5372 դիտում

Պուտինը եւ «հղի» Տրամպը՝ Նյու Յորքի պատերին


Լուսանկարը` http://static3.businessinsider.com


Նախօրեին Նյու Յորքի միանգամից երեք կետում մարդիկ պատերին նկատել են հսկայական պրոյեկցիաներ, որոնք պատկերում են, թե ինչպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրկում «հղի» Դոնալդ Տրամպին:

Business Insider պարբերականը գրում է, որ ակցիան հեղինակել է Hater բջջային հավելվածը, որն օգնում է զուգընկեր գտնել՝ հիմնվելով կնոջ եւ տղամարդու ատելության առարկաների նմանության վրա:

Hater-ի հիմնադիր ու տնօրեն Բրենդան Ալպերն այսպես է մեկնաբանել ակցիան.

«Անկախ նրանից, թե որ կողմում եք, չափազանց շատ լարվածություն կա: Մենք պարզապես փորձում ենք մարդկանց ծիծաղ պարգեւել: Հումորը կարող է օգնել ատելությունը սիրո փոխակերպել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am