումը գրանցվել է ժամը 03:36-ին, որին հաջորդել է 5,4 բալ ուժգնությամբ երկրորդ ցնցումը:

 

Երկրաշարժը տեղի է ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Իշխանությունները հաղորդում են, որ փլատակների տակ շարունակում են մարդիկ մնալ:

 

Էապես վնասվել են ենթակառուցվածքները՝ ճանապարհները, կամուրջները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին