Գաբրիելը մեղադրել է Էրդողանին «թշնամու կերպար» ստեղծելու մեջ - Mediamax.am

78895 դիտում

Գաբրիելը մեղադրել է Էրդողանին «թշնամու կերպար» ստեղծելու մեջ


Զիգմար Գաբրիելը
Զիգմար Գաբրիելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում է Գերմանիայի հետ հարաբերությունները իր երկրում ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերից շեղելու համար:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, նախարարն այդ մասին ասել է Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում:

 

«Էրդողանն օգտագործում է Գերմանիային որպես արտաքին թշնամի, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից: Մենք չպետք է ձայնակցենք նրան»,- ասել է Զիգմար Գաբրիելը:

 

Ըստ Գաբրիելի, Գերմանիայի իշխանությունները երկար ժամանակ «մեղմ են արձագանքել» Անկարայի հարձակումներին:

 

Օգոստոսին Զիգմար Գաբրիելը առաջարկել էր Թուրքիայի նախագահին անձամբ հանդես գալ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների դադարեցման նախաձեռնությամբ:

 

Ավելի վաղ, 2017 թվականի հուլիսին Գերմանիայի ԱԳ նախարարն ասել էր, որ Բեռլինը որոշել է վերանայել Անկարայի հետ իր քաղաքականությունը, այդ թվում՝ ներդրումային համագործակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին