Ֆրանսիական մոտեցումներ՝ «Էրեբունու» արդիականացմանը - Mediamax.am

exclusive
5885 դիտում

Ֆրանսիական մոտեցումներ՝ «Էրեբունու» արդիականացմանը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


2015թ. հոկտեմբերին Հայաստանի ազգային գրադարանում կայացել է «Հողաշեն ազգային ժառանգություն. հողը որպես նյութ Հայաստանի տարածքային զարգացման համար» թեմայով միջազգային գիտաժողովը, որի ընթացքում Լիոնի Ճարտարապետական համալսարանի ուսանողները «Էրեբունի» արգելոց-թանգարանի արդիականացման, հնավայրի մատուցման, նոր տեխնոլոգիաների ներգրավման վերաբերյալ իրենց նախագծերն են ներկայացրել:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համապատասխան ելակետային նյութերով՝ հատակագծերով եւ գծագրերով, օգնել է ուսանողներին:

 

Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը Մեդիամաքսին ներկայացրել է Լիոնի համալսարանի ուսանողների նախագծային առաջարկները: Նա նշել է, որ նախագծերի հեղինակների ուշադրության կենտրոնում հում աղյուսի կառույցներն են եղել, իսկ Էրեբունին, Կարմիր բլուրն ու Շենգավիթը հիմնականում կառուցված են հում աղյուսից:

 

Գագիկ Գյուրջյանի խոսքով՝ այդ նախագծերը պարզապես մոտեցումներ են, որոնցում փորձ է արվել ընդլայնել թանգարանը, նոր ցուցասրահներ եւ ուսումնասիրման հնարավորություններ ստեղծել: Արգելոց-թանգարանն Ուրարտագիտական կենտրոնի վերածելու խնդիր է դրված, եւ նախագծերն արվել են ըստ դրա: Այս մոտեցումները հետագայում կարող են հաշվի առնվել թանգարանի արդիականացման ծրագրում:   

 

Նախագիծ No. 1  

 

Նախագծում փորձ է արվել բլուր բարձրանալու նոր ուղղություն տալ: Այժմ դեպի բլուր բարձրացող ճանապարհն աստիճաններով է, իսկ նախագծում Միջնաբերդի մուտքին միանգամից մոտենալու տարբերակ է առաջարկվել: Այս նախագիծը հետաքրքիր է նրանով, որ նոր տեսարաններ է բացում դեպի քաղաք:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնական ընդլայնումը թանգարանի շենքի դիմացի հրապարակի հաշվին է, որտեղ միջոցառումներն են անցկացվում: Նախագծի հեղինակը թանգարանի շենքն իր այսօրվա վիճակով պահպանել է եւ ընդլայնել այն կից նոր շինությունների ու աստիճանավանդակի տեսքով:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հատկանշական է, որ ուսանողներն առանձնապես միջամտություն չեն արել Միջնաբերդին: Միայն պատերի որոշ հատվածների վերականգնում են նախատեսել»,- ասել է Գագիկ Գյուրջյանը:

 

Նախագիծ No. 2

 

Թանգարանի դիմացի ամբողջ կանաչապատ տարածքը, ըստ նախագծի, վերափոխվել է: Ծառերի փոխարեն միայն տարածքներ են այն ցուցանմուշների համար, որոնք կարելի է դրսում ցուցադրել:   

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախագծով թանգարանի շենքն ընդլայնվել է դեպի հրապարակի հյուսիսային հատված: Հարեւանությամբ գործարան կա, որը սեփականաշնորհված է: Հեղինակն այդ շենքն օգտագործել է որպես թանգարանի տարածք:

 

«Վատ միտք չէ: Եթե ռեալ մտածենք, իհարկե, դժվար կլինի գործարանը սեփականատիրոջից վերցնել եւ թանգարանի նպատակներին ծառայեցնել: Այս տարբերակը լավ է նաեւ այն առումով, որ իր ճարտարապետությամբ եւ ծավալով այդ գործարանի շենքը հարիր չէ միջավայրին»,- նշել է Էրեբունի թանգարանի տնօրենը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեղինակն առաջարկներ է արել, թե ընդլայնման պարագայում ինչ հատվածներ կարող են լինել, լուսային էֆեկտներ է ստեղծել, որոնց շնորհիվ գործարանի շինությունը տիեզերանավ է հիշեցնում:

 

Այս նախագծում եւս թանգարանի շինությանը որևէ միջամտություն չի արվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Քանի որ մենք ժամանակին բարձրաձայնել էինք Էրեբունին Ուրարտագիտական կենտրոն դարձնելու նպատակների մասին, որից հետո թանգարանը նաեւ հետազոտական կենտրոն կլինի, հեղինակը գրադարանային ու հետազոտական տարածքներ էլ է նախատեսել»,- ներկայացրել է Գագիկ Գյուրջյանը:

 

Նախագիծ No. 3

 

Այս նախագծով, ի տարբերություն նախորդի, ընդլայնումն ավելի մեծ ծավալներով է արված: Գործարանի շենքից բացի, ներառվել է դիմացի այգին: Թանգարանի շենքի վրա այս դեպքում միջամտություն կա՝ մետաղական կառույցների հավելումների տեսքով, ինչը վիճելի է համարվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շենքը մեծացել է, մուտքն է փոխվել, «գրպանիկներ» են ավելացել, որտեղ մարդիկ բարձրանալիս կարող են հանգստանալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս նախագծի մոտեցումներից հետաքրքիրն այն է, որ սրահներն ավելի ժամանակակից են դարձել: Հնագիտական նմուշներից բացի, սրահները ժամանակակից նյութերով են ձեւավորվել:

 

Նախագիծ No. 4

 

Հեղինակն ընդլայնումն արել է թանգարանի ճարտարապետությունը պահպանելով: Շինության՝ 2-3 անգամ ընդլայնումն արվել է հետազոտական, ուսումնական եւ գրադարանային տարածքների ստեղծումով: Նախագիծը բարեկարգում եւ կանաչապատում է նախատեսում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Բլուրն իջնում է ռելիեֆով եւ շարունակվում է դեպի ներքեւ, եթե դուք վերեւից նայեք, Էրեբունի փողոցը բավական մեծ անկում ունի: Այս նախագծի հեղինակը օգտագործել է նաեւ ռելիեֆի թեքության այդ հնարավորությունը»,- ասել է Գագիկ Գյուրջյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հնավայրի ներկայացման կոնկրետ երթուղի կա: Ամեն այցի ընթացքում մարդկանց թիվը չպետք է գերազանցի 25-30-ը, քանի որ կավն անկայուն նյութ է, կառավարելի ռեժիմ պետք է պահպանել: Այս նախագծում որոշ միջամտություն կա Միջնաբերդի նկատմամբ, եւ այցի երթուղին փոխվել է: Պատերին հարթակներ են նախատեսված, որոնց վրա այցելուները կարող են կանգնել, սա պատերի պահպանման նպատակն ունի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսն ավելի վաղ անդրադարձել էր «Էրեբունի» հնավայրի վերականգնման, թանգարանի արդիականացման եւ այցելուների սպասարկման բարելավման հավաք ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել մինչեւ 2018թ.:

 

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին