Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը ցանկանում է ստանալ Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազան, գրում է ֆրանսիական Le Point-ը ամսագիրը «Պուտինը կրկին սադրում է Օբամային» հոդվածում:
«Ռուսները ակնհայտորեն կցանկանային ստանալ Թուրքիայում գտնվող հենակետը, իսկ ավելի կոնկրետ՝ սիրիական սահմանից 100կմ հեռավորության վրա տեղակայված ՆԱՏՕ-ի Ինջիրլիք բազան: Տվյալ պահին ԱՄՆ-ն օգտագործում է այն Սիրիայում հարվածներ հասցնելու նպատակով: Բացի այդ, այն ռազմավարական դեր ունի արեւելքից բխող վտանգին հակազդելու գործում. այնտեղ գտնվում են շուրջ 50 միջուկային հրթիռներ:
Ինչպես նշեց մի ռուս սենատոր, Մոսկվային պակասում է միայն Էրդողանի
համաձայնությունը, որպեսզի Թուրքիայում Ռուսաստանն անի նույնը, ինչ արվել է Իրանում՝ ավելի մոտ տարածությունից Սիրիային հարվածներ հասցնել:
Ամենասարսափելին այն է, որ նա կարող է իրավացի գտնվել եւ մենք կտեսնենք ռուսական ինքնաթիռները ՆԱՏՕ-ի բազայում: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունների համաձայն, Ինջիրլիք բազան գտնվում է երկու երկրների կառավարման ներքո: Անկարան իրավունք ունի սահմանափակել ամերիկյան ինքնաթիռների քանակը եւ նրանց կողմից իրականացվող առաքելությունները: Վերջերս Թուրքիայի նախագահը կտրուկ քայլ կատարեց Ռուսաստանի հետ մերձեցման գործում եւ այժմ ամերիկացիներին շանտաժի է ենթարկում՝ Գյուլենին արտահանձնմանը հասնելու նպատակով: Այդ պատճառով նա իսկապես կարող է նման նվեր մատուցել Պուտինին եւ դրանով իսկ կրկին նվաստացնել Օբամային», - ասված է հոդվածում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: