Մասնակցի՛ր «Երեւան. XX դար» հատուկ նախագծի մրցույթին եւ շահի՛ր Samsung GT-P5100 պլանշետ - Mediamax.am

exclusive
7642 դիտում

Մասնակցի՛ր «Երեւան. XX դար» հատուկ նախագծի մրցույթին եւ շահի՛ր Samsung GT-P5100 պլանշետ


Լուսանկարը`


«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթ`«Երեւան. XX դար» հատուկ նախագծի շրջանակում:

 

2012 եւ 2013 թվականներին «ԱրմենՏել»-ը հովանավորել է Մեդիամաքս-ի «Երեւան. XX դար» հատուկ նախագիծը եւ ընկերությունները որոշել են մրցույթ անցկացնել ընթերցողների շրջանում` նախագիծն ամփոփելու համար:

 

Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է պատասխանել ստորեւ ներկայացված 10 հարցերին: Բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել` ընթերցելով Մեդիամաքս-ի «Երեւան. XX դար» հատուկ նախագծի գլուխները: Հաղթողը որպես գլխավոր մրցանակ «ԱրմենՏել» ընկերությունից կստանա Samsung GT-P5100 16GB պլանշետային համակարգիչ: Նախատեսված են նաեւ խրախուսական մրցանակներ:

 

Եթե մասնակիցներից մի քանիսը ներկայացնեն ճիշտ պատասխաններ բոլոր 10 հարցերին, նախապատվությունը կտրվի առավել ամփոփ պատասխաններ տրամադրած մասնակցին: Եթե մասնակիցներից եւ ոչ մեկը ճիշտ չպատասխանի բոլոր 10 հարցերին, նախապատվությունը կտրվի առավել շատ հարցերին պատասխանած մասնակցին:

 

Մրցույթը մեկնարկում է 2013թ. հոկտեմբերի 31-ին եւ կտեւի մինչեւ ս.թ. նոյեմբերի 8-ը (ներառյալ): Հաղթողի անունը կհրապարակվի նոյեմբերի 11-ին:

 

Մրցույթին կարող են մասնակցել բացառապես 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:

 

Հարցերի պատասխաններն անհրաժեշտ է ուղարկել contest@mediamax.am հասցեին` Beeline_Mediamax թեմայով (subject):

 

Պատասխանների հետ մասնակիցը պետք է contest@mediamax.am էլեկտրոնային հասցեին ուղարկի նաեւ անձնագրի պատճենը եւ հեռախոսահամարը: Առանց անձնագրի պատճենի եւ հեռախոսահամարի ուղարկված պատասխանները մրցույթին չեն մասնակցի:  

 

Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված պատասխանները մրցույթին չեն մասնակցի:

 

Մրցույթի հարցերին կարող եք ծանոթանալ նաեւ Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում https://www.facebook.com/beeline.am:

 

Մրցույթի ընթացքին մասնակիցները կարող են հետեւել՝ այցելելով Facebook  սոցիալական ցանցում Մեդիամաքս-ի էջ https://www.facebook.com/Mediamax.am կամ Beeline Armenia պաշտոնական էջ https://www.facebook.com/beeline.am:

 

Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին:

 

Մրցույթի հարցերը

 

- Կողոպուտի ի՞նչ յուրօրինակ մեթոդ են կիրառել գողերը Երեւանի Կենտրոնական հանրախանութում:

 

- Ի՞նչ նպատակով էր նախագծվել Մարգարյանի անվան ծննդատան շենքը եւ ի՞նչը խանգարեց նախնական ծրագրերի իրականացմանը:

 

- Այդ ճարտարապետի մի քանի շենքեր քանդվեցին` խորհրդային շրջանում եւ Հայաստանի անկախությունից հետո: Նշեք ճարտարապետի անունը եւ քանդված շենքերը:

 

- Ո՞վ էր որոշել պատժել ճարտարապետ Կարո Հալաբյանին եւ ո՞վ եւ ինչպե՞ս փրկեց նրան:

 

- «Ռոսիա» կինոթատրոնի կինոսրահներից մեկում բացման պաշտոնական արարողության նախօրեին մի դուռ հայտնվեց, որը շենքի նախագծում չկար: Ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեց այդ դուռը: 

 

- Ստալինի արձանի բացման ժամանակ Երեւանում ուժեղ մառախուղ էր, ինչը խանգարում էր բացման լուսանկար անել: Ինչպե՞ս գտնվեց ելքն այդ իրավիճակից:

 

- Հրազդանի կիրճի հետ կապված Միքայել Մազմանյանի ո՞ր նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա: 

 

- Որտե՞ղ էր գտնվում Երեւանի առաջին «Արագիլ» սրճարանը, եւ հայ մեծերից ո՞վ էր «օրհնել» դրա ստեղծումը:

 

- Երեւանի ամենահայտնի շենքերից մեկի համահեղինակը հանրահայտ ռուս բանաստեղծի հետ մի կուրսում է սովորել: Նշեք ճարտարապետի եւ գրողի անունները:

 

- Սփյուռքի ո՞ր նշանավոր ներկայացուցիչն է աջակցել Երեւանում այդ շենքի կառուցմանը: Նշեք մարդուն եւ շենքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին