Գալակտիկաները «ծնվելու» պահին կանաչ են եղել - Mediamax.am

7296 դիտում

Գալակտիկաները «ծնվելու» պահին կանաչ են եղել


Լուսանկարը` https://cdn3.img.sputniknews.com/

Լուսանկարը` https://www.sciencenews.org


Վաղ տիեզերքի գալակտիկաները հիմնականում միայն կանաչ լույս են առաքել, պարզել են ամերիկացի հետազոտողները:

Այս հանգամանքը դրանց առանձնահատուկ է դարձնում մյուս` մինչ այժմ հայտնի գալակտիկաներից, որոնց առաքած լույսի գունային սպեկտրն ավելի բազմազան է:

 

Ինչպես հաղորդում է Sciencenews-ը, այս մասին հետազոտողները հայտնել են Ամերիկյան աստղագիտական ընկերության համաժողովի ժամանակ:

Լուսանկարը` https://www.sciencenews.org

Որոշ մոտակա գալակտիկաներ եւ միգամածություններ մինչ այժմ էլ մի փոքր առաքում են այդ երանգից: Ի տարբերություն դրանց, ամերիկացի գիտնականների հետազոտած վաղ գալակտիկաները, որոնք երեւում են այնպիսին, ինչպիսին եղել են մոտ 11 միլիարդ տարի առաջ, երկու անգամ ավելի շատ են կանաչ լույս առաքել: Այս հետազոտության ընթացքում ուսումնասիրված բոլոր գալակտիկաներից եկող կանաչ լույսերն ունեն միեւնույն ալիքի երկարությունը, այսինքն` նույն երանգի են:

 

«Բոլոր գալակտիկաները, հավանաբար, սկզբնական շրջանում նույնկերպ են եղել եւ առաքել են նույն կանաչ լույսը»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի աստղաֆիզիկոս Մեթյու Մալկան:

 

Հետազոտողներն օգտագործել են Միացյալ Թագավորության` Հավայան կղզիներում գտնվող ինֆրակարմիր աստղադիտակը եւ «Սպիցեր» տիեզերական աստղադիտակը:

 

Մեթյու Մալկան եւ իր գործընկերները դիտարկել են ավելի քան 5 հազար գալակտիկաներից եկող լույսը: Ըստ հետազոտողների` այդ աստղերը շատ ավելի շիկացած են եղել, քան «մեր ժամանակների տիեզերքում» հայտնաբերված նույն գույնի լույս ճառագայթողները.

 

«Աստղերից յուրաքանչյուրն ունի մոտավորապես 50 հազ. Ցելսիուս ջերմաստիճան, ինչն էլ կանաչ լույսի առաքման պատճառն է: Սա ահռելի բարձր ջերմաստիճան է: Արեւն, օրինակ, իր մակերեսին ունի մոտ 5500°C: Իսկ թե ինչպես են այդ աստղերն այդքան տաք ստացվել, դեռ հայտնի չէ», - եզրափակել է Մեթյու Մալկան:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին