Մարզահամերգային համալիրի վաճառքը չեղյալ է հայտարարվել - Mediamax.am

11803 դիտում

Մարզահամերգային համալիրի վաճառքը չեղյալ է հայտարարվել


Մարզահամերգային համալիրը
Մարզահամերգային համալիրը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է որոշման նախագիծ, որով չեղարկվել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին 2015թ. օգոստոսին կայացրած որոշումը:

 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի փոխանցմամբ՝  որոշումը պայմանավորված է նրանով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց  վճարումները սահմանված ժամկետներում չի իրականացրել:

 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ՊՆ-ն պետք է լուծի  «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հանձնարարել է պատրաստել նախագիծ, որով համալիրի բաժնետոմսերի կառավարումը ՊՆ-ից կփոխանցվի Պետական գույքի կառավարման վարչությանը:

 

Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը, որ 2014թ. օգոստոսին հանձնվել էր ՊՆ-ին, մեկ տարի անց $ 30 մլն-ին համարժեք դրամով վաճառվել էր «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին:   

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին