Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի մինչեւ տարեվերջ - Mediamax.am

3890 դիտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի մինչեւ տարեվերջ


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը շահագործման կհանձնվի մինչեւ այս տարեվերջ:

Այս մասին այսօր ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Նա հիշեցրել է, որ այս տարի լրանում է Կոմիտասի 145-ամյակը:

 

Թանգարանը կառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին Մշակույթի պալատի տեղում, որն անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

 

Թանգարանը կունենա գիտական, համերգային եւ թանգարանային բաժիններ: Այն կառուցվում է ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով:

 

Կառուցման բոլոր ծախսերը հոգում է «Փյունիկ» հիմնադրամը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին