Երեւանում սիրիահայերի համար շենք կկառուցվի - Mediamax.am

8446 դիտում

Երեւանում սիրիահայերի համար շենք կկառուցվի


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում սիրիահայ ընտանիքների համար կկառուցվի 14 հարկանի բազմաբնակարան շենք՝ 78 բնակարանով:

Այսօր կայացել է շենքի հիմնարկեքի արարողությունը, որից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՀՅԴ ԳՄ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Լիլիթ Գալստյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:

 

Նա ասել է, որ Երեւանում հաստատված սիրիահայերի համար բնակարանաշինական ծրագիրը հիմնադրամի ամենածավալուն նախաձեռնություններից է:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ սիրիահայերի համար Աշտարակ քաղաքի հարեւանությամբ նախատեսվում էր նաեւ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը: Այդ ծրագրի իրականացումը հետաձգվել է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին