78712 դիտում

Վինիլն ու կասետները վերադառնում են


Լուսանկարը` Duncan Toms


Չնայած պնդումներին այն մասին, որ այսօրվա աշխարհում երաժշտությունը բացառապես թվային է դարձել, վինիլային ձայնապնակներից հետո սկսում են վերադառնալ նաեւ աուդիո-կասետները:

Համենայնդեպս, Nielsen ընկերության տվյալներով, նախորդ տարի ԱՄՆ-ում կասետների վաճառքն ավելացել է 74 տոկոսով: 2016-ին վաճառվել է 129 000 կասետ՝ 2015-ի 74 000-ի համեմատ:

2016-ին կասետներով ալբոմներ են թողարկել հայտնի երաժիշտներ, օրինակ, Ջասթին Բիբերը եւ The Weeknd-ը:

Billboard-ի տվյալներով, 2016-ին ամերիկյան շուկայում ամենատարբեր կրիչների վրա վաճառվել է ավելի քան 200 մլն ալբոմ, որոնցից 13 միլիոնը վինիլային են եղել:

Վինիլային ալբոմների վաճառքն էապես ավելացել է նաեւ Մեծ Բրիտանիայում: 2016-ին բրիտանացիները գնել են 3,2 մլն «ավանդական» ձայնապնակ՝ 53 տոկոսով ավելին, քան 2015-ին: Սա լավագույն ցուցանիշն է վերջին 25 տարիների ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am