Տրամպն Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական երկիր» - Mediamax.am

119685 դիտում

Տրամպն Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական երկիր»


Դոնալդ Տրամպը
Դոնալդ Տրամպը

Լուսանկարը` REUTERS


ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպն Իրանն անվանել է «թիվ մեկ ահաբեկչական երկիր», որը «բոլորին փող եւ զենք է բաժանում»:

Fox News հեռուստաընկերության հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը «իր տեսած ամենավատ գործարքն է»:

 

Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ այդ համաձայնագրի կնքումից հետո «Իրանը կորցրել է հարգանքը ԱՄՆ նկատմամբ»` «նրանք չեն կարող հավատալ, որ մեկը կարող է այնքան հիմար լինել, որպեսզի նման գործարք կնքի»: ԱՄՆ նախագահը նաեւ չի բացառել, որ իր երկիրը դուրս կգա այդ համաձայնագրից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին