Գիշերային ժամերին կդադարեցվի երթեւեկը Հանրապետության հրապարակում - Mediamax.am

16658 դիտում

Գիշերային ժամերին կդադարեցվի երթեւեկը Հանրապետության հրապարակում


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն եւ սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչեւ սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում:

«Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին